ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
19 օգոստոսի 2019 թվականի N 1139-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Գորի քաղաքի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով զոհված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հուղարկավորության, ինչպես նաև տուժած քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով 2019 թվականի հուլիսի 7-9-ը Հայաստանի Հանրապետության պատվիրակության` համաձայն հավելվածի, Վրաստան գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո Հայաստանի Հանրապետության պատվիրակության Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. օգոստոսի 19
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թ. օգոստոսի 19-ի
N 1139-Ա որոշման
ԿԱԶՄ
ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Հ. Հարությունյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
(2019թ. հուլիսի 7-9-ը)
Ա. Հարությունյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
(2019թ. հուլիսի 7-ը)
Գ. Թեփելիկյան - ՀՀ առողջապահության նախարարության արտակարգ
իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության
բաժնի պետ (2019թ. հուլիսի 7-8-ը)