Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՄԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՐԴՈՒՀԻ ՉԱԽԱԼՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՄԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՐԴՈՒՀԻ ՉԱԽԱԼՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 օգոստոսի 2019 թվականի N 1161-Ա

 

ԱՐՄԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՐԴՈՒՀԻ ՉԱԽԱԼՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին 2019 թվականի օգոստոսի 28-30-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տրանսպորտի և ենթակառուցվածքի խորհրդատվական կոմիտեի 17-րդ նիստին մասնակցելու նպատակով, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տրանսպորտի վարչության տեխնիկական քաղաքականության բաժնի առաջատար մասնագետ Վարդուհի Չախալյանին 2019 թվականի օգոստոսի 27-29-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` վերոնշյալ միջոցառման փորձագետների աշխատանքային խմբի նիստին մասնակցելու նպատակով:

2. Արմեն Սիմոնյանի և Վարդուհի Չախալյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Սիմոնյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. օգոստոսի 21

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
21.08.2019
N 1161-Ա
Որոշում