ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
22 օգոստոսի 2019 թվականի N 1173-Ա
ԳԵՎՈՐԳ ԼՈՌԵՑՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանին 2019 թվականի սեպտեմբերի 9-11-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)` Եվրոպական մարզական խարտիայի իրականացման ուսումնասիրման և հնարավոր վերանայման վերաբերյալ սեմինարին, ինչպես նաև ԵՄ-ԵԽ համատեղ ծրագրի «Բոլորը դեպի սպորտում գենդերային հավասարություն» խորագրով փակման միջոցառմանը ներկա գտնվելու նպատակով:
2. Գևորգ Լոռեցյանի` Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գևորգ Լոռեցյանի` Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. օգոստոսի 22
Երևան