ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
23 օգոստոսի 2019 թվականի N 1185-Ա
i
ՍԱՐՀԱՏ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանին 2019 թվականի հոկտեմբերի 6-9-ը գործուղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Մանչեստր)` Եվրոգեոգրաֆիքս կազմակերպության Գլխավոր համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Սարհատ Պետրոսյանի` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Մանչեստր) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 2019 թվականի բյուջեի նախահաշվով նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. օգոստոսի 23
Երևան