Սեղմել Esc փակելու համար:
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 օգոստոսի 2019 թվականի N 1071-Ա

 

ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1.2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, դեղերի շրջանառության, առողջապահության (այդ թվում` իր իրավասության սահմաններում բնակչության բժշկական օգնության և սպասարկման, արյան և դրա բաղադրամասերի որակի, անվտանգության և փոխներարկումային բժշկական օգնության, մարդու վերարտադրողական առողջության պահպանման, հոգեբուժական օգնության իրականացման, մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու, մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման), իր իրավասության սահմաններում գովազդի, աշխատանքային իրավունքի` ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման, ինչպես նաև մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառության ոլորտների նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին ճանաչել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:

(1-ին կետը փոփ. 18.06.2020 թիվ 1006-Ա որոշում)

2. Շրջակա միջավայրի պահպանության, այդ թվում` մթնոլորտային օդի պահպանության, ջրային ռեսուրսների, հողերի, կենդանական և բուսական աշխարհի, ներառյալ` անտառների ու բնության հատուկ պահպանվող տարածքների, ընդերքի օգտագործման և պահպանության, այլ բնական ռեսուրսների օգտագործման, վերարտադրության և պահպանության, վտանգավոր նյութերի և արտադրության ու սպառման թափոնների (բացառությամբ` ռադիոակտիվ) գործածության, ռադիոակտիվ նյութերով աղտոտվածության, բնապահպանական պետական փորձաքննության, բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների, բնապահպանական վարչական վիճակագրության ոլորտների նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին ճանաչել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

3. Նախադպրոցական կրթության, հանրակրթության, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտների նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին ճանաչել Կրթության տեսչական մարմինը:

4. Ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների պահպանման, չափումների միասնականության ապահովման, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման պայմանների պահպանման, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքի և դրանցով գործարքների իրականացման, համապատասխանության գնահատման ոլորտների նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին ճանաչել Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը:

5. Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, կերի անվտանգության, բուսասանիտարիայի, անասնաբուժության ոլորտների նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին ճանաչել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

6. Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման, տիեզերական գործունեության ոլորտների նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին ճանաչել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը:

(6-րդ կետը փոփ. 27.08.2020 թիվ 1402-Ա որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. օգոստոսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.08.2019
N 1071-Ա
Որոշում