Սեղմել Esc փակելու համար:
ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՄԱՍԻՆ ՎԻԵՆՆԱՅԻ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՄԱՍԻՆ ՎԻԵՆՆԱՅԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 1963 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 24-Ի ՎԻԵՆՆԱ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՄԱՍԻՆ ՎԻԵՆՆԱՅԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 1963 ԹՎԱԿԱՆԻ
ԱՊՐԻԼԻ 24-Ի ՎԻԵՆՆԱ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՎԵՃԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՖԱԿՈՒԼՏԱՏԻՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը  որոշում  է.

Միանալ հյուպատոսական կապերի մասին Վիեննայի կոնվենցիայի 1963 թվականի ապրիլի 24-ի Վիեննա քաղաքում կատարված Վեճերի պարտադիր կարգավորման մասին ֆակուլտատիվ արձանագրությանը:

6 հոկտեմբերի 1992 թվական:

 

ՖԱԿՈՒԼՏԱՏԻՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՃԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԼՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ Է ՎԻԵՆՆԱՅՈՒՄ 1963 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ

 

Սույն Արձանագրության, ինչպես նաև 1963 թվականի մարտի 4-ից մինչև ապրիլի 22-ը Վիեննայում կայացած Միավորված ազգերի կազմակերպության կոնֆերանսի կողմից ընդունված Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի` ստորև անվանվող «Կոնվենցիա», մասնակից պետությունները,

արտահայտելով իրենց ցանկությունը իրենց հետ առնչվող բոլոր հարցերով Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ ցանկացած վեճում դիմելու Միջազգային դատարանի ենթադրությանը, եթե վիճող կողմերը ընդունելի ժամանակահատվածում չկարողանան այլ եղանակով հարթեր վեճը,

համաձայնվեցին ներքոշարադրյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ վեճերը ենթակա են Միջազգային դատարանի պարտադիր ենթակայությանը և համապատասխանաբար, կարող են այդ դատարանին հանձնվել սույն արձանագրության մասնակից հանդիսացող վիճող կողմերից ցանկացածի դիմումի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Երկու ամսվա ընթացքում այն բանից հետո, երբ մի կողմը տեղեկացրել է մյուսին, որ իր կարծիքով վեճ գոյություն ունի, կողմերը կարող են պայմանավորվել վեճը ոչ թե Միջազգային դատարան, այլ արբիտրաժ հանձնելու մասին: Նշված ժամկետը լրանալուց հետո վեճը կարող է Միջազգային դատարանին հանձնվել վիճող կողմերից ցանկացածի դիմումի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

1. Նույն այդ երկու ամիսների ընթացքում վիճող կողմերը կարող են պայմանավորվել համաձայնեցնող գործողություն կիրառելու մասին` մինչև վեճը Միջազգային դատարան հանձնելը:

2. Համաձայնեցնող հանձնաժողովը պետք է իր հանձնարարականները տա իր ստեղծման օրվանից սկսած հինգ ամսվա ընթացքում: Եթե նրա հանձնարարականները վիճող կողմերը չընդունեն դրանց մասին նրանց հայտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, ապա վեճը կարող է Դատարան հանձնվել վիճող կողմերից որևէ մեկի դիմումի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կոնվենցիային, Քաղաքացիություն ձեռք բերելու մասին ֆակուլտատիվ արձանագրությանը և սույն Արձանագրությանը մասնակցող պետությունները ցանկացած ժամանակ կարող են հայտարարել, որ իրենք սույն արձանագրության դրույթները տարածում են այն վեճերի վրա, որոնք Քաղաքացիություն ձեռք բերելու մասին ֆակուլտատիվ արձանագրության մեկնաբանման կամ կիրառման առնչությամբ: Այդպիսի հայտարարությունների մասին հարկ է տեղեկացնել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Սույն Արձանագրությունը ստորագրման համար բաց է բոլոր այն պետությունների առջև, որոնք Կոնվենցիայի մասնակից կդառնան մինչև 1963 թվականի հոկտեմբերի 31-ը` Ավստրիայի Հանրապետության արտաքին գործերի ֆեդերալ նախարարությունում, իսկ այնուհետև, մինչև 1964 թվականի մարտի 31-ը` Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական հիմնարկներում, Նյու Յորքում:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Արձանագրությունը ենթակա է վավերացման: Վավերագրերը հանձնվում են ի պահ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Արձանագրությունը բաց է միանալու համար բոլոր այն պետությունների առջև, որոնք կդառնան Կոնվենցիայի մասնակից: Միանալու մասին ակտերը հանձնվում են ի պահ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

1. Սույն Արձանագրությունը ուժի մեջ կմտնի նույն օրը, ինչ և Կոնվենցիան, կամ էլ երկրորդ վավերագիրը կամ Արձանագրությանը միանալու մասին ակտը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելուց հետո երեսուներորդ օրը` կախված այն բանից, թե այդ ամսաթվերից որը ավելի ուշը կլինի:

2. Յուրաքանչյուր այն պետության նկատմամբ, որը կվավերացնի սույն Արձանագրությունը կամ դրան կմիանա սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան այն ուժի մեջ մտնելուց հետո, Արձանագրությունը ուժի մեջ կմտնի այդ պետության կողմից միանալու մասին իր վավերագիրը կամ ակտը ի պահ հանձնելուց հետո երեսուներորդ օրը:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը բոլոր այն պետություններին, որոնք կդառնան Կոնվենցիայի մասնակիցներ, ծանուցում է`

ա) սույն Արձանագրությունը 5, 6 և 7 հոդվածներին համապատասխան ստորագրելու և վավերագրերը կամ միանալու վերաբերյալ ակտերը ի պահ հանձնելու մասին.

բ) սույն Արձանագրության 4 հոդվածին համապատասխան արված հայտարարությունների մասին.

գ) սույն Արձանագրությունը 8 հոդվածին համապատասխան ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին:

 

ՀՈԴՎԱԾ 1Օ

 

Սույն Արձանագրության բնագիրը, որի անգլերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարապես նույնական են, ի պահ կհանձնվի Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին, որը դրա վավերացված պատճենները կուղղի 5 հոդվածում նշված բոլոր պետություններին:

Ի հավաստումն որի ներքոստորագրյալները` պատշաճ կերպով լիազորված իրենց կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Արձանագրությունը:

Կատարված է Վիեննայում հազար ինն հարյուր վաթսուն երեք թվականի ապրիլի քսանչորսին:

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
06.10.1992
N ՀՆ-0701-I
Որոշում