ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 օգոստոսի 2019 թվականի N 1201-Ա
ԶԱՐՈՒՀԻ ԲԱԹՈՅԱՆԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին 2019 թվականի սեպտեմբերի 9-11-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն (քաղ. Ստեփանակերտ)` սոցիալական պաշտպանության համակարգի արդյունավետության, սոցիալական աջակցության տրամադրման թափանցիկության ու հասցեականության ապահովմանն առնչվող հարցերի քննարկման նպատակով:
2. Զարուհի Բաթոյանի` Արցախի Հանրապետություն (քաղ. Ստեփանակերտ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Արցախի Հանրապետություն (քաղ. Ստեփանակերտ) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. օգոստոսի 27
Երևան