ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
29 օգոստոսի 2019 թվականի N 1209-Ա
 
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
 
 i 
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստան-Թուրքմենստան երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները խթանելու նպատակով` 2019 թվականի օգոստոսի 26-ից 29-ը Թուրքմենստան (Աշգաբադ) մեկնած պատվիրակության անդամների (համաձայն հավելվածի) գործուղման ծախսերը կատարել`
1) Գեղամ Վարդանյանինը, Ավագ Ավանեսյանինը, Գագիկ Մկրտչյանինը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Լիլիթ Մովսեսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության` Թուրքմենստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
 
Հայաստանի Հանրապետության
    վարչապետ                     Ն. Փաշինյան
 
2019 թ. օգոստոսի 29
Երևան
 
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թ. օգոստոսի 29-ի
N 1209-Ա որոշման
 
ԿԱԶՄ
ԹՈԻՐՔՄԵՆԱՏԱՆ ՄԵԿՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
 
    Գ. Վարդանյան       - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 
                         տեղակալ
 
    Ա. Ավանեսյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
 
    Գ. Մկրտչյան        - ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական
 
    Լ. Մովսեսյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական 
                         տարածաշրջանի վարչության երկկողմ 
                         հարաբերությունների բաժնի կցորդ