Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ, ԼԵՆԱ ՆԱՆՈՒՇՅԱՆԻՆ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ, ԼԵՆԱ ՆԱՆՈՒՇՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԴԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 օգոստոսի 2019 թվականի N 1212-Ա

 

ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ, ԼԵՆԱ ՆԱՆՈՒՇՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԴԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետի պաշտոնակատար Հայկ Գրիգորյանին 2019 թվականի սեպտեմբերի 15-20-ը գործուղել Դանիայի Թագավորություն (Կոպենհագեն)` Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի 69-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:

2. Գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Արսեն Թորոսյանի, Լենա Նանուշյանի և Հայկ Գրիգորյանի` 3 օրվա օրապահիկը և 2 օրվա գիշերավարձը` Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցություն» դրամաշնորհային ծրագրի (07060112) միջոցների հաշվին, իսկ 3 օրվա օրապահիկը և 3 օրվա գիշերավարձը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Արսեն Թորոսյանի և Հայկ Գրիգորյանի` Երևան-Կոպենհագեն և Կոպենհագեն-Նյու Յորք, իսկ Լենա Նանուշյանի` Երևան-Կոպենհագեն-Երևան երթուղիներով ճանապարհածախսը` Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցություն» դրամաշնորհային ծրագրի (07060112) միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Դանիայի Թագավորություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. օգոստոսի 29

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
29.08.2019
N 1212-Ա
Որոշում