Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ 201...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ 2019-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Չ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

20 օգոստոսի 2019 թվականի N 279-Ն

 

ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ 2019-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել որսի կենդանիների համար նախատեսվող 2019-2020 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները`

1) լոր - 2019 թվականի օգոստոսի 24-ից մինչև հոկտեմբերի 31-ը (յուրաքանչյուր որսորդ` 8 հատից ոչ ավելի` որս/օրվա ընթացքում),

2) աղավնի (թխակապույտ և անտառային) - 2019 թվականի օգոստոսի 24-ից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը (յուրաքանչյուր որսորդ` որս/օրվա ընթացքում` թխակապույտ աղավնի` 4 հատից ոչ ավելի և անտառային աղավնի` 2 հատից ոչ ավելի),

3) արտույտ - (դաշտային, տափաստանային) - 2019 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի 31-ը (յուրաքանչյուր որսորդ` 4 հատից ոչ ավելի` որս/օրվա ընթացքում),

4) սարյակ (սովորական) - 2019 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի 31-ը (յուրաքանչյուր որսորդ` 8 հատից ոչ ավելի` որս/օրվա ընթացքում),

5) կաքավ (քարակաքավ) - 2019 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը (յուրաքանչյուր որսորդ` 5 հատից ոչ ավելի` որս/օրվա ընթացքում),

6) կեռնեխ (սև կեռնեխ, սինակեռնեխ) - 2019 թվականի օգոստոսի 18-ից մինչև դեկտեմբերի 31-ը (յուրաքանչյուր որսորդ` 4 հատից ոչ ավելի` յուրաքանչյուր որս/ օրվա ընթացքում),

7) ջրլող թռչուններ` բադեր (կռնչան բադ, սուլող և ճքճքան մրտիմներ) և ջրհովվիկներ (փառփար, եղեգնահավ) - 2019 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2020 թվականի փետրվարի 28-ը (յուրաքանչյուր որսորդ` 2 հատ բադ և 2 հատ ջրհովվիկից ոչ ավելի` յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում):

2. 2019-2020 թվականների որսաշրջանի ընթացքում սույն հրամանի 1-ին կետով սահմանված կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձինք կարող են իրականացնել մոխրագույն ագռավի, կաչաղակի, գայլի և շնագայլի որս:

3. Որս իրականացնել միայն չորեքշաբթի, շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված տոների և հիշատակի օրերին:

4. Շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետին, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի N 884-Ն որոշման, կազմակերպել կենսառեսուրսների օգտագործման համար պայմանագրերի կնքումը:

5. Շրջակա միջավայրի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-նախարարի մամուլի քարտուղարին` ապահովել սույն հրամանի լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներով:

6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    Նախարար`                     Է. Գրիգորյան

 

 

pin
Շրջակա միջավայրի /Բնապահպանության
20.08.2019
N 279-Ն
Հրաման