Սեղմել Esc փակելու համար:
ԴԵՂԱՏՈՄՍԵՐ ԳՐԵԼՈՒ, ԴԵՂԵՐ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ԴԵՂԱՏՈՄՍԵՐ ԳՐԵԼՈՒ, ԴԵՂԵՐ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ (ՆԵՐԱՌՅԱԼ` ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ) ԿԱՐԳԸ, Դ ...

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

15 օգոստոսի 2019 թվականի N 1080-Ն

ԴԵՂԱՏՈՄՍԵՐ ԳՐԵԼՈՒ, ԴԵՂԵՐ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ (ՆԵՐԱՌՅԱԼ` ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ) ԿԱՐԳԸ, ԴԵՂԱՏՈՄՍԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1402-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) դեղատոմսեր գրելու և դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) դեղատոմսերի ձևերը` համաձայն N 2 հավելվածի.

3) դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը` համաձայն N 3 հավելվածի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1402-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի, անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող, ինչպես նաև համակարգային ազդեցությամբ հակավարակային (հակաբակտերիային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղերի, իմունային շիճուկների և իմունոգլոբուլինների, պատվաստանյութերի) և միզոպրոստոլ պարունակող դեղերի մասով, իսկ դեղատոմսով բաց թողնվող այլ դեղերի մասով` 2023 թվականի հունվարի 1-ից:

4. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տպագրված բոլոր ձևաթղթերի վրա կարող են դեղեր դուրս գրվել մինչև 2020 թվականի հունվարի 1-ը` պահպանելով սույն որոշմամբ հաստատված կարգի պահանջները:

5. Սույն որոշման 3-րդ կետի գործողությունը տարածվում է 2019 թվականի հուլիսի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

2019 թ. օգոստոսի 28

Երևան

-------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - սույն որոշման 3-րդ կետում սահմանվում է միայն որոշ դեղերի

մասով սույն որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը: Սակայն չի

սահմանված թե երբ են ուժի մեջ մտնում սույն որոշման այլ

դրույթները` մասնավորապես որոշման 2-րդ կետը: Նշված

կետը հակասում է «նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի

23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներից նաև այն պատճառով, որ

սույն մասի համաձայն ուժի մեջ մտնելու այլ ժամկետներ

կարող են սահմանվել միայն նորմատիվ իրավական ակտի բաժինների,

գլուխների, հոդվածների, հոդվածների մասերի, կետերի, ենթակետերի,

պարբերությունների համար:

Սույն որոշման 5-րդ կետի համաձայն սույն որոշման 3-րդ կետի

գործողությունը տարածվում է 2019 թվականի հուլիսի 1-ից ծագած

իրավահարաբերությունների վրա: Քանի որ սույն որոշման 3-րդ կետը

սահամնում է նորմատիվ իրավական ակտի որոշ դրույթների ուժի մեջ

մտնելու ժամկետ, ապա սույն որոշման 5-րդ կետից կարելի է

եզրակացնել, որ 3-րդ կետում սահմանված դրույթները և ուժի

մեջ են մտնում մինչ իրավական ակտն ընդունելն ու հրապարակելը`

2019 թվականի հուլիսի 1-ին:

-------------------------------------------------------------------

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2019 թվականի օգոստոսի 15-ի

N 1080-Ն որոշման

ԿԱՐԳ

ԴԵՂԱՏՈՄՍԵՐ ԳՐԵԼՈՒ ԵՎ ԴԵՂԵՐ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ (ՆԵՐԱՌՅԱԼ` ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ)

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կարգավորվում են դեղատոմսեր գրելու, դեղատոմսային ձևաթղթերի տպագրության, բաշխման, հաշվառման, դեղատոմսային (դեղատնից դեղատոմսով բացթողման ենթակա) դեղերը բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով), դեղատոմսերը դեղատանը հաշվառելու և պահելու հետ կապված հարաբերությունները:

2. «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դեղատոմսեր գրվում են Հայաստանի Հանրապետությունում դեղատոմսային գրանցված դեղերի համար` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

3. Դեղատոմսը կարող է գրվել էլեկտրոնային կամ թղթային տարբերակներով:

4. Էլեկտրոնային դեղատոմսերի դուրսգրումը, համարակալումը, հաշվառումը, ինչպես նաև դրանց համապատասխան դեղերի բացթողումն իրականացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից հաստատված ուղեցույցի համաձայն:

5. Էլեկտրոնային առողջապահության համակարգը պետք է ապահովի դեղի` ըստ համընդհանուր անվանման ընտրելու հնարավորություն` բացառելով որևէ դեղի գովազդը:

6. Դեղատոմսը թղթային տարբերակով դուրս է գրվում միայն այն դեպքում, երբ էլեկտրոնային համակարգը հասանելի չէ: Էլեկտրոնային դեղատոմսի առկայության պայմաններում թղթային տարբերակը տպագրվում է էլեկտրոնային համակարգից և տրամադրվում է պացիենտին կամ նրա օրինական ներկայացուցչին` վերջիններիս պահանջի դեպքում:

II. ԴԵՂԱՏՈՄՍԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ

7. Դեղատոմս գրելու իրավունք ունեն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող լիցենզավորված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ (այսուհետ` բժշկական հաստատություն) մոտ աշխատող բժիշկները:

8. Դեղատոմսը պետք է պարունակի հետևյալ տվյալները`

1) բժշկական հաստատության անվանումը, լիցենզիայի համարը, գտնվելու (անհատ ձեռնարկատիրոջ` բնակության) վայրը և հեռախոսահամարը.

2) պացիենտի անունը, ազգանունը, բնակության վայրը (ամբողջությամբ).

3) պացիենտի ծննդյան տարեթիվը կամ տարիքը, ընդ որում` մինչև 5 տարեկան երեխաների տարիքը գրվում է տարիներով և ամիսներով.

4) թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի դուրսգրման դեպքում պացիենտի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները.

5) զեղչի չափը` ըստ անհրաժեշտության.

6) նույն դեղատոմսով, դեղատոմսում դուրս գրված նույն քանակով դեղի բացթողումների թիվը (մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ)` ըստ անհրաժեշտության.

7) նշանակվող դեղի վերաբերյալ տվյալները` դեղի անվանումը, դեղաչափը, դեղաձևը, քանակը, բաղադրակազմը և պատրաստման ու բացթողման ցուցումները (դեղատանը պատրաստվող դեղերի համար), նշանակվող դեղի միանվագ կիրառման չափաբաժինը, կիրառման եղանակը, ժամանակը (ըստ անհրաժեշտության նշելով կապը սննդի ընդունման և օրվա ժամերի հետ), հաճախականությունը և տևողությունը (օրերով).

8) դեղատոմսը գրելու ամսաթիվը և ուժի մեջ գտնվելու ժամկետը.

9) բժշկի անունը, ազգանունը, աշխատանքային հեռախոսահամարը.

10) բժշկի ստորագրությունը:

9. Էլեկտրոնային դեղատոմսը, բացի սույն կարգի 8-րդ կետում նշված տվյալների, պետք է պարունակի նաև`

1) ախտորոշման ծածկագիրը` հիվանդությունների միջազգային դասակարգման համաձայն.

2) դեղի անատոմիական-բուժական-քիմիական ծածկագիրը` ըստ գրանցամատյանի.

3) պացիենտի նույնականացման քարտի համարը, ծննդյան ամսաթիվը, սեռը.

4) բժշկի մասնագիտացումը և էլեկտրոնային հասցեն.

5) արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ (այսուհետ` փոխհատուցվող) դեղերի տրամադրումը հիմնավորող փաստաթղթի համարը, տրման ամսաթիվը և ուժի մեջ գտնվելու ժամկետը` համակարգին կցելով համապատասխան փաստաթուղթը:

10. Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են սույն որոշման N 2 հավելվածով հաստատված թղթային դեղատոմսերի ձևաթղթերի հետևյալ ձևերը`

1) N 1 դեղատոմսային ձև` թմրամիջոց պարունակող դեղերի համար.

2) N 2 դեղատոմսային ձև` հոգեմետ (հոգեներգործուն) նյութ պարունակող դեղերի համար.

3) N 3 դեղատոմսային ձև` փոխհատուցվող դեղերի համար.

4) N 4 դեղատոմսային ձև` դեղերի և դեղանյութերի մեկանգամյա կամ բազմակի բացթողման համար:

11. Դեղատոմսային ձևաթղթի վրա լրացվում են բժշկական հաստատության վերաբերյալ սույն կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետում սահմանված տվյալները կամ դրվում է այդ տվյալները պարունակող դրոշմակնիք:

12. Դեղատոմսը լրացնում է անձամբ բժիշկը հայերենով, իսկ դեղի բաղադրակազմին, դեղաչափին, դեղաձևին և դեղատանը դեղի պատրաստմանն ու բացթողմանը վերաբերող մասում կարող են օգտագործվել նաև անգլերեն կամ լատիներեն գրառումներ` սույն կարգի 36-րդ կետով թույլատրված լատիներեն կրճատումներով:

13. Դեղատոմսը լրացնելիս չկիրառել կամայական կրճատումներ կամ «Հայտնի է», «Ներքին», «Արտաքին» և այլ ընդհանուր ցուցումներ:

14. Թղթային դեղատոմսերը գրվում են ընթեռնելի ձեռագրով, գրիչով` առանց ուղղումների կամ կարող են տպագրվել` պահպանելով սույն կարգով սահմանված պահանջները:

15. Բժշկի անունը, ազգանունը, հեռախոսահամարը լրացնելու փոխարեն թղթային դեղատոմսերի համար կարող է օգտագործվել բժշկի տվյալները պարունակող դրոշմակնիք:

16. Յուրաքանչյուր դեղատոմսային ձևաթղթի վրա դուրս է գրվում մեկ դեղ:

17. Դեղատոմսում անհրաժեշտ է`

1) կիրառել միայն արաբական թվեր` թվից հետո նշելով չափման միավորը (օրինակ` 30 մգ).

2) ընդունման հաճախականությունը նկարագրել բառերով (օրինակ` օրը երկու անգամ).

3) բացթողման ընդհանուր քանակը նշել ըստ դեղաձևի միավորների (օրինակ` 90 դեղահատ, 5 սրվակ).

4) թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղի քանակը միաժամանակ նշել թվերով և տառերով (օրինակ` 20 (քսան) դեղահատ).

5) պատրաստվող դեղերի դեղագրություններում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի անվանումները գրել սկզբում:

18. Դեղատոմսեր չեն գրվում բացառապես հիվանդանոցային պայմաններում կիրառվող հետևյալ դեղերի` կետամինի, ֆենտանիլի, թիոպենտալի, նատրիումի օքսիբուտիրատի, ալֆենտանիլի, սուֆենտանիլի և ռեմիֆենտանիլի ներարկման դեղաձևերի, ինչպես նաև բուպրենորֆինի ներքին ընդունման դեղաձևերի համար:

19. Հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող պացիենտներին դեղերը տրամադրվում են բժշկական փաստաթղթում բժշկի կողմից կատարված նշանակման հիման վրա:

20. Թույլատրվում է մեկ դեղատոմսում գրել թմրամիջոցներ պարունակող դեղ 10 օրացուցային օրվա ընթացքում բուժում ստանալու համար: Այն դեպքում, երբ մինչև 10-օրյա ժամկետի ավարտը, պացիենտի առողջական վիճակից կախված, անհրաժեշտ է կատարել դեղաչափի կամ դեղի փոփոխություն, դուրս է գրվում նոր դեղատոմս:

21. Բացի թմրամիջոցներ պարունակող դեղերից մնացած հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերը մեկ դեղատոմսում թույլատրվում է դուրս գրել մեկ ամսվա համար անհրաժեշտ քանակով: Միայն էպիլեպսիայի դեպքում կարելի է նշանակել ֆենոբարբիտալ և կլոնազեպամ երկու ամսվա բուժման համար: Մնացած բոլոր դեղերի քանակը մեկ դեղատոմսում չպետք է գերազանցի բուժման համար անհրաժեշտ քանակը, իսկ քրոնիկական հիվանդությունների դեպքում առավելագույնը վեց ամսվա բուժման համար անհրաժեշտ քանակը, որը կարող է դուրս գրվել մեկ դեղատոմսային ձևաթղթի վրա կամ երկուսից երեք ձևաթղթերի վրա` յուրաքանչյուրն առավելագույնը երկու ամսվա համար նախատեսված քանակներով:

22. Փոխհատուցվող դեղերի դեղատոմսեր կարող են դուրս գրվել միայն համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական հաստատության բժշկի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ փոխհատուցվող դեղ ստանալու իրավունք ունեցող պացիենտներին: Թմրամիջոց պարունակող և միաժամանակ փոխհատուցվող դեղերը դուրս են գրվում N 1 դեղատոմսային ձևի վրա, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ պարունակող և միաժամանակ փոխհատուցվող դեղերը դուրս են գրվում N 2 դեղատոմսային ձևի վրա:

23. Փոխհատուցվող դեղեր դուրս գրելիս կատարվում է նշում զեղչի չափի մասին դեղատոմսի համապատասխան հատվածներում (100%, 50%, 30%):

24. Բազմակի բացթողման անհրաժեշտության դեպքում N 4 դեղատոմսային ձևաթղթի համապատասխան հատվածներում կատարվում է նշում նույն քանակով դեղի բացթողումների թվի մասին (երկու անգամ կամ երեք անգամ) կամ դեղատոմսը դուրս է գրվում երկու կամ երեք օրինակից` ստորագրելով բոլոր օրինակները:

25. Բազմակի բացթողման ենթակա չեն թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերը, դեղանյութերը, համակարգային ազդեցությամբ հակավարակային դեղերը, իմունաբանական և ռադիոակտիվ դեղերը, ինչպես նաև փոխհատուցվող դեղերը:

26. Դեղատանը պատրաստվող դեղերի դեղագրություններում չեն կարող դուրս գրվել հետևյալ դեղանյութերը`

1) համակարգային ազդեցությամբ հակաբակտերիային, հակամիկոբակտերիային և ուռոլոգիայում կիրառվող հակավարակային դեղանյութեր.

2) անաբոլիկներ և սեռական հորմոններ.

3) համակարգային ազդեցությամբ գլյուկոկորտիկոիդներ:

27. Դեղատոմսերում դեղերը գրվում են համընդհանուր անվանումներով` օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան: Դեղի առևտրային անվանմամբ դեղատոմս դուրս գրելը հնարավոր է միայն բժշկի պատճառաբանված հիմնավորման դեպքում: Թղթային դեղատոմսի դեպքում հիմնավորումը նշվում է դեղատոմսի դարձերեսին, իսկ էլեկտրոնային դեղատոմսի դեպքում այդ նպատակի համար առանձնացված դաշտում:

28. Դեղատոմսային ձևաթղթի վրա գրված դեղի վերաբերյալ տվյալները նույնությամբ գրանցվում են բժշկական փաստաթղթերում, որոնք պահպանվում են բժշկական հաստատությունում: Փաստաթղթերում անհրաժեշտ է նշել նաև պացիենտին կամ նրա օրինական ներկայացուցչին կամ լիազորված անձին դեղատոմսը տրամադրելու, փոխհատուցման կամ բազմակի բացթողման մասին, ինչպես նաև ներառել դեղն առևտրային անվանմամբ բաց թողնելու հիմնավորումը:

29. Դեղատոմսային ձևաթղթի վրա թույլատրվում է լրացնել, տեղադրել կամ նշել միայն սույն կարգով սահմանված տեղեկությունները:

30. Թղթային դեղատոմսը հաստատվում է բժշկի ստորագրությամբ: Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, ինչպես նաև փոխհատուցվող (այդ թվում` կենտրոնացված կարգով ձեռք բերված և մարդասիրական օգնության ճանապարհով ստացված) դեղի դեղատոմսն ստորագրությամբ հաստատվում է նաև բժշկական հաստատության տնօրենի, իսկ վերջինիս բացակայության դեպքում` տնօրենին փոխարինող անձի կողմից: Մի քանի օրինակից դուրս գրվող դեղատոմսերի առաջին օրինակի և պատճենի (պատճենների) վրա պետք է առկա լինի բժշկի բնօրինակ ստորագրությունը:

31. Դեղատոմս գրող բժիշկը հաշվառում է NN 1, 2 և 3 ձևաթղթերի վրա դուրս գրված դեղատոմսերն ըստ տեսակների առանձնացված մատյաններում, որոնց էջերը համարակալվում, կարվում և հաստատվում են բժշկական հաստատության տնօրենի ստորագրությամբ: Մատյանում գրիչով նշվում են դուրսգրման ամիսը, ամսաթիվը, պացիենտի անունը, ազգանունը, բնակության վայրը, բժշկական փաստաթղթի համարը, զեղչի հիմքը և չափը (տոկոսով), դեղատոմսի համարը, բովանդակությունը և պացիենտի ստորագրությունը:

32. Մատյանները պահպանվում են վերջին գրանցումը կատարելուց հետո 5 տարի ժամկետով:

33. Դեղատոմսերն ուժի մեջ են դուրսգրման օրվանից հետևյալ ժամկետներում`

1) թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ պարունակող դեղի դեղատոմսը` 10 օր.

2) փոխհատուցվող դեղի դեղատոմսը` 30 օր.

3) միանվագ բացթողման դեղի դեղատոմսը` 30 օր.

4) բազմակի բացթողման դեղի դեղատոմսը` 180 օր:

34. Դեղատոմսը տրամադրվում է պացիենտին կամ նրա օրինական ներկայացուցչին կամ լիազորված անձին` միաժամանակ տեղեկացնելով դեղատանը դեղը համարժեք դեղով փոխարինելու հնարավորության մասին և կամ հիմնավորելով տվյալ առևտրային անվանմամբ դեղն ընդունելու հանգամանքը:

35. Թղթային դեղատոմսը կորցնելու կամ ոչ պիտանի դառնալու դեպքում դուրս է գրվում նոր դեղատոմս «Կրկնօրինակ» հավելյալ գրառումով կամ դրոշմակնիքով` այդ մասին նշում կատարելով բժշկական փաստաթղթում (պացիենտի ամբուլատոր բժշկական քարտում կամ հիվանդության պատմագրում, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում, պացիենտի բուժմանը վերաբերող փաստաթղթերում` ամփոփաթերթում (էպիկրիզում), բժշկական հանձնաժողովի (կոնսիլիումի) որոշման մեջ):

36. Դեղատոմսը գրելու ժամանակ թույլատրվում է կիրառել հետևյալ լատիներեն կրճատումները.

.___________________________________________________________________.

|Լատիներեն կրճատումը  |Ամբողջական բառը      |Հայերեն թարգմանությունը|

|_____________________|_____________________|_______________________|

|aa                   |ana                  |- ական, հավասար        |

|_____________________|_____________________|_______________________|

|ac. acid.            |acidum               |թթու                   |

|_____________________|_____________________|_______________________|

|amp.                 |ampulla              |ամպուլ                 |

|_____________________|_____________________|_______________________|

|aq.                  |aqua                 |ջուր                   |

|_____________________|_____________________|_______________________|

|aq. destill.         |aqua destillata      |թորած ջուր             |

|_____________________|_____________________|_______________________|

|but.                 |butyrum              |յուղ (կարծր)           |

|_____________________|_____________________|_______________________|

|comp., cps., cp.     |compositus (a,um)    |բարդ                   |

|_____________________|_____________________|_______________________|

|D.                   |Da  (Detur, Dentur)  |տուր                   |

|_____________________|_____________________|_______________________|

|D.S.                 |Da, Signa            |տուր նշիր              |

|_____________________|_____________________|_______________________|

|D.t.d.               |Da tales doses       |տուր այդպիսի դեղաչափեր |

|_____________________|_____________________|_______________________|

|Dil.                 |dilutus              |նոսր                   |

|_____________________|_____________________|_______________________|

|extr.                |extractum            |հանուկ                 |

|_____________________|_____________________|_______________________|

|f.                   |fiat  (fiant)        |թող դառնա              |

|_____________________|_____________________|_______________________|

|gtt.                 |gutta, guttae        |կաթիլ (-ներ)           |

|_____________________|_____________________|_______________________|

|inf.                 |infusum              |ջրաթուրմ               |

|_____________________|_____________________|_______________________|

|in amp.              |in ampullis          |ամպուլներում           |

|_____________________|_____________________|_______________________|

|in tabl.             |in tab(u)lettis      |դեղահաբերով            |

|_____________________|_____________________|_______________________|

|lin.                 |linimentum           |հեղուկ քսուք           |

|_____________________|_____________________|_______________________|

|liq.                 |liquor               |հեղուկ                 |

|_____________________|_____________________|_______________________|

|M.                   |Misce, Misceatur     |խառնիր                 |

|_____________________|_____________________|_______________________|

|N.                   |Numero               |թվով                   |

|_____________________|_____________________|_______________________|

|Ol.                  |oleum                |յուղ (հեղուկ)          |

|_____________________|_____________________|_______________________|

|pulv.                |pulvis               |փոշի                   |

|_____________________|_____________________|_______________________|

|past.                |pasta                |մածուկ                 |

|_____________________|_____________________|_______________________|

|p.aeq                |partes aequales      |հավասար մասեր          |

|_____________________|_____________________|_______________________|

|ppt., praec.         |praecipitatus        |նստեցված               |

|_____________________|_____________________|_______________________|

|q.s.                 |quantum satis        |որքան անհրաժեշտ է      |

|_____________________|_____________________|_______________________|

|r., rad.             |radix                |արմատ                  |

|_____________________|_____________________|_______________________|

|Rp.                  |Recipe               |վերցրու                |

|_____________________|_____________________|_______________________|

|Rep.                 |Repete, Repetatur    |կրկնիր                 |

|_____________________|_____________________|_______________________|

|rhiz.                |rhizoma              |կոճղարմատ              |

|_____________________|_____________________|_______________________|

|S.                   |Signa, Signetur      |նշիր                   |

|_____________________|_____________________|_______________________|

|sem.                 |semen                |սերմ                   |

|_____________________|_____________________|_______________________|

|simpl.               |simplex              |պարզ                   |

|_____________________|_____________________|_______________________|

|sir.                 |sirupus              |օշարակ                 |

|_____________________|_____________________|_______________________|

|sol.                 |solutio              |լուծույթ               |

|_____________________|_____________________|_______________________|

|sp.                  |spiritus             |սպիրտ                  |

|_____________________|_____________________|_______________________|

|supp.                |suppositorium        |դեղամոմ                |

|_____________________|_____________________|_______________________|

|tabl.                |tab(u)letta          |դեղահատ                |

|_____________________|_____________________|_______________________|

|t-ra, tinct., tct    |tinctura             |ոգեթուրմ               |

|_____________________|_____________________|_______________________|

|ung.                 |unguentum            |քսուք                  |

|_____________________|_____________________|_______________________|

|vitr.                |vitrum               |սրվակ                  |

.___________________________________________________________________.

III. ԴԵՂԱՏՈՄՍԱՅԻՆ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ԲԱՇԽՈՒՄԸ, ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

37. Դեղատոմսային ձևաթղթերը տպագրվում են 148 մմ x 210 մմ չափսերով (A 5) թղթի վրա: Ձևաթղթի դիմերեսի վրա տպագրական դաշտը սահմանվում է թղթի եզրերից` վերևից և ներքևից 15 մմ, ձախից` 30 մմ, աջից` 10 մմ: Բոլոր ձևաթղթերի տառերը և գծերը սև են:

38. N 1 դեղատոմսային ձևաթուղթը տպագրվում է պաշտպանվածության աստիճան ունեցող (ջրային նշաններ) վարդագույն թղթի վրա: N 1 ձևաթուղթն ունի սերիա և համար, որը նշվում է վերին հատվածի կենտրոնում անմիջապես «Դեղատոմս թմրամիջոց պարունակող դեղի» գրառման տակ: Սերիան սկսվում է հայերեն այբուբենի «Ա» տառով, որից հետո գրվում է համարը: Ձևաթղթի համարը վեցանիշ թիվ է, համարակալումն սկսվում է աջից ձախ` 000001-ից: Մեկ սերիայում տպագրվում է 999999 ձևաթուղթ, որից հետո սերիան փոխվում է «Բ» տառի` համարակալումը կրկին սկսելով 000001-ից և այդպես շարունակ` ըստ անհրաժեշտության: N 1 ձևաթուղթը բաղկացած է առաջին էջից և դրան վերևի մասում միասնական հիմքով կպած մեկ սպիտակ պատճենից: Առաջին էջի և պատճենի սերիական համարները նույնն են:

39. N 2 դեղատոմսային ձևաթուղթը տպագրվում է երկնագույն թղթի վրա: N 2 ձևաթուղթն ունի սերիա և համար, որը նշվում է վերին հատվածի կենտրոնում անմիջապես «Դեղատոմս հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղի» թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) գրառման տակ: Սերիան սկսվում է հայերեն այբուբենի «Ա» տառով, որից հետո գրվում է համարը: Ձևաթղթի համարը վեցանիշ թիվ է, համարակալումը սկսվում է աջից ձախ` 000001-ից: Մեկ սերիայում տպագրվում է 999999 ձևաթուղթ, որից հետո սերիան փոխվում է «Բ» տառի` համարակալումը կրկին սկսելով 000001-ից և այդպես շարունակ` ըստ անհրաժեշտության: N 2 ձևաթուղթը բաղկացած է առաջին էջից և դրան վերևի մասում միասնական հիմքով կպած մեկ սպիտակ պատճենից: Առաջին էջի և պատճենի սերիական համարները նույնն են: Դեղի դուրսգրումը և բացթողումը նույն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններում (այսուհետ` ԱԱՊ կազմակերպություն) իրականացնելու դեպքում կիրառվում է N 2 դեղատոմսային ձևաթուղթը, որը համապատասխանում է սույն կետի նկարագրությանը, սակայն տպագրվում է սպիտակ թղթի վրա և չունի պատճեն:

40. N 3 դեղատոմսային ձևաթուղթը տպագրվում է բաց կանաչ գույնի թղթի վրա: N 3 դեղատոմսային ձևաթուղթն ունի համար, որը նշվում է վերին հատվածի կենտրոնում անմիջապես «Դեղատոմս փոխհատուցվող դեղի» գրառման տակ: Համարը յոթանիշ թիվ է, համարակալումն սկսվում է աջից ձախ` 0000001-ից: N 3 դեղատոմսային ձևաթուղթը բաղկացած է առաջին էջից և դրան վերևի մասում միասնական հիմքով կպած մեկ սպիտակ պատճենից, առաջին էջի և պատճենի սերիական համարները նույնն են: Դեղի դուրսգրումը և բացթողումը նույն ԱԱՊ կազմակերպություններում իրականացնելու դեպքում կիրառվում է N 3 դեղատոմսային ձևաթուղթը, որը համապատասխանում է սույն կետի նկարագրությանը, սակայն տպագրվում է սպիտակ թղթի վրա և չունի պատճեն:

41. N 4 դեղատոմսային ձևաթուղթը տպագրվում է սպիտակ թղթի վրա` առանց սերիայի և համարի:

42. Բազմակի բացթողման համար N 4 դեղատոմսային ձևաթղթի վրա առանձնացվում է դաշտ` համապատասխան նշում կատարելու համար:

43. N 1 դեղատոմսային ձևաթղթերը տպագրում և բժշկական հաստատությանը տրամադրում է նախարարությունը` կենտրոնացված կարգով:

44. NN 2, 3 և 4 դեղատոմսային ձևաթղթերի տպագրությունը բժշկական հաստատությունն ապահովում է ինքնուրույն:

45. N 1 դեղատոմսային ձևաթղթերի պաշարը բժշկական հաստատությունում չպետք է գերազանցի երեք ամսվա պահանջարկը:

46. Յուրաքանչյուր բժշկական հաստատություն նշանակում է պատասխանատու անձ` NN 1, 2 և 3 դեղատոմսային ձևաթղթերի ստացման, պահպանման, պաշարների լրացման և հաշվառման համար:

47. Դեղատոմսային ձևաթղթերի համար պատասխանատու անձը ձևաթղթերն ու դրանց հաշվառման մատյանները պահում է փակվող (կողպվող) մետաղական (չհրկիզվող) պահարանում:

48. NN 1, 2 և 3 դեղատոմսային ձևաթղթերի հաշվառումն իրականացվում է ըստ տեսակների առանձնացված մատյաններում, որոնց էջերը պետք է համարակալվեն, կարվեն և հաստատվեն բժշկական հաստատության տնօրենի ստորագրությամբ: Մատյանում գրիչով նշվում են դեղատոմսային ձևաթղթի սերիան (NN 1 և 2 ձևաթղթերի), հերթական համարը, ստացման ամսաթիվը, ձևաթուղթը բժշկին հանձնելու ամսաթիվը, քանակը, ում է տրվել (բժշկի անունը, ազգանունը), ձևաթուղթն ստացող բժշկի ստորագրությունը: Մատյանները ենթակա են պահպանման 5 տարի` դրանցում վերջին գրանցումը կատարելուց հետո:

49. Տարին մեկ անգամ բժշկական հաստատությունն ստուգում է դեղատոմսային ձևաթղթերի փաստացի առկայությունը և ծախսը` ըստ հաշվառման գրքում պատասխանատու անձի կատարած գրանցումների: Գրքային մնացորդի և փաստացի առկայության անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում կազմվում է ակտ: Կորստի դեպքում ակտի մի օրինակն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին:

50. Ստացած դեղատոմսային ձևաթղթերը բուժաշխատողները պետք է պահեն դրանց պահպանվածությունն ապահովող պայմաններում:

IV. ԴԵՂԱՏՈՄՍԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ԲԱՑԹՈՂՈՒՄԸ ԴԵՂԱՏՆԻՑ

51. Բոլոր դեղատոմսային դեղերը դեղատնից բաց են թողնվում սույն որոշմամբ հաստատված ձևերի դեղատոմսերով, որոնք դուրս են գրվել սույն կարգին համապատասխան:

52. Դեղատոմսում սույն կարգով սահմանված տվյալների առկայության դեպքում թույլատրվում է դեղեր բաց թողնել նաև արտերկրում դուրս գրված դեղատոմսերով` բացառությամբ թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի և դեղանյութերի ու փոխհատուցվող դեղերի: Դեղագետը կարող է պահանջել դեղատոմսի թարգմանություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

53. Սույն կարգով սահմանված որոշ տվյալների բացակայության և (կամ) սխալների և (կամ) ուղղումների և (կամ) անհամատեղելի բաղադրատարրերի առկայության դեպքում դեղատան աշխատակիցը դեղատոմսը դուրս գրող բժշկի հետ ճշտելուց հետո կարող է դեղը բաց թողնել: Բաց թողնվող դեղի քանակի սխալների և (կամ) քանակի ուղղումների դեպքում դեղատոմսը դեղատան աշխատակցի կողմից ճանաչվում է անվավեր և բժշկին տեղեկացվում է նոր դեղատոմս դուրս գրելու անհրաժեշտության մասին:

54. Դեղը բաց թողնելիս դեղատոմսի դարձերեսին նշվում է բաց թողնված դեղի առևտրային անվանումը, դեղաչափը, դեղաձևը, քանակը, բացթողման ամսաթիվը, բաց թողնողի անունը, ազգանունը և ստորագրվում բաց թողնողի կողմից:

55. Դեղատանը պատրաստվող դեղի բաղադրակազմում թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր և դեղանյութեր դուրս գրելու դեպքում արգելվում է դրա առանձին բաց թողնելը:

56. Դեղատանը պատրաստվող դեղի բաղադրակազմում, թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի, դեղագրության մեջ միանվագ բարձրագույն դեղաչափը գերազանցող քանակով դուրս գրելու դեպքում, դեղը պատրաստվում և բաց է թողնվում միանվագ բարձրագույն դեղաչափի կեսի հաշվարկով:

57. Դեղատանը պատրաստվող դեղի դեղագրության մեջ էթիլ սպիրտի կոնցենտրացիայի բացակայության դեպքում անհրաժեշտ է օգտագործել դրա 70 տոկոսանոց լուծույթը:

58. Այն դեպքում, երբ դեղի դուրս գրված քանակը չի համապատասխանում գործարանային փաթեթում առկա միավորների թվին, ապա հնարավոր է խախտել գործարանային փաթեթը` լրացնելու համար պակաս միավորները կամ դեղը ձեռք բերողի համաձայնությամբ տրամադրել ավելի քիչ միավորներ պարունակող փաթեթ` դեղատոմսի դարձերեսին նշելով բաց թողնված քանակը:

59. 58-րդ կետում նշված և գործարանային փաթեթը խախտելու անհրաժեշտության այլ դեպքերում դեղատան աշխատակիցը բաց թողնվող քանակը փաթեթավորում է նոր տարայում` հաշվի առնելով դեղի պահման առանձնահատկությունները (պոլիէթիլենային տոպրակ, կիսահերմետիկ փաթեթ, սրվակ և այլն) և պիտակավորում` նշելով դեղի առևտրային անվանումը, դեղաձևը, դեղաչափը, բաց թողնված քանակը, սերիան, պահպանման հատուկ պայմանը (առկայության դեպքում), դեղատան անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, պիտանիության ժամկետը (բոլոր դեղերի համար առավելագույնը 6 ամիս, իսկ ավելի պակաս մնացորդային պիտանիության ժամկետի դեպքում` փաստացի ժամկետը), բաց թողնելու ամսաթիվը: Պահանջի դեպքում նոր փաթեթն ապահովվում է ներդիր թերթիկով:

60. Դեղը ոչ ամբողջական սպառողական փաթեթով բաց թողնելու կամ բազմակի բացթողման դեպքում մնացած քանակները կարող են շարունակաբար տրամադրվել նույն դեղատնից` դեղատոմսի դարձերեսին նշելով դեղի առևտրային անվանումը, դեղաչափը, բաց թողնված քանակը, ամսաթիվը, բաց թողնողի ու ստացողի անունները և նրանց ստորագրությունները:

61. Դեղատունը, առևտրային անվանումով դեղի վերաբերյալ բժշկի պատճառաբանված հիմնավորման բացակայության դեպքում, դեղ ձեռք բերող անձին պարտավոր է ներկայացնել դեղատանն առկա նույն բաղադրատարրը (բաղադրատարրերը) պարունակող, նույն դեղաչափով և դեղաձևով փոխադարձաբար փոխարինելի բոլոր դեղերի վերաբերյալ սպառիչ տեղեկատվություն, այդ թվում` գների մասին, առանց ուղղորդման:

62. Փոխհատուցվող դեղերի բացթողումն իրականացվում է օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված փոխհատուցման և հատկացման կարգով:

63. Դեղատանը պատրաստված դեղը ենթակա է բացթողման օրենքի 20-րդ հոդվածի համաձայն` նախարարության կողմից սահմանված պահանջներին համապատասխան փաթեթավորվելուց, պիտակավորվելուց և մակնշվելուց հետո:

64. Դեղատուն այցելության անհնարինության դեպքում թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերն ստանում է օրենքով սահմանված կարգով պացիենտի կողմից լիազորված անձը կամ օրինական ներկայացուցիչը` անձը հաստատող փաստաթղթով: Այդ դեպքում դեղատոմսի դարձերեսին նշվում է դեղի առևտրային անվանումը, դեղաչափը, բաց թողնված քանակը, ամսաթիվը, բաց թողնողի ու ստացողի անունները և նրանց ստորագրությունները:

65. Այն դեպքում, երբ դեղատոմսում նշված դեղը Հայաստանի Հանրապետությունում գրանցված չլինելու պատճառով բացակայում է դեղատանը, դեղատան աշխատակիցը Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 202-Ն որոշմամբ սահմանված կարգով նախարարությունից նախնական թույլտվություն ստանալու դեպքում մատակարարների հետ պարզում է ներմուծման հնարավորությունները: Դեղը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներմուծվելուց հետո տրամադրվում է պացիենտին կամ նրա օրինական ներկայացուցչին: Նախարարության կողմից նախնական թույլտվության կամ մատակարարից ներմուծում իրականացնելու վերաբերյալ մերժում ստանալու դեպքում դեղատան աշխատակիցը տեղեկացնում է բժշկին` բուժման հետագա ընթացքը որոշելու համար:

66. Դեղը բաց թողնելիս անհրաժեշտ է տրամադրել բանավոր տեղեկություններ` օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեղատնային գործունեությանը ներկայացվող պահանջներին համապատասխան:

67. Ապահովագրական ընկերությունների պահանջի դեպքում բաց թողնված դեղի վերաբերյալ դեղատունը տրամադրում է անհրաժեշտ տեղեկություններ:

V. ԴԵՂԱՏՈՄՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԴԵՂԱՏԱՆԸ

68. Բոլոր թղթային դեղատոմսերը, այդ թվում` անվավեր ճանաչված, պահվում են դեղը բաց թողած դեղատանը` ըստ բացթողման ամսաթվերի, սույն կարգի 69-րդ կետով սահմանված ժամկետներում, դրանց պահպանվածությունը ապահովող պայմաններում:

69. Դեղատոմսերի պահպանման ժամկետներն են`

1) NN 1 և 2 դեղատոմսային ձևաթղթերի վրա գրված դեղատոմսերը` 10 տարի.

2) N 3 դեղատոմսային ձևաթղթերի վրա գրված դեղատոմսերը` 5 տարի.

3) N 4 դեղատոմսային ձևաթղթերի վրա գրված դեղատոմսերը` 180 օր:

70. Պահման ժամկետը հաշվարկվում է դեղը բաց թողնելու օրվանից:

71. Պահման ժամկետը լրանալուց հետո դեղատոմսերը ենթակա են ոչնչացման` այրման կամ սարքի միջոցով մանրացման ճանապարհով, որը ձևակերպվում է համապատասխան ակտով:

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2019 թվականի օգոստոսի 15-ի

N 1080-Ն որոշման

._____________________________________________________________________.

|                                                Դեղատոմսային ձև  N 1 |

|_____________________________________________________________________|

|                           ԴԵՂԱՏՈՄՍ                                  |

|                   Թմրամիջոց պարունակող դեղի                         |

|                           Ա 000001                                  |

|_____________________________________________________________________|

|Բժշկական օգնություն և  սպասարկում իրականացնող իրավաբանական անձի կամ  |

|անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, լիցենզիայի համարը, գտնվելու           |

|(բնակության) վայրը, հեռախոսահամարը                                   |

|                                                                     |

|_____________________________________________________________________|

|Պացիենտի անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը կամ տարիքը, բնակության  |

|վայրը, անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները                   |

|                                                                     |

|_____________________________________________________________________|

|Զեղչի չափը   |100% []      |50% []       |30% []       |0% []        |

|_____________________________________________________________________|

|Նշանակվող դեղի անվանումը կամ բաղադրակազմը, դեղաչափը, դեղաձևը,        |

|քանակը, միանվագ կիրառման չափաբաժինը, պատրաստման ու բացթողման         |

|ցուցումներ, կիրառման եղանակը, ժամանակը, հաճախականությունը,           |

|տևողությունը  (օրերով)                                               |

|                                                                     |

|_____________________________________________________________________|

|Դեղատոմսը գրելու ամսաթիվը                |Դեղատոմսն ուժի մեջ է 10 օր |

|_________________________________________|___________________________|

|Բժշկի անունը, ազգանունը, հեռախոսահամարը  |Բժշկի ստորագրությունը      |

._____________________________________________________________________.

Դեղատոմսը հատուկ հաշվառման փաստաթուղթ է և պահվում է դեղատանը 10 տարի:

._____________________________________________________________________.

|                                                Դեղատոմսային ձև  N 2 |

|_____________________________________________________________________|

|                           ԴԵՂԱՏՈՄՍ                                  |

|        Հոգեմետ (հոգեներգործուն) նյութ պարունակող դեղի               |

|                                                Դեղատոմսային ձև  N 3 |

|_____________________________________________________________________|

|                           ԴԵՂԱՏՈՄՍ                                  |

|                       Փոխհատուցվող դեղի                             |

|                            000001                                   |

|_____________________________________________________________________|

|Բժշկական օգնություն և  սպասարկում իրականացնող իրավաբանական անձի կամ  |

|անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, լիցենզիայի համարը, գտնվելու           |

|(բնակության) վայրը, հեռախոսահամարը                                   |

|                                                                     |

|_____________________________________________________________________|

|Պացիենտի անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը կամ տարիքը, բնակության  |

|վայրը                                                                |

|                                                                     |

|_____________________________________________________________________|

|Զեղչի չափը   |100% []      |50% []       |30% []       |0% []        |

|_____________________________________________________________________|

|Նշանակվող դեղի անվանումը կամ բաղադրակազմը, դեղաչափը, դեղաձևը,        |

|քանակը, միանվագ կիրառման չափաբաժինը, պատրաստման ու բացթողման         |

|ցուցումներ, կիրառման եղանակը, ժամանակը, հաճախականությունը,           |

|տևողությունը  (օրերով)                                               |

|                                                                     |

|_____________________________________________________________________|

|Դեղատոմսը գրելու ամսաթիվը                |Դեղատոմսն ուժի մեջ է 30 օր |

|_________________________________________|___________________________|

|Բժշկի անունը, ազգանունը, հեռախոսահամարը  |Բժշկի ստորագրությունը      |

._____________________________________________________________________.

Դեղատոմսը հատուկ հաշվառման փաստաթուղթ է և պահվում է դեղատանը 5 տարի:

._____________________________________________________________________.

|                                                Դեղատոմսային ձև  N 4 |

|_____________________________________________________________________|

|                           ԴԵՂԱՏՈՄՍ                                  |

| Մեկանգամյա կամ բազմակի դեղերի և  դեղանյութերի բացթողման համար       |

|_____________________________________________________________________|

|Բժշկական օգնություն և  սպասարկում իրականացնող իրավաբանական անձի կամ  |

|անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, լիցենզիայի համարը, գտնվելու           |

|(բնակության) վայրը, հեռախոսահամարը                                   |

|                                                                     |

|_____________________________________________________________________|

|Պացիենտի անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը կամ տարիքը, բնակության  |

|վայրը                                                                |

|                                                                     |

|_____________________________________________________________________|

|Դեղի բացթողումների  |մեկ անգամ []    |երկու անգամ []   |երեք անգամ []|

|թիվը                |                |                 |             |

|_____________________________________________________________________|

|Նշանակվող դեղի անվանումը կամ բաղադրակազմը, դեղաչափը, դեղաձևը,        |

|քանակը, միանվագ կիրառման չափաբաժինը, պատրաստման ու բացթողման         |

|ցուցումներ, կիրառման եղանակը, ժամանակը, հաճախականությունը,           |

|տևողությունը  (օրերով)                                               |

|                                                                     |

|_____________________________________________________________________|

|Դեղատոմսը գրելու ամսաթիվը                |Դեղատոմսն ուժի մեջ է       |

|                                         |         30 օր  []         |

|                                         |         180 օր []         |

|_________________________________________|___________________________|

|Բժշկի անունը, ազգանունը, հեռախոսահամարը  |Բժշկի ստորագրությունը      |

._____________________________________________________________________.

Դեղատոմսը հատուկ հաշվառման փաստաթուղթ է և պահվում է դեղատանը 6 ամիս:

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2019 թվականի օգոստոսի 15-ի

N 1080-Ն որոշման

ԿԱՐԳ

ԴԵՂԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

1. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի շարժը ենթարկվում է փաստաթղթային հաշվառման` քանակային արտահայտությամբ (կգ, գ, մլ, տուփ, հատ)` ըստ անվանումների:

2. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի հաշվառման համար դեղատանը վարվում է անվանաքանակական հաշվառման կարված, համարակալված և բժշկական հաստատության տնօրենի ստորագրությամբ հաստատված գիրք (այսուհետ` հաշվառման գիրք), որը պահպանվում է տասը տարի` դրանում վերջին գրառումը կատարելուց հետո:

3. Յուրաքանչյուր դեղի յուրաքանչյուր դեղաձևի, դեղաչափի, թողարկման ձևի և յուրաքանչյուր դեղանյութի համար հաշվառման գրքում առանձին էջ է հատկացվում: Հաշվառման գրքի էջը կազմված է հետևյալ մասերից` «ամսվա սկզբի մնացորդ», «մուտք», «ծախս», «ամսվա վերջի մնացորդ», «փաստացի մնացորդ»:

4. «Մուտք» մասում գրիչով նշվում է ստացված քանակը` ըստ առանձին հաշիվ-ապրանքագիր նշելով փաստաթղթի համարն ու ամսաթիվը:

5. «Ծախս» մասում գրիչով գրանցվում է ամեն օրվա վերջում` տվյալ օրվա ընթացքում փաստացի իրացված դեղերի և անհատական դեղատոմսերի համաձայն դեղերի պատրաստման համար ծախսված դեղանյութերի քանակները:

6. «Ամսվա վերջին մնացորդը» որոշվում է հաշվարկային եղանակով` ապրանքային հաշվեկշռի բանաձևով` Մվ=Մսկ+Մա-Ծա, որտեղ` Մվ-ն մնացորդն է ամսվա վերջում, Մսկ-ն մնացորդն է ամսվա սկզբում, Մա-ն մուտքն է ամսվա ընթացքում, Ծա-ն ծախսն է ամսվա ընթացքում:

7. «Փաստացի մնացորդը» տվյալ ամսվա համար որոշվում է դեղատանը փաստացի առկա մնացորդների հիման վրա և գրանցվում հաշվառման գրքում:

8. Յուրաքանչյուր ամսվա առաջին օրը դեղատան նյութական պատասխանատու անձը համեմատում է փաստացի մնացորդը դրանց ամսվա վերջին հաշվառման գրքի մնացորդի հետ: Հաշվեկշռում տարբերությունների տվյալների կամ հաշվեկշռի տեղեկություններն անցկացված գույքագրման արդյունքներին չհամապատասխանելու մասին տեղեկությունները հայտնաբերելուց հետո 3-օրյա ժամկետում տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին:

9. Սույն կարգի 8-րդ կետով սահմանված դեպքերի համար կազմվում է արձանագրություն, որը պահպանվում է դեղատանը` 10 տարի ժամկետով:

10. Փոխհատուցվող դեղերի հաշվառումն իրականացվում է օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

pin
ՀՀ կառավարություն
15.08.2019
N 1080-Ն
Որոշում