Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

(ուժը կորցրել է բացառությամբ 2-րդ կետի 29.07.04 թիվ 1149-Ն որոշում)

i

040.0239.120500

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» մայիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 մայիսի 2000 թվականի N 239

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հավաստման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 և 17 հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի և ծառայությունների ցանկերը (կցվում են).

բ) Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների համար վճարման կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրանքի և ծառայությունների պարտադիր սերտիֆիկացման մասին» N 15 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) կարգի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն կարգի գործողությունը տարածվում է իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, անհատ ձեռնարկատերերի (այսուհետև` տնտեսավարող սուբյեկտ), ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող պարտադիր հավաստման ենթակա ապրանքների վրա».

բ) կարգի 3-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) տնտեսավարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող այն ապրանքների վրա, որոնց բնաիրային չափերը չեն գերազանցում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ քաղաքացիների համար առանց մաքսատուրքի վճարման որպես ուղեկցող բեռ ներմուծելու համար սահմանված բնաիրային չափերը»:

3. Ուժը կորցրած ճանաչել`

i

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրանքի և ծառայությունների պարտադիր սերտիֆիկացման մասին» N 15 որոշման 1-ին կետի «ա», «գ», «դ» ենթակետերը և 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերը.

i

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 16-ի N 15 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 289 որոշումը.

i

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 16-ի N 15 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 476 որոշումը.

i

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 16-ի N 15 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 341 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից երկու ամիս հետո:

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2003 թվականի նոյեմբերի 21-ի

N 1571-Ն որոշման

 

ՑԱՆԿ

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ

 

._________________________________________________________________________.

|    Ապրանքախումբն ըստ ԱՏԳ ԱԱ-ի    |          Արտադրանքի անվանումը        |

|__________________________________|______________________________________|

|             1                    |                    2                 |

|__________________________________|______________________________________|

|0202                              |Խոշոր եղջերավոր անասունների միս`      |

|                                  |սառեցրած                              |

|__________________________________|______________________________________|

|0203 21 - 0203 29                 |Խոզի միս` սառեցրած                    |

|__________________________________|______________________________________|

|0206 21 000, 0206 22 000, 0206 41 |Խոշոր եղջերավոր անասունների և  խոզի   |

|                                  |ենթամթերք` սառեցրած                   |

|__________________________________|______________________________________|

|0207 12, 0207 14, 0207 25,        |Ընտանի թռչունների միս և  ենթամթերք`   |

|0207 27, 0207 33, 0207 36         |սառեցրած                              |

|__________________________________|______________________________________|

|0209 00 110                       |Խոզի ճարպ                             |

|__________________________________|______________________________________|

|0210                              |Միս և  մսից ենթասննդամթերք` աղի,      |

|                                  |աղաջրի մեջ դրած, չորացրած կամ ապխտած  |

|__________________________________|______________________________________|

|0303, 0304 20                     |Ձուկ, ձկան ֆիլե և  ձկան միս` սառեցրած |

|__________________________________|______________________________________|

|0401, 0402, 0403 10, 0405 10,     |Կաթ և  կաթնամթերք                     |

|0405 90, 0406                     |                                      |

|__________________________________|______________________________________|

|0407 00                           |Թռչնի ձու                             |

|__________________________________|______________________________________|

|0713 - 0713 40                    |Սիսեռ, նուտ, ոսպ                      |

|__________________________________|______________________________________|

|0901, 0902                        |Սուրճ, թեյ                            |

|__________________________________|______________________________________|

|1006                              |Բրինձ                                 |

|__________________________________|______________________________________|

|1101 00, 1103                     |Ալյուր, ձավար                         |

|__________________________________|______________________________________|

|1507 10 900, 1509 90 000,         |Սոյայի, ձիթապտղի, արևածաղկի,          |

|1512 19 910, 1515 29 900          |եգիպտացորենի յուղ (ձեթ)               |

|__________________________________|______________________________________|

|1516, 1517                        |Կենդանական և  բուսական ճարպեր,        |

|                                  |հիդրոգենիզացված յուղեր, մարգարին      |

|__________________________________|______________________________________|

|1601 00 - 1605                    |Պատրաստի սննդամթերք` մսից, ձկից և     |

|                                  |խեցգետնանմաններից, կակղամորթներից և   |

|                                  |ջրային այլ անողնաշարավորներից         |

|__________________________________|______________________________________|

|1701, 1702 90, 1703, 1704         |Շաքար, շաքարից պատրաստված հրուշակեղեն`|

|                                  |կակաո չպարունակող                     |

|__________________________________|______________________________________|

|1805 00 000, 1806                 |Կակաոյի փոշի, շոկոլադ և  կակաո        |

|                                  |պարունակող այլ սննդամթերք             |

|__________________________________|______________________________________|

|1901 10 000                       |Մանկական սնունդ                       |

|__________________________________|______________________________________|

|1902-1905 (բացի 1905 90 300-ից)   |Մակարոնային արտադրանք, ալրային        |

|                                  |հրուշակեղեն                           |

|__________________________________|______________________________________|

|2001-2009 00                      |Մթերք` ստացված բանջարեղենի, պտուղների |

|                                  |(մրգերի), ընկույզների կամ բույսերի այլ|

|                                  |մասերի վերամշակումից                  |

|__________________________________|______________________________________|

|2101-2105 00, 2106 90 100         |Տարբեր սննդամթերք, խմորիչ, պաղպաղակ,  |

|                                  |հալած պանիր                           |

|__________________________________|______________________________________|

|2201-2209 00                      |Ալկոհոլային և  ոչ ալկոհոլային         |

|                                  |խմիչքներ, քացախ                       |

|__________________________________|______________________________________|

|2401-2403                         |Ծխախոտ և  ծխախոտի արդյունաբերական     |

|                                  |փոխարինիչներ                          |

|__________________________________|______________________________________|

|2501 00 91                        |Կերակրի աղ                            |

|__________________________________|______________________________________|

|2523 21 000, 2523 90 300          |Սպիտակ ցեմենտ` արհեստական ներկված կամ |

|                                  |չներկված (պորտլանցեմենտ), պուզոլան-   |

|                                  |ցեմենտ                                |

|__________________________________|______________________________________|

|2707, 2710, 2711                  |Նավթամթերք                            |

|__________________________________|______________________________________|

|3102-3105                         |Պարարտանյութեր                        |

|__________________________________|______________________________________|

|3208, 3209                        |Ներկեր և  լաքեր                       |

|__________________________________|______________________________________|

|3303 00-3306, 3307 10 000,        |Օծանելիք և  հարդարաջուր,              |

|3307 20 000                       |կոսմետիկական, մազերի խնամքի, բերանի   |

|                                  |խոռոչի հիգիենայի, սափրվելու,          |

|                                  |հակաքրտինքային միջոցներ և             |

|                                  |հոտազերծիչներ                         |

|__________________________________|______________________________________|

|3401, 3402 20, 3402 90            |Օճառ, լվացող և  մաքրող միջոցներ       |

|__________________________________|______________________________________|

|3819 00 000, 3820 00 000          |Արգելակային հեղուկներ, անտիֆրիզներ և  |

|                                  |հակասառցապատման պատրաստի հեղուկներ    |

|__________________________________|______________________________________|

|3917 21 100, 3917 23 100          |Պլաստմասսայե խողովակներ, փողակներ,    |

|                                  |ճկափողեր և  կցամասեր (օրինակ`         |

|                                  |միացքներ, ծնկեր, կցաշուրթեր)`         |

|                                  |վինիլքլորիդի պոլիմերներից             |

|__________________________________|______________________________________|

|3923 10 000-3923 30, 3924 10 000  |Պլաստմասսայե իրեր` փաթեթավորման,      |

|                                  |փոխադրման և  խոհանոցային ու ճաշի      |

|                                  |սպասքների                             |

|__________________________________|______________________________________|

|4011 10 000, 4011 20              |Դողեր օդաճնշական` մարդատար, բեռնատար  |

|                                  |ավտոմեքենաների և  ավտոբուսների համար  |

|__________________________________|______________________________________|

|4012 (բացի 4012, 90 900-ից)       |Դողեր օդաճնշական` վերականգնված կամ    |

|                                  |օգտագործված                           |

|__________________________________|______________________________________|

|4014 10 000, 4014 90 100          |Հակաբեղմնավորիչներ, մանկական ծծակներ  |

|__________________________________|______________________________________|

|4818 10, 4818 20, 4818 40, 5601 10|Կենցաղային և  սանիտարահիգիենիկ        |

|                                  |նշանակության իրեր` թղթից,             |

|                                  |թաղանթանյութի բամբակից, թաղանթանյութի |

|                                  |մանրաթելի պաստառից, բամբակից          |

|__________________________________|______________________________________|

|6111, 6209                        |Մանկական հագուստ և  դրա պարագաներ`    |

|                                  |տրիկոտաժե ձեռքի կամ մեքենայական       |

|                                  |գործվածք և  տեքստիլ                   |

|__________________________________|______________________________________|

|6810 91                           |Երկաթբետոնե շինարարական կրող          |

|                                  |կոնստրուկցիաներ, բետոնից              |

|                                  |պատրաստվածքներ` ամրանավորված կամ      |

|                                  |չամրանավորված                         |

|__________________________________|______________________________________|

|7007 11 10, 7007 21 910           |Անվտանգության ապակի` ներառյալ         |

|                                  |ամրացված ապակի (մեխած) կամ բազմաշերտ, |

|                                  |որոնք չափերով կամ ձևաչափերով          |

|                                  |թույլատրվում են դրանք օգտագործել      |

|                                  |վերգետնյա տրանսպորտի համար            |

|__________________________________|______________________________________|

|7213 91 100                       |Ձողեր` շիկագլոցված ազատ կծկած կաժերով,|

|                                  |ածխածնային պողպատից կլոր հատվածքի 14  |

|                                  |մմ-ից պակաս տրամագծով` բետոնի         |

|                                  |ամրանավորման համար                    |

|__________________________________|______________________________________|

|7214 99 100                       |Ամրան ձողավոր` շիկագլոցված պարբերական |

|                                  |պրոֆիլով` բետոնի ամրանավորման համար   |

|__________________________________|______________________________________|

|8311 10 900                       |Էլեկտրոդներ` էլեկտրաաղեղային եռքի     |

|                                  |համար                                 |

|__________________________________|______________________________________|

|8509 (բացի 8509 90-ից)            |Կենցաղային էլեկտրամեխանիկական սարքեր  |

|__________________________________|______________________________________|

|8516 (բացի 8516 80-ից և           |Էլեկտրական կենցաղային տաքացնող սարքեր,|

|8516 90-ից)                       |ջրաջեռուցիչներ, եռոցներ               |

|__________________________________|______________________________________|

|8517 30 000                       |Կոմուտատորներ` հեռախոսային կամ        |

|                                  |հեռագրային կապի համար                 |

|__________________________________|______________________________________|

|8517 50                           |Ապարատներ` կրող հաճախությամբ`         |

|                                  |հաղորդալարային կամ թվային             |

|                                  |հաղորդալարային կապի համակարգերի համար |

|__________________________________|______________________________________|

|8525 10 500, 8525 10 800,         |Ռադիոյի և  հեռախոսային,               |

|8525 20 910, 8525 20 990          |ռադիոհեռագրային կապի,                 |

|                                  |ռադիոհաղորդումների կամ հեռուստատեսային|

|                                  |հաղորդիչ և  ընդունիչ սարքավորումներ   |

|__________________________________|______________________________________|

|8536 20 100, 8536 41, 8536 50     |Էլեկտրական սարքավորումներ` հոսանքի    |

|(բացի 8536 50 900-ից), 8536 61,   |միացման, անջատման, ընդհատման,         |

|8536 69, 8536 90                  |պաշտպանման և  փոխադրման համար         |

|__________________________________|______________________________________|

|9018 31 100                       |Ներարկիչներ` պլաստմասսայից, ասեղով կամ|

|                                  |առանց ասեղի                           |

|__________________________________|______________________________________|

|9302 00                           |Ռևոլվերներ  և  ատրճանակներ (բացի 9303 |

|                                  |և  9304 ապրանքախմբերում               |

|                                  |ընդգրկվածներից)                       |

|__________________________________|______________________________________|

|9303 20 950-ից                    |Ողորկափող որսորդական և  սպորտային     |

|                                  |հրազեն, այդ թվում` համակցված հրազեն   |

|__________________________________|______________________________________|

|9303 30 000-ից                    |Ակոսափող որսորդական և  սպորտային      |

|                                  |հրազեն                                |

|__________________________________|______________________________________|

|9303 90 000-ից                    |Ազդանշանային զենք                     |

|__________________________________|______________________________________|

|9304 00 000-ից                    |Զսպանակային, օդաճնշիչ և  գազային      |

|                                  |հրացաններ ու ատրճանակներ              |

|__________________________________|______________________________________|

|9306 10 000-ից                    |Գամիչ կամ նմանատիպ գործիքների կամ     |

|                                  |կենդանիների արդյունագործական սպանդի   |

|                                  |համար նախատեսված կարճ, դուրս թռչող    |

|                                  |ձողով ատրճանակների փամփուշտներ        |

|__________________________________|______________________________________|

|9306 21 000-ից                    |Ողորկավոր և  որսորդական հրազենի       |

|                                  |փամփուշտներ                           |

|__________________________________|______________________________________|

|9306 29 700-ից, 9306 30 100-ից,   |Ակոսափող և  որսորդական հրազենի        |

|9306 30 300-ից, 9306 30 980-ից    |փամփուշտներ                           |

|__________________________________|______________________________________|

|9306 30 980-ից                    |Գազային հրացանների և  ատրճանակների    |

|                                  |փամփուշտներ, ազդանշանային զենքի       |

|                                  |փամփուշտներ և  հրթիռներ               |

|__________________________________|______________________________________|

|9502, 9503 (բացի 9502 91 000-ից և |Խաղալիքներ                            |

|9502 99 000-ից)                   |                                      |

._________________________________________________________________________.

(1-ին հավելվածի ցանկը լրաց. 17.02.01 թիվ 110, 12.04.01 թիվ 297, 06.09.01 թիվ 825, 14.11.02 թիվ 2125-Ն, 21.11.03 թիվ 1571-Ն որոշումներ)

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2003 թվականի նոյեմբերի 21-ի

N 1571-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|Ծառայության ծածկագիրն ըստ ԲՄԾԴ-ի  |         Ծառայության անվանումը        |

|__________________________________|______________________________________|

|122101-122106, 122200, 122201,    |Հանրային  սննդի ծառայություններ       |

|122400, 122403, 122404            |                                      |

._________________________________________________________________________.

(2-րդ հավելվածի ցանկը փոփ. 21.11.03 թիվ 1571-Ն որոշում)

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2000 թ.

մայիսի 12-ի N 239 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության

պարտադիր հավաստման աշխատանքների համար վճարման

 

1. Համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների վճարումները կատարվում են հայտատուների կողմից:

2. Մարդասիրական օգնության նպատակով Հայաստանի Հանրապետությունում ներմուծվող ապրանքների համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքները ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` պետական պատվերի միջոցով:

i

3. Սերտիֆիկացման մարմինների կողմից իրականացվող համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված` համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների գների հաշվարկման կարգին համապատասխան:

4. Փորձարկման լաբորատորիաների կողմից իրականացվող սերտիֆիկացման փորձարկումների վճարումները կատարվում են ըստ փորձարկման լաբորատորիաների հաստատած սակագների:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.05.2000
N 239
Որոշում