ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 օգոստոսի 2019 թվականի N 1220-Ա
ՎԱՀԱԳՆ ՎԵՐՄԻՇՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին 2019 թվականի սեպտեմբերի 17-19-ը գործուղել Վրաստան (քաղ. Բաթումի)` «Աջակցություն Հայաստանում և Վրաստանում պոչամբարների անվտանգության բարելավմանը» խորագրով ծրագրի ամփոփիչ հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Վահագն Վերմիշյանի` Վրաստան (քաղ. Բաթումի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Վրաստան (քաղ. Բաթումի) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. օգոստոսի 30
Երևան