Սեղմել Esc փակելու համար:
ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՄԱՍԻՆ ՎԻԵՆՆԱՅԻ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՄԱՍԻՆ ՎԻԵՆՆԱՅԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 1963 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 24-Ի ՎԻԵՆՆԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՄԱՍԻՆ ՎԻԵՆՆԱՅԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ
1963 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 24-Ի ՎԻԵՆՆԱ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՖԱԿՈՒԼՏԱՏԻՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում  է.

Միանալ հյուպատոսական կապերի մասին Վիեննայի կոնվենցիայի 1963 թվականի ապրիլի 24-ի Վիեննա քաղաքում կատարված Քաղաքացիություն ձեռք բերելու մասին ֆակուլտատիվ արձանագրությանը:

6 հոկտեմբերի 1992 թվական:

 

ՖԱԿՈՒԼՏԱՏԻՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Սույն Արձանագրության, ինչպես նաև 1961 թվականի մարտի 2-ից մինչև ապրիլի 14-ը ներառյալ Վիեննայում տեղի ունեցած Միավորված ազգերի կազմակերպության կոնֆերանսի կողմից ընդունված այն Կոնվենցիայի մասնակից պետությունները, որը ստորև կոչվում է «Կոնվենցիա»,

արտահայտելով դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների և այդ աշխատակիցների ընտանիքների` նրանց հետ բնակվող անդամների քաղաքացիության ձեռքբերմանը վերաբերող կանոններ մշակելու ցանկություն,

համաձայնվեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Արձանագրության մեջ «Ներկայացուցչության աշխատակիցներ» դարձվածքն ունի այն նշանակությունը, ինչ դրան տրված է Կոնվենցիայի 1 հոդվածի «բ» կետում, այն է «ներկայացուցչության ղեկավարը և ներկայացուցչության անձնակազմի անդամները» վերնագրում:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

i

Նստավայր պետության քաղաքացիներ չհանդիսացող ներկայացուցչության աշխատակիցները և նրանց հետ բնակվող նրանց ընտանիքների անդամները ձեռք չեն բերում այդ պետության քաղաքացիություն ոչ այլ կերպ, քան ըստ նստավայր պետության օրենքների կիրառման կարգի:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Սույն Արձանագրությունը ստորագրելու համար բաց է բոլոր այն պետությունների առջև, որոնք Կոնվենցիայի մասնակիցներ կդառնան մինչև 1961 թվականի հոկտեմբերի 31-ը` Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունում, իսկ այնուհետև` մինչև 1962 թվականի մարտի 31-ը Միավորված ազգերի կազմակերպության Կենտրոնական հիմնարկներում` Նյու Յորքում:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Սույն Արձանագրությունը ենթակա է վավերացման: Վավերագրերը հանձնվում են ի պահ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Սույն Արձանագրությունը դրան միանալու համար բաց է բոլոր այն պետությունների առջև, որոնք կդառնան Կոնվենցիայի մասնակիցներ: Միանալու ակտերը հանձնվում են ի պահ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում ճիշտ նույն օրը, ինչ Կոնվենցիան կամ Արձանագրությանը միանալու մասին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին երկրորդ վավերագիրը կամ ակտը ի պահ հանձնելուց հետո երեսուներորդ օրը` կախված այն բանից, թե այդ ամսաթվերից որը ավելի ուշը կլինի:

2. Յուրաքանչյուր այն պետության վերաբերմամբ, որը վավերացնում է սույն Արձանագրությունը կամ դրան միանում է այն ուժի մեջ մտնելուց հետո` սույն հոդվածի 1 կետին համապատասխան, Արձանագրությունը ուժի մեջ է մտնում միանալու մասին այդ պետության կողմից իր վավերագիրը կամ ակտը ի պահ հանձնելուց հետո երեսուներորդ օրը:

 

ՀՈԴՎԱԾ  7

 

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը բոլոր այն պետություններին, որոնք կդառնան Կոնվենցիայի մասնակիցներ, ծանուցում է.

ա) սույն Արձանագրությունը 3, 4 և 5 հոդվածներին համապատասխան ստորագրելու և միանալու վերաբերյալ կամ ակտերը ի պահ հանձնելու մասին:

բ) սույն Արձանագրությունը 6 հոդվածին համապատասխան ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին:

ՀՈԴՎԱԾ 8

 

Սույն Արձանագրության բնագիրը, որի անգլերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը նույնական են, կհանձնվի ի պահ` Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին, որը դրա վավերացված պատճենները կուղարկի 3 հոդվածում նշված բոլոր պետություններին:

Ի հաստատումն որի ներքոստորագրյալները` պատշաճ կերպով լիազորված իրենց կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Արձանագրությունը:

Կատարված է Վիեննայում հազար ինն հարյուր վաթսունմեկ թվականի ապրիլի տասնութին:

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
06.10.1992
N ՀՆ-0702-I
Որոշում