Սեղմել Esc փակելու համար:
ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-58-Ո-127

2019թ.

 

ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 95-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Բարձրագույն դատական խորհուրդը մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ը հաշվարկում է հաջորդ երկու տարվա ընթացքում առաջին ատյանի դատարանում դատավորների թափուր պաշտոնների համալրման համար անհրաժեշտ դատավորների քանակը և դրա հիման վրա որոշում է կայացնում դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի համալրման անհրաժեշտության մասին, եթե դատավորների թեկնածուների ցուցակում առկա թեկնածուների քանակը համապատասխանաբար քրեական և քաղաքացիական մասնագիտացման բաժնում չի գերազանցում հաջորդ երկու տարում թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը չորսով, իսկ վարչական մասնագիտացման բաժնում` երկուսով»:

i

Օրենքի 110-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Բարձրագույն դատական խորհուրդն Արդարադատության ակադեմիայում ուսուցումն ավարտած դատավորների թեկնածուների հավակնորդներին ներառում է դատավորների թեկնածուների ցուցակներում` ըստ համապատասխան մասնագիտացումների»:

i

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԲԴԽ-59-Ո-165 որոշմամբ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված քաղաքացիական մասնագիտացման թեկնածուներից 12-ը, քրեական մասնագիտացման թեկնածուներից 5-ը, վարչական մասնագիտացման թեկնածուներից 2-ն Արդարադատության ակադեմիայում ուսուցումն ավարտելու են սույն թվականի հոկտեմբեր ամսին, իսկ Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի մայիսի 24-ի թիվ ԲԴԽ-36-Ո-83 որոշմամբ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված քաղաքացիական մասնագիտացման թեկնածուներից 10-ը, քրեական մասնագիտացման թեկնածուներից 4-ը և վարչական մասնագիտացման թեկնածուներից 2-ը դեռևս չեն սկսել ուսուցումն Արդարադատության ակադեմիայում` ուստի նրանք, որպես դատավորի թեկնածուներ, չեն կարող ընդգրկվել մինչև սույն թվականի սեպտեմբերի 1-ը Օրենքի 95-րդ հոդվածի 2-րդ մասով կատարվելիք հաշվարկում:

Նման պայմաններում ներկայումս գործող դատավորների թեկնածուների ցուցակում, ըստ համապատասխան մասնագիտացման բաժինների, առկա են` քաղաքացիական մասնագիտացման բաժնում` 0 թեկնածու, քրեական մասնագիտացման բաժնում` 0 թեկնածու, վարչական մասնագիտացման բաժնում` 1 թեկնածու:

Հարկ է նշել, որ առաջին ատյանի դատարաններում առաջիկա երկու տարում թոշակի է անցնելու քաղաքացիական գործեր քննող 5, քրեական գործեր քննող 6 և վարչական գործեր քննող 1 դատավոր: Բացի այդ, ներկա պահին առաջին ատյանի դատարաններում առկա է դատավորի 13 թափուր հաստիք, որից 7-ը` քաղաքացիական մասնագիտացման, 6-ը` քրեական մասնագիտացման:

Ամփոփելով վերոգրյալը` կարելի է արձանագրել, որ 01.01.2020-31.12.2021թթ. առաջին ատյանի դատարաններում կանխատեսվում է դատավորի 12 թափուր հաստիքի առաջացում:

Այսպիսով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական և քրեական մասնագիտացման բաժիններում թեկնածուներ առկա չեն, իսկ վարչական մասնագիտացման բաժնում առկա թեկնածուների քանակը չի գերազանցում հաջորդ երկու տարում կանխատեսվող թափուր հաստիքների քանակը երկուսով, ուստի անհրաժեշտ է համալրել դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացման բաժինները:

Օրենքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման համար անհրաժեշտ թեկնածուների քանակի հաշվարկը կատարվում է հաջորդ երկու տարվա ընթացքում քրեական և քաղաքացիական մասնագիտացման բաժիններում համալրման համար անհրաժեշտ քանակը յոթական թեկնածուով, իսկ վարչական մասնագիտացման բաժնում` երկու թեկնածուով գերազանցող քանակի հաշվարկով»:

Վերոգրյալի արդյունքում անհրաժեշտ է դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժինը համալրել 12 թեկնածուով, քրեական մասնագիտացման բաժինը` 13 թեկնածուով, իսկ վարչական մասնագիտացման բաժինը` 2 թեկնածուով` հիմքում դնելով հետևյալ հաշվարկը.

- քաղաքացիական մասնագիտացում - (3 /2020թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակ/ + 2 /2021թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակ/ + 7 Օրենքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջ/) - 0 /ներկա պահին դատավորների թեկնածուների ցուցակում առկա թեկնածուների քանակ/).

- քրեական մասնագիտացում - (4 /2020թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակ/ + 2 /2021թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակ/ + 7 /Օրենքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջ/) - 0 /ներկա պահին դատավորների թեկնածուների ցուցակում առկա թեկնածուների քանակ/).

- վարչական մասնագիտացում - (1 /2020թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակ/ + 0 /2021թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակ/ + 2 /Օրենքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջ/) - 1 /ներկա պահին դատավորների թեկնածուների ցուցակում առկա թեկնածուների քանակ/).

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասը և 95-րդ հոդվածի 2-րդ մասը` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հաստատել դատավորների թեկնածուների ցուցակի համալրման անհրաժեշտ թվաքանակը, համապատասխանաբար`

- քաղաքացիական մասնագիտացման բաժին` 12 (տասներկու) թեկնածու.

- քրեական մասնագիտացման բաժին` 13 (տասներեք) թեկնածու.

- վարչական մասնագիտացման բաժին` 2 (երկու) թեկնածու:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ              Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

 

2019թ. օգոստոսի 21

Երևան

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
21.08.2019
N ԲԴԽ-58-Ո-127
Որոշում