ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 օգոստոսի 2019 թվականի N 1103-Ա
i
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ԵՎ ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին ամրացված գույքը`
1) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության ծառայությանը` համապատասխանաբար համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների.
2) անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությանը` համաձայն N 4 հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին և առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին` 15-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման N 1 հավելվածով նախատեսված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` 15-օրյա ժամկետում`
1) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության ծառայության պետի հետ համատեղ ապահովել սույն որոշման NN 2 և 3 հավելվածներով նախատեսված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման N 4 հավելվածում նշված գույքի անհատույց և անժամկետ օգտագործման մասին պայմանագրի կնքումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. օգոստոսի 30
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2019 թվականի օգոստոսի 29-ի
N 1103-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
._________________________________________________________________________.
|NN | Գույքի անվանումը | Գնման |Չափի|Քա-| Միավորի |Ընդհանուր |
|ը/կ| | ամսաթիվը |միա-|նա-| գինը | արժեքը |
| | | |վորը|կը |(ՀՀ դրամ)|(ՀՀ դրամ) |
|___|____________________________|__________|____|___|_________|__________|
|1. |Սերվեր |15.11.2018|հատ | 4|3,000,000|12,000,000|
| |HD NVR3 VAL 12TB EU 1U Rack | | | | | |
._________________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2019 թվականի օգոստոսի 29-ի
N 1103-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
._________________________________________________________________________.
|NN | Գույքի անվանումը | Գնման |Չափի|Քա-| Միավորի |Ընդհանուր |
|ը/կ| | ամսաթիվը |միա-|նա-| գինը | արժեքը |
| | | |վորը|կը | առանց | առանց |
| | | | | | ԱԱՀ-ի | ԱԱՀ-ի |
| | | | | |(ՀՀ դրամ)|(ՀՀ դրամ) |
|___|____________________________|__________|____|___|_________|__________|
|1. |Սերվեր |15.11.2018|հատ | 4|3,000,000|12,000,000|
| |HD NVR3 VAL 12TB EU 1U Rack | | | | | |
._________________________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2019 թվականի օգոստոսի 29-ի
N 1103-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
._________________________________________________________________________.
|NN | Գույքի անվանումը | Գնման |Չափի|Քա-| Միավորի |Ընդհանուր |
|ը/կ| | ամսաթիվը |միա-|նա-| գինը | արժեքը |
| | | |վորը|կը | առանց | առանց |
| | | | | | ԱԱՀ-ի | ԱԱՀ-ի |
| | | | | |(ՀՀ դրամ)|(ՀՀ դրամ) |
|___|____________________________|__________|____|___|_________|__________|
|1. |Սերվեր |15.11.2018|հատ | 1|3,000,000| 3,000,000|
| |HD NVR3 VAL 12TB EU 1U Rack | | | | | |
._________________________________________________________________________.
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2019 թվականի օգոստոսի 29-ի
N 1103-Ա որոշման
ՑԱՆԿ
«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՓԱԿ
ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԵՎ ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
._________________________________________________________________________.
|NN|Գույքի |Չափի|Քա-|Միավորի գինը|Ընդհանուր |Թողարկման |Ձեռքբերման|
|ը/|անվանումը |միա-|նա-|առանց ԱԱՀ-ի |արժեքը |ամսաթիվը |ամսաթիվը |
|կ | |վորը|կը |(ՀՀ դրամ) |առանց ԱԱՀ-ի | | |
| | | | | |(ՀՀ դրամ) | | |
|__|_____________|____|___|____________|____________|__________|__________|
|1.|Հոսանքի |հատ | 3| 407,321.53|1,221,964.59|15.11.2018|26.06.2019|
| |բաշխիչ սարք | | | | | | |
| |HPE | | | | | | |
| |intelligent | | | | | | |
| |7.3kva | | | | | | |
|__|_____________|____|___|____________|____________|__________|__________|
|2.|Ցանցային |հատ | 2| 601,537.86|1,203,075.72|15.11.2018|26.06.2019|
| |փոխարկիչ | | | | | | |
| |HPE 5130-24G | | | | | | |
|__|_____________|____|___|____________|____________|__________|__________|
|3.|UPS HPE R7000|հատ | 1|1,615,724.88|1,615,724.88|15.11.2018|26.06.2019|
| |4U | | | | | | |
|__|_____________|____|___|____________|____________|__________|__________|
|4.|Օդափոխիչ |հատ | 4| 48,917.33| 195,669.32|15.11.2018|26.06.2019|
| |8471.70 | | | | | | |
|__|_____________|____|___|____________|____________|__________|__________|
|5.|Կոշտ սկավառակ|հատ | 8| 182,592.41|1,460,739.28|15.11.2018|26.06.2019|
| |HPE midline | | | | | | |
| |4tb-sas | | | | | | |
| |12gbls | | | | | | |
|__|_____________|____|___|____________|____________|__________|__________|
|6.|Օպերատիվ |հատ | 4| 124,472.81| 497,891.24|15.11.2018|26.06.2019|
| |հիշողություն | | | | | | |
| |HPE 16gb | | | | | | |
|__|_____________|____|___|____________|____________|__________|__________|
|7.|Պրոցեսոր HP |հատ | 4| 488,688.97|1,954,755.88|15.11.2018|26.06.2019|
| |DLGO Gen9 | | | | | | |
| |E5-2623v4K | | | | | | |
|__|_____________|____|___|____________|____________|__________|__________|
| |Ընդամենը` | | | |8,149,820.91| | |
._________________________________________________________________________.