ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 սեպտեմբերի 2019 թվականի N 1243-Ա
ՆԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻՆ ՈՒԶԲԵԿՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանին 2019 թվականի սեպտեմբերի 12-14-ը գործուղել Ուզբեկստան (Կոկանդ)` Ժողովրդակիրառական արվեստի առաջին միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Նարինե Խաչատուրյանի Ուզբեկստան (Կոկանդ) գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Նարինե Խաչատուրյանի` Ուզբեկստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. սեպտեմբերի 4
Երևան