ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
5 սեպտեմբերի 2019 թվականի N 1249-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 6-րդ կետի`
Հայ քաղաքական և հասարակական գործիչ Գևորգ Հրաչիկի Վարդանյանի մահարձանի պատրաստման ու տեղադրման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն` Գևորգ Վարդանյանի կնոջը` Ա. Ասատրյանին տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին 2019 թվականի ինն ամսում հատկացնել 2,277.41 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված «1195. Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում արարողակարգային միջոցառումների կազմակերպում» ծրագրի «11001. Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպում, գերեզմանի բարեկարգման և մահարձանի պատրաստման ու տեղադրման աշխատանքներին աջակցություն» միջոցառման իրականացման համար նախատեսված միջոցներից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. սեպտեմբերի 5
Երևան