Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 սեպտեմբերի 2019 թվականի N 1156-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-248-06.08.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. սեպտեմբերի

Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

(Խ-248-06.08.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացնում է հետևյալ դիտարկումները:

1) Նախագծով առաջարկվում է օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանել, որ արարքը պատժվում է «.... կալանքով երեքից վեց ամիս ժամկետով, մինչդեռ նման պատժաչափ օբյեկտիվորեն չի կարող սահմանվել: Օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կալանքը կարող է նշանակվել տասնհինգ օրից մինչև երեք ամիս ժամկետով: Այսինքն` նախագծով առաջարկվող պատժաչափը չի կարող սահմանվել, քանի որ այն հակասում է կալանքը և դրա կիրառման պայմանները սահմանող` օրենսգրքի 57-րդ հոդվածին: Նման պայմաններում չի կարող նպատակահարմար համարվել օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պատժաչափի փոփոխությունը, քանի որ այդպիսով հնարավոր չի լինի ապահովել նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված արարքը կատարելու համար պատասխանատվության համաչափ խստացումը:

1.1 Նախագծով առաջարկվում է նաև ազատազրկման ձևով պատիժ սահմանել օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասում, իսկ 2-րդ մասով նախատեսված ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը սահմանել հինգ տարի: Անհրաժեշտ է արձանագրել, որ օրենսգրքի հատուկ մասում նախատեսված արարքների համար պատժաչափերը պետության կողմից իրականացվող քրեական քաղաքականության դրսևորումներ են և նույնական` այլ արարքների, ինչպես նաև այլ հարաբերությունների նկատմամբ ոտնձգող արարքների համար սահմանված պատժաչափերն ընտրված են` ելնելով կոնկրետ իրականացվող պատժողական քաղաքականությունից:

Վերը նշվածի հիման վրա գնահատվում է կոնկրետ արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը, որից հետո դրա կատարման համար սահմանվում է համապատասխան պատիժ: Նախագծով առաջարկվող փոփոխությունը ոչ միայն կարող է անհամաչափ խիստ դիտվել քննարկվող արարքի համար պատասխանատվության ենթարկելիս, այլ նաև կխաթարի օրենսգրքի տվյալ գլխի պատժողական համակարգը: Բացի այդ, ներկայացված հիմնավորումներով ամբողջությամբ չեն ընդգծվում, թե ինչով է անհրաժեշտ նման անհամաչափ խստացումը: Ի վերջո, պատժի խստացումն ինքնին չի ենթադրում հետագայում նման հանցագործության կատարման բացառում, և արարքի համար պատասխանատվությունը խստացնելիս անհրաժեշտ է հստակ հիմնավորել դրա անհրաժեշտությունը, ինչը նախագծի հիմնավորմամբ չի կատարվել:

Այսպիսով` նախագծի 1-ին և 3-րդ հոդվածներով առաջարկվող փոփոխությունների ընդունումը նպատակահարմար չէ` նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ ներկայացված հիմնավորումները ամբողջական չեն անդրադառնում նման խստացումներին: Հիմնավորման մեջ նշված հանգամանքները առավելապես ենթակա են գնահատման ոչ թե օրենսդրական փոփոխություններ կատարելիս, այլ կոնկրետ փաստի առթիվ իրականացվող վարույթի շրջանակներում: Հետևաբար, առաջարկում ենք նաև լրամշակել ներկայացված հիմնավորումները:

2) Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է օրենսգրքի 265-րդ հոդվածի երկրորդ մասում որպես արարքի կատարման ծանրացնող հանգամանք նախատեսել հանցագործությունը կրկին անգամ կատարելը: Նման կարգավորումն ամբողջությամբ համընկնում է ժամանակին քրեաիրավական օրենսդրության մաս կազմող կրկնակիության ինստիտուտի հետ: «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի թիվ ՀՕ-143-Ն օրենքով ուժը կորցրած ճանաչելով կրկնակիության ինստիտուտի բոլոր դրույթները ՀՀ քրեական օրենսգրքում` օրենսդիրը հրաժարվել է այս ինստիտուտից:

Կրկնակիության ինստիտուտի մերժման հիմքում դրված հիմնական գաղափարը քրեական իրավունքում անկյունաքարային նշանակություն ունեցող արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի արգելքներն են` սահմանված օրենսգրքի 10-րդ հոդվածով, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածով սահմանված կրկին դատվելու արգելքը:

Անձի կողմից նախկինում հանցանք կատարած լինելը կարող է հաշվի առնվել դատարանի կողմից որպես անձին բնութագրող հատկանիշ կամ օրենսգրքի ընդհանուր մասի այլ նորմերով սահմանված դեպքերում, օրինակ` արարքում ռեցիդիվի առկայությունը գնահատելիս: Միևնույն ժամանակ, անձի կողմից նախկինում հանցանք կատարելը չի կարող կրկին գնահատվել նրա կողմից կատարված նոր հանցագործության որակման ժամանակ: Հետևաբար, նման ծանրացնող հանգամանքի սահմանումը չի կարող նպատակահարմար համարվել, քանի որ այն ուղղակի հակասության մեջ է գտնվում ինչպես քրեական օրենսդրության սկզբունքների, այնպես էլ ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի հետ:

Ելնելով վերոգրյալից` գտնում ենք, որ ներկայացված նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.09.2019
N 1156-Լ
Որոշում