ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
6 սեպտեմբերի 2019 թվականի N 1262-Ա
ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի օգնական Արթուր Գրիգորյանին 2019 թվականի սեպտեմբերի 15-17-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն (Նուր-Սուլթան)` Կապի տարածաշրջանային համագործակցության Կապի վարչակազմերի ղեկավարների խորհրդի 55-րդ և Կապի տարածաշրջանային համագործակցության տեղեկատվայնացման հարցերով ԱՊՀ մասնակից պետությունների համակարգող խորհրդի 25-րդ համատեղ նիստերին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Հակոբ Արշակյանի` Ղազախստանի Հանրապետություն (Նուր-Սուլթան) գործուղման գիշերակացի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հակոբ Արշակյանի` Ղազախստանի Հանրապետություն (Նուր-Սուլթան) գործուղման ճանապարհածախսը և օրապահիկի, իսկ Արթուր Գրիգորյանի գործուղման բոլոր ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
(որոշումը փոփ. 18.09.2019 թիվ 1319-Ա որոշում)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. սեպտեմբերի 6
Երևան