Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՄԵՆ ԱԲՐՈՅԱՆԻՆ, ԳԱՅԱՆԵ ՍԵՐՈԲՅԱՆԻՆ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՐՄԵՆ ԱԲՐՈՅԱՆԻՆ, ԳԱՅԱՆԵ ՍԵՐՈԲՅԱՆԻՆ ԵՎ ՇԱՔԵ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 սեպտեմբերի 2019 թվականի N 1263-Ա

 

ԱՐՄԵՆ ԱԲՐՈՅԱՆԻՆ, ԳԱՅԱՆԵ ՍԵՐՈԲՅԱՆԻՆ ԵՎ ՇԱՔԵ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանին, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդական Գայանե Սերոբյանին և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Շաքե Մեժլումյանին 2019 թվականի սեպտեմբերի 16-18-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)` «ԵՄ-ն` թվայնացման համար. Աջակցելով թվային տնտեսությանն ու հասարակությանը Արևելյան գործընկերությունում» ղեկավար կոմիտեի առաջին հանդիպմանը մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Աբրոյանի, Գայանե Սերոբյանի և Շաքե Մեժլումյանի` Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Աբրոյանի, Գայանե Սերոբյանի և Շաքե Մեժլումյանի` Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. սեպտեմբերի 6

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
06.09.2019
N 1263-Ա
Որոշում