ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
9 սեպտեմբերի 2019 թվականի N 1270-Ա
ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 17-ՐԴ ՆԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. 2019 թվականի սեպտեմբերի 10-12-ը Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 17-րդ նիստի անցկացման կապակցությամբ`
1) Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին`
ա. ապահովել նիստի կազմակերպման աշխատանքների պատշաճ կատարումը, նախապատրաստել այցելության ծրագիրը և ապահովել ծրագրով նախատեսված միջոցառումների անցկացումը,
բ. պաշտոնական պատվիրակության անդամներին ապահովել կեցությամբ և սննդով,
գ. ապահովել հյուրերի սպասարկումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կառավարական և պաշտոնական պատվիրակությունների սրահում,
դ. պաշտոնական պատվիրակության անդամների փոխադրման համար ապահովել անհրաժեշտ քանակությամբ փոխադրամիջոցներ.
2) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ուղեկցության համար հատկացնել ճանապարհային ոստիկանության անձնակազմեր` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի.
3) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 17-րդ նիստի կազմակերպման և անցկացման, ինչպես նաև դրա շրջանակներում արարողակարգային և այլ միջոցառումների հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացրած հաշվետվությունների (հայտերի):
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. սեպտեմբերի 9
Երևան