ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
16 սեպտեմբերի 2019 թվականի N 1303-Ա
«ՀԱՓՇՏԱԿՎԱԾ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԽՄԲԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 10-ի N 1036-Ն որոշման`
1. Միավորված ազգերի կազմակերպության` Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի և Համաշխարհային բանկի կողմից համատեղ ստեղծված «Հափշտակված ակտիվների վերադարձը» նախաձեռնության խմբի (4 անձ) 2019 թվականի սեպտեմբերի 16-20-ը Հայաստանի Հանրապետություն այցի հետ կապված ծախսերը` 2,545.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացրած հաշվետվության:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. սեպտեմբերի 16
Երևան