ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 սեպտեմբերի 2019 թվականի N 1315-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. 2019 թվականի սեպտեմբերի 21-26-ը աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներ (սեպտեմբերի 21-23-ը` Լոս Անջելես, իսկ սեպտեմբերի 23-26-ը` Նյու Յորք) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա:
3. Լոս Անջելես մեկնող կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանին և Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանին, իսկ Նյու Յորք մեկնող պատվիրակության կազմում` Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանին և ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Լոս Անջելես և Նյու Յորք) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` այցի ծրագրով նախատեսված օդանավակայաններում սպասարկման վճարները, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`
1) Նիկոլ Փաշինյանինը, Զարեհ Սինանյանինը (այդ թվում` 2019 թվականի սեպտեմբերի 23-ին Բրբանք-Նյու Յորք ճանապարհածախսը), Վլադիմիր Կարապետյանինը, Վահե Հակոբյանինը, Ծովինար Համբարձումյանինը, Մանվել Ավետիսյանինը, Վերգինե Ասլանյանինը, Արև Հակոբյանինը (բացառությամբ` սեպտեմբերի 24-25-ի գիշերավարձի), Վահան Բայբուրդյանինը (բացառությամբ` սեպտեմբերի 24-25-ի գիշերավարձի), Կարեն Ազատյանինը, Արման Շահինյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման, հուշանվերների ձեռքբերման և թարգմանչական ծառայությունների հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Զոհրաբ Մնացականյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին, իսկ Դավիթ Տեր-Մկրտչյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.
3) Տիգրան Խաչատրյանինը և Հակոբ Արշակյանինը և Ինգա Վարդանյանինը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
4) Գևորգ Մովսեսյանինը, Հովհաննես Վարդանյանինը, Ղազար Ղազարյանինը, Գարիկ Գրիգորյանինը, Արթուր Գասպարյանինը, Ռուբեն Բաբայանինը, Աշոտ Սարգսյանինը, Արտակ Հակոբյանինը և Գոռ Թումասյանինը` Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.
5) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ Մերի Մարտիրոսյանի, Մկրտիչ Կարապետյանի և Վահագն Հակոբյանի ճանապարհածախսը, գիշերավարձը և մուտքի արտոնագրի վճարը, իսկ Գոհար Հայրապետյանի, Վազգեն Համբարձումյանի և Վլադիմիր Մովսեսյանի մուտքի արտոնագրի վճարը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
5. Ընդունել ի գիտություն, որ`
1) Կառլեն Ասլանյանի և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գործուղման հետ կապված այլ ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին.
2) Հայկակ Արշամյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների հաշվին:
6. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2019 թվականի սեպտեմբերի 21-ին` Գյումրի-Լոս Անջելես, սեպտեմբերի 23-ին` Լոս Անջելես-Սան Խոսե-Նյու Յորք, իսկ սեպտեմբերի 26-ին` Նյու Յորք-Երևան երթուղով:
7. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշված չվերթների կազմակերպման հարցում:
8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
(որոշումը փոփ. 18.09.2019 թիվ 1326-Ա, 24.09.2019 թիվ 1356-Ա որոշումներ)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. սեպտեմբերի 17
Երևան
Հավելված N 1
ՀՀ վարչապետի
2019 թ. սեպտեմբերի 17-ի
N 1315-Ա որոշման
ԿԱԶՄ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-23-Ը ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Պաշտոնական պատվիրակություն
Ն. Փաշինյան - ՀՀ վարչապետ
Ա. Հակոբյան - ՀՀ վարչապետի տիկին
Տ. Խաչատրյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
(21.09.2019 թ.-25.09.2019 թ.)
Հ. Արշակյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
(21.09.2019 թ.-25.09.2019 թ.)
Վ. Ներսեսյան - ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Ա. Բայբուրդյան - Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս
Զ. Սինանյան - Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար
Հ. Արշամյան - «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր
տնօրեն (համաձայնությամբ)
Վ. Կարապետյան - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
Վ. Հակոբյան - ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու
Ծ. Համբարձումյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի
վարչության պետ
Մ. Ավետիսյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ
(10.09.2019թ.-23.09.2019թ.)
Գ. Մովսեսյան - ՀՀ պետական պահպանության ծառայության պետի առաջին
տեղակալ
Ի. Վարդանյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի
օգնական (22.09.2019 թ.-25.09.2019 թ.)
Վ. Ասլանյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր
մասնագետ
Ա. Հակոբյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր
մասնագետ (12.09.2019թ.-25.09.2019թ.)
Վ. Բայբուրդյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի մասնագետ
(12.09.2019թ.-25.09.2019թ.)
Կ. Ազատյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր
Ա. Շահինյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր
(12.09.2019թ.-23.09.2019թ.)
Տ. Մեհրաբյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ
Անվտանգություն
Հ. Վարդանյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
(14.09.2019թ.-25.09.2019թ.)
Գ. Գրիգորյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
(14.09.2019թ.-25.09.2019թ.)
Ա. Գասպարյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Ղ. Ղազարյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Ռ. Բաբայան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ
Կ. Ասլանյան - «Ազատություն» ռադիոկայանի լրագրող
(համաձայնությամբ)
Գ. Հայրապետյան - «1-ին էյ էմ» լրատվական կայքի լրագրող
(համաձայնությամբ)
Վ. Համբարձումյան - «1-ին էյ էմ» լրատվական կայքի լրագրող
(համաձայնությամբ)
Վ. Մովսեսյան - «1-ին էյ էմ» լրատվական կայքի լրագրող
(համաձայնությամբ)
Մ. Մարտիրոսյան - «24 նյուզ էյ էմ» լրատվական կայքի լրագրող
(21.09.2019թ.-24.09.2019թ.) (համաձայնությամբ)
Մ. Կարապետյան - «Սիվիլնեթ» լրատվական կայքի լրագրող
(21.09.2019 թ.-24.09.2019 թ.) (համաձայնությամբ)
Վ. Հակոբյան - «Շանթ» հեռուստաընկերության լրագրող
(21.09.2019 թ.-24.09.2019 թ.) (համաձայնությամբ):
Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2019 թ. սեպտեմբերի 17-ի
N 1315-Ա որոշման
ԿԱԶՄ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-26-Ը ՆՅՈՒ ՅՈՐՔ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Պաշտոնական պատվիրակություն
Ն. Փաշինյան - ՀՀ վարչապետ
Ա. Հակոբյան - ՀՀ վարչապետի տիկին
Զ. Մնացականյան - ՀՀ արտաքին գործերի նախարար
Վ. Ներսեսյան - ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Մ. Մարգարյան - ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Զ. Սինանյան - Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար
Հ. Արշամյան - «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր
տնօրեն (համաձայնությամբ)
Վ. Կարապետյան - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
Վ. Հակոբյան - ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու
Ծ. Համբարձումյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի
վարչության պետ
Մ. Ավետիսյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ
Գ. Մովսեսյան - ՀՀ պետական պահպանության ծառայության պետի առաջին
տեղակալ
Վ. Ասլանյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր
մասնագետ
Դ. Տեր-Մկրտչյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական
արարողակարգի ծառայության աշխատող
(16.09.2019թ.-26.09.2019թ.)
Կ. Ազատյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր
Ա. Շահինյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր
օպերատոր
Տ. Մեհրաբյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ
Անվտանգություն
Ա. Հակոբյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
(17.09.2019թ.-26.09.2019թ.)
Գ. Թումասյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
(17.09.2019թ.-26.09.2019թ.)
Ա. Գասպարյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Ղ. Ղազարյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Ռ. Բաբայան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող: