Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 սեպտեմբերի 2019 թվականի N 1215-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 1543-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

1) հավելվածի 217-րդ կետը «պայմանները,» բառից հետո լրացնել «տույժի միջոցի կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը,» բառերով, իսկ «որոշման» բառից առաջ` «պատճառաբանված» բառով.

i

2) հավելվածի 231-րդ կետի առաջին պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պատժախցում գտնվելու ժամանակահատվածում կալանավորված անձին կամ դատապարտյալին կարող են արգելվել`

1) դրամական փոխանցումներ ստանալը և կատարելը` բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի.

2) հանձնուքներ, ծանրոցներ ու փաթեթներ ստանալը և ուղարկելը` բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի.

3) քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը.

4) տեսակցությունները` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

5) հեռախոսակապից օգտվելը:».

i

3) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 231.1-ին, 231.2-րդ, 231.3-րդ և 231.4-րդ կետերով.

«231.1. Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում կալանավորված անձին կամ դատապարտյալին արգելվում է աշխատելը:

231.2. Սույն կանոնակարգի 231-րդ կետով նախատեսված սահմանափակումները կիրառվում են տույժի միջոց կիրառելու մասին կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետի կամ նրանց պարտականությունները կատարող անձի պատճառաբանված որոշմամբ: Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում կարող է կիրառվել սույն կանոնակարգի 231-րդ կետով նախատեսված մեկից ավելի սահմանափակում:

231.3. Սույն կանոնակարգի 231-րդ կետով նախատեսված յուրաքանչյուր սահմանափակումը կիրառելիս` պետք է հիմնավորվի պատճառական կապը կատարած խախտման ու կիրառվող սահմանափակման միջև և սահմանափակման կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը:

231.4. Պատժախուց տեղափոխելու մասին որոշմամբ սույն կանոնակարգի 231-րդ կետով նախատեսված սահմանափակումը կարող է կիրառվել, եթե կիրառվող սահմանափակումն ուղղակիորեն կապված է սահմանափակման ենթակա իրավունքի իրացման ժամանակ թույլ տրված խախտման հետ:».

4) հավելվածի 233-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. սեպտեմբերի 18

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.09.2019
N 1215-Ն
Որոշում