ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 սեպտեմբերի 2019 թվականի N 1225-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 7-րդ և 9-րդ հոդվածի 5-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացված` Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Թևոսյան 28 հասցեում գտնվող, 408.146.000 դրամ հաշվեկշռային արժեքով, 4309,1 քառ. մետր մակերեսով` պետական սեփականություն հանդիսացող վարչական շենքը, 1621,6 քառ. մետր օժանդակ շինությունները, 617,4 գծամետր պարիսպը և դրանց զբաղեցրած` 2,17585 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական` N 1411202, տրված` 2006 թվականի մայիսի 31-ին) (այսուհետ` N 1 գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը:
2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանն ամրացված` Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան, 9-րդ փողոցի 4ա հասցեում գտնվող, 231.290.488 դրամ հաշվեկշռային արժեքով, 1862,4 քառ. մետր մակերեսով` պետական սեփականություն հանդիսացող վարչական շենքը և դրա զբաղեցրած` 0,1727,4 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական` N 0104893, տրված` 2000 թվականի հունվարի 21-ին) (այսուհետ` N 2 գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել`
1) սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված N 1 գույքի և N 2 գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն որոշման 1-ին կետում նշված N 1 գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքների կատարումը` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության միջոցների հաշվին.
3) սույն որոշման 2-րդ կետում նշված N 2 գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքների կատարումը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:
4. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված N 2 գույքը փաստացի հանձնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տիրապետմանը և օգտագործմանը` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից սույն որոշման 1-ին կետում նշված N 1 գույքն զբաղեցնելու պահից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. սեպտեմբերի
Երևան