Սեղմել Esc փակելու համար:
ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ Ն...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 սեպտեմբերի 2019 թվականի N 1223-Լ

 

ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՌԿԱ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» N 667-Լ որոշման հավելվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Ծրագրային բյուջետավորման ամբողջական ներդրման տեսանկյունից Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում մարդկային ռեսուրսների գծով առկա կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. սեպտեմբերի 18

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2019 թվականի սեպտեմբերի 12-ի

N 1223-Լ որոշման

 

ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՌԿԱ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

 

    ՆՊԱՏԱԿԸ`                      Հանրային ծախսերի կառավարման ոլորտում

                                  իրականացվող ծրագրային բյուջետավորման

                                  (այսուհետ` ԾԲ) վերափոխումների գծով ՀՀ

                                  պետական մարմինների բյուջետային

                                  գործընթացում ներգրավված մասնագետների

                                  կարողությունների զարգացումն ու

                                  բյուջետային գործընթացի

                                  արդյունավետության բարձրացումը

 

    ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ`          Հանրային կառավարման ոլորտում

                                  ԾԲ բավարար գիտելիքներով և

                                  կարողություններով օժտված

                                  մասնագետներով ապահովվածություն

 

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԹԻՐԱԽԱՅԻՆ ԽՄԲԵՐԸ`  Հանրային կառավարման մարմինների

(Պետական կառավարման համակարգի

մարմիններ և հանրային հատվածի

կազմակերպություններ) ծրագրային

բյուջետավորման գործընթացում

ներգրավված մասնագետները

 

    ԴԱՍԸՆԹԱՑԻ                     . Խմբային աշխատանքներ և  քննարկումներ

    ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ/            . Լսարանային ցուցադրություններ`

    ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՁԵՎԵՐԸ            խմբային կամ անհատական ձևաչափով

                                  . Առցանց աշխատանքներ և առաջադրանքների

                                  կատարում

                                  . Օրինակների վերլուծություն (case

                                  study), լավագույն փորձի (best

                                  practice) քննարկում

                                  . Մտագրոհ, խթանող տարբեր մոտեցումների

                                  կիրառություն (ice-braking, energizer)

                                  . Հակիրճ-թիրախային դասախոսություններ

                                  

    ԴԱՍԸՆԹԱՑԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ`      30 ժամ

 

    ԴԱՍԸՆԹԱՑԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ       Պետական բյուջե և  օրենքով չարգելված

    ԱՂԲՅՈՒՐԸ`                     ֆինանսավորման այլ աղբյուրներ

 

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

._____________________________________________________________.

|NN |           ԹԵՄԱՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ                 |ԺԱՄԱՔԱՆԱԿԸ|

|ը/կ|                                              |          |

|___|______________________________________________|__________|

|1. |ՈԼՈՐՏԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ                 |3 ժամ     |

|   |ՄՇԱԿՈՒՄ                                       |          |

|   |. Ոլորտային ռազմավարությունների կապը ԾԲ       |          |

|   |  համակարգի հետ                               |          |

|   |. Ռազմավարական նպատակների սահմանումը          |          |

|   |. Հիմնական կատարողական (արդյունքային)         |          |

|   |  ցուցանիշների սահմանումը                     |          |

|   |. Ոլորտային գերակայությունների սահմանումը     |          |

|   |. Ծախսային գնահատականների ներկայացումը        |          |

|___|______________________________________________|__________|

|2. |ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ՁԵՎԱՉԱՓՈՎ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ|6 ժամ     |

|   |ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ                      |          |

|   |. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ                  |          |

|   |. ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄԸ (ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ)  |          |

|   |. ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ                        |          |

|   |. ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԵՐԸ          |          |

|   |  ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ                    |          |

|   |. ԾՐԱԳՐԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ     |          |

|   |  ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ                      |          |

|   |* Ծրագրի անվանումը                            |          |

|   |* Ծրագրի նպատակը                              |          |

|   |* Ծրագրի դասիչը                               |          |

|   |* Ծրագրի շահառուները                          |          |

|   |* Ծրագրի արդյունքային ցուցանիշները            |          |

|   |* Ծրագրի շրջանակներում իրականացվող            |          |

|   |  միջոցառումները                              |          |

|   |* Ծրագրի գծով ծախսերը                         |          |

|   |* Ծրագրի իրականացման համար պատասխանատու       |          |

|   |մարմինը                                       |          |

|   |                                              |          |

|   |. ԾՐԱԳՐԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ                |          |

|   |  ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ                                |          |

|   |. ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ                       |          |

|   |. ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԵՐԸ         |          |

|   |  ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ                    |          |

|   |. ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ   |          |

|   |  ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ                                |          |

|   |. ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ    |          |

|   |  ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ                      |          |

|   |                                              |          |

|   |* Ծառայությունների մատուցման միջոցառումները և |          |

|   |  դրանց առանձնահատկությունները                |          |

|   |* Տրանսֆերտների տրամադրման միջոցառումները և   |          |

|   |  դրանց առանձնահատկությունները                |          |

|   |* Հանրային սեփականության կառավարման           |          |

|   |  միջոցառումները և  դրանց                     |          |

|   |  առանձնահատկությունները                      |          |

|   |* Հանրության կողմից անմիջականորեն օգտագործվող |          |

|   |  ակտիվների հետ կապված միջոցառումները և  դրանց|          |

|   |  առանձնահատկությունները                      |          |

|   |* Ֆինանսավորման հոսքերին առնչվող              |          |

|   |  միջոցառումները և  դրանց                     |          |

|   |  առանձնահատկությունները                      |          |

|   |* Ֆինանսավորման ծախսերին առնչվող միջոցառումներ|          |

|   |                                              |          |

|   |. ՎԱՐՉԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԾՐԱԳՐԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ |          |

|   |. ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ|          |

|   |  ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ        |          |

|   |  ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ                      |          |

|   |. ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ    |          |

|   |  ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ (ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ)  |          |

|   |. ԾՐԱԳՐԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ                            |          |

|___|______________________________________________|__________|

|3. |ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ՁԵՎԱՉԱՓՈՎ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ|5 ժամ     |

|   |ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ|          |

|   |ՍԱՀՄԱՆՈՒՄ                                     |          |

|   |                                              |          |

|   |. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ                  |          |

|   |. ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ         |          |

|   |  ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ                     |          |

|   |  * Ծառայությունների գծով ոչ ֆինանսական       |          |

|   |    ցուցանիշները                              |          |

|   |  * Քանակի ցուցանիշները                       |          |

|   |  * Ծածկույթի ցուցանիշներ                     |          |

|   |  * Որակի ցուցանիշներ                         |          |

|   |  * Ժամկետի ցուցանիշներ                       |          |

|   |  * Վերջնական արդյունքի (նպատակի) ցուցանիշներ |          |

|   |  * Ուղղակի և  վերջնական արդյունքի            |          |

|   |    ցուցանիշների  հիմնական տարբերությունը     |          |

|   |. ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ        |          |

|   |  ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ                                |          |

|   |  * Վերջնական արդյունքի ցուցանիշներ           |          |

|   |  * Ապրանքների և  ծառայությունների, ինչպես    |          |

|   |    նաև  ոչ ֆինանսական արդյունքների           |          |

|   |    ցուցանիշների սահմանումը                   |          |

|   |  * Արդյունքների ցուցանիշների ընտրության      |          |

|   |    գործընթացը                                |          |

|   |  * Համապարփակ                                |          |

|   |  * Իմաստալից և  օգտակար                      |          |

|   |  * Արտաքին ուղղվածություն                    |          |

|   |  * Հստակ և  միանշանակ կերպով սահմանված       |          |

|   |  * Չափելի և  ստուգելի                        |          |

|   |  * Վերահսկելի                                |          |

|   |  * Իրատեսական և  իրագործելի                  |          |

|   |  * Համեմատելի                                |          |

|   |  * Պատշաճ վարքագիծ խրախուսող                 |          |

|   |  * Սահմանափակումները հաշվի առնող             |          |

|___|______________________________________________|__________|

|4. |ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԾԱԽՍԱԿԱԶՄՈՒՄ             |4 ժամ     |

|   |                                              |          |

|   |. ԾԱԽՍԱԿԱԶՄՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ           |          |

|   |  ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ                             |          |

|   |. ԾԱԽՍԱԿԱԶՄՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ          |          |

|   |. ԾԱԽՍԵՐԻ ՕԲՅԵԿՏԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ                  |          |

|   |. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ/ԾԱԽՍԵՐԻ            |          |

|   |  ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ                |          |

|   |* Ծախսերի օբյեկտին առնչվող                    |          |

|   |  ծախսերի բացահայտումը                        |          |

|   |* Ծախսերի դասակարգումը                        |          |

|   |* Ծախսերի դասակարգումն ըստ ծախսային տարրերի/  |          |

|   |  ռեսուրսների                                 |          |

|   |* Ծախսերի դասակարգումն ըստ ծախսերի բնույթի    |          |

|   |* Ծախսերի դասակարգումն ըստ ծախսերի վարքագծի   |          |

|   |. ԾԱԽՍԵՐԻ ՎԵՐԱԳՐՈՒՄԸ                          |          |

|   |  * Ծախսերի ուղղակի վերագրումը                |          |

|   |  * Ծախսերի վերագրումը բաշխումների միջոցով    |          |

|   |  * Բաշխման հիմքը                             |          |

|   |  * Ծախսերի վերագրման գործընթացի              |          |

|   |    նկարագրությունը                           |          |

|   |  * Գործնական նկատառումներ ծախսերի բաշխումների|          |

|   |    կիրառության վերաբերյալ                    |          |

|   |  * Ստանդարտ ծախսերը                          |          |

|   |  * Սահմանային ծախսերը                        |          |

|   |  * Հաշվարկների իրականացումը և  արդյունքների  |          |

|   |    ստուգումը                                 |          |

|   |  . ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ ԾԱԽՍԱԿԱԶՄՄԱՆ ՀԵՏ   |          |

|   |    ԿԱՊՎԱԾ ԱՅԼ ՀԱՐՑԵՐ                         |          |

|   |  * Աճողական բյուջետավորում                   |          |

|   |  * Ոչ աճողական բյուջետավորում                |          |

|___|______________________________________________|__________|

|5. |ՀՀ ԱԺ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ         |3 ժամ     |

|   |ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ    |          |

|   |ՁԵՎԱՉԱՓՈՎ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՍՏԱՏՎՈՂ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ |          |

|   |ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑՈՒՄ|          |

|   |ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ         |          |

|   |                                              |          |

|   |. Բյուջետավորման գործընթացի հիմնական          |          |

|   |  դերակատարները                               |          |

|   |. Պաշտոնապես հաստատվող և  հրապարակվող         |          |

|   |  բյուջետային փաստաթղթերը ԾԲ համատեքստում     |          |

|   |* ՀՀ ԱԺ կողմից պաշտոնապես հաստատվող և/կամ     |          |

|   |  հրապարակվող բյուջետային փաստաթղթեր          |          |

|   |. Պետական բյուջեի մասին օրենքի նախագիծ        |          |

|   |. ՀՀ կառավարության բյուջետային ուղերձը        |          |

|   |* ՀՀ կառավարության կողմից պաշտոնապես հաստատվող|          |

|   |  և  հրապարակվող բյուջետային փաստաթղթեր       |          |

|   |. Բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների   |          |

|   |  մասին ՀՀ կառավարության որոշումը             |          |

|___|______________________________________________|__________|

|6. |ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ  ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ|9 ժամ     |

|   |ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ       |          |

|   |ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՅՏԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ|          |

|   |ԵՎ ԴՐԱՆՔ  ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ        |          |

|   |ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ              |          |

|   |. ՄԺԾԾ ԵՎ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱԶՄՄԱՆ          |          |

|   |  ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ             |          |

|   |  ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ                             |          |

|   |* ՄԺԾԾ որոշումները                            |          |

|   |* ՄԺԾԾ որոշումներ կայացնողները                |          |

|   |* Բյուջետային գործընթացի ժամանակացույցի ամփոփ |          |

|   |  նկարագիրը, պետական մարմիններին ներկայացվող  |          |

|   |  հիմնական պահանջները և  առանցքային ժամկետները|          |

|   |* Հատուկ ցուցումներ և  օրենսդրական հիմքեր`    |          |

|   |բյուջետային ծախսերի հաշվարկների կատարման համար|          |

|   |. ՄԺԾԾ ՀԱՅՏԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ             |          |

|   |. ԲՅՈՒՋԵԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԻ ԿԱԶՄՄԱՆ         |          |

|   |  ՑՈՒՑՈՒՄՆԵՐ                                  |          |

|   |. ՄԺԾԾ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՅՏԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ     |          |

|   |  ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ                     |          |

._____________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.09.2019
N 1223-Լ
Որոշում