040.0250.180500
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«18» մայիսի 2000 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
18 մայիսի 2000 թվականի N 250
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ելնելով Սյունիքի մարզային ենթակայության Կապանի երկրագիտական թանգարանի մասնաշենքի վերակառուցման անհրաժեշտությունից և «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 07 խմբի 06 ենթախմբի «4. Կենտրոնացված մշակութային միջոցառումներ» տողով նախատեսված գումարը պակասեցնել 474 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով 07 խմբի 03 ենթախմբի «1. Թանգարանների պահպանում» (Սյունիքի մարզպետարան) տողով նախատեսված գումարը` հաստատելով այն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` նշված գումարի հատկացումն իրականացնել նախահաշվային փաստաթղթերի, թերության և կատարողական ակտերի հիման վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մայիսի 18-ից:
 
Հավելված
ՀՀ կառավարության 2000 թ.
մայիսի 18-ի N 250 որոշման
 
«Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 07
խմբի 06 և 03 ենթախմբերի ծախսերի վերաբաշխումն ըստ
տնտեսագիտական դասակարգման հոդվածների
 
(հազ. դրամ)
.__________________________________________________________________________.
| Հոդվածի անվանումը         |       Պակասեցումը      |     Ավելացումը      |
|                           |   07 խումբ 06 ենթախումբ|07 խումբ 03 ենթախումբ|
|___________________________|________________________|_____________________|
|ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ        |                        |                     |
|ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ   |                        |                     |
|ԾԱԽՍԵՐ                     |        474.0           |         -           |
|    այդ թվում`             |                        |                     |
|Այլ ծառայությունների       |                        |                     |
|ձեռքբերման ծախսեր          |        474.0           |         -           |
|___________________________|________________________|_____________________|
|ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ             |          -             |         474.0       |
|    այդ թվում`             |                        |                     |
|ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ|          -             |         474.0       |
.__________________________________________________________________________.