Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՈՍ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ, ԱՎԵՏԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՈՍ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ, ԱՎԵՏԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ԵԳԱՆՅԱՆԻՆ ՂՐՂ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 սեպտեմբերի 2019 թվականի N 1352-Ա

 

i

ՎԱՐՈՍ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ, ԱՎԵՏԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ԵԳԱՆՅԱՆԻՆ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի խորհրդականներ Ավետիս Հովհաննիսյանին և Գագիկ Մկրտչյանին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանին 2019 թվականի սեպտեմբերի 24-28-ը գործուղել Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ)` «Եվրասիական շաբաթ» ամենամյա միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Վարոս Սիմոնյանի, Ավետիս Հովհաննիսյանի, Գագիկ Մկրտչյանի և Արմեն Եգանյանի` Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վարոս Սիմոնյանի` Ղրղզստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան

 

2019 թ. սեպտեմբերի 24

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
24.09.2019
N 1352-Ա
Որոշում