Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՍԵՓԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 սեպտեմբերի 2019 թվականի N 1259-Ա

 

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը` սույն որոշման N 1 հավելվածի ցանկում ներառված կազմակերպություններից ընդունել ցանկում ներառված` վերջիններիս սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենաները:

2. Սույն որոշման N 1 հավելվածի ցանկում ներառված ավտոմեքենաներն ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

3. Սույն որոշման N 2 հավելվածի ցանկում ներառված` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենաները հետ վերցնել և նվիրատվության պայմանագրի հիման վրա նվիրել սույն որոշման N 2 հավելվածում նշված կազմակերպություններին:

4. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունից ընդունել 2001 թվականին թողարկված «Տոյոտա (Land Cruiser) 100 4,5i» մակնիշի, 001 LU 05 պետհամարանիշի, JTEHJ09J125036390 նույնականացման համարով, 14.990.000,0 դրամ սկզբնական արժեքով, 4.871.700,0 դրամ մնացորդային արժեքով ավտոմեքենան և այն ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին:

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի հաշվեկշռին ամրացված` 2014 թվականին թողարկված «Հունդայ Գրանդ Սանտա Ֆե» մակնիշի, 550 UU 55 պետհամարանիշի, KMHSN81EDEU060761 նույնականացման համարով, 20.500.000,0 դրամ սկզբնական արժեքով, 10.880.800,0 դրամ մնացորդային արժեքով ավտոմեքենան հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հաշվեկշռին:

6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին և 3-րդ կետերում նշված գույքի` օրենքով սահմանված կարգով նվիրատվության մասին պայմանագրերի կնքումը և տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել տրանսպորտային միջոցի պետական գրանցումը և հաշվառումը.

3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված աշխատանքների կատարման հետ կապված ծախսերն իրականացնել նվիրատվություն ընդունող կազմակերպությունների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան  

 

2019 թ. սեպտեմբերի

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2019 թվականի սեպտեմբերի 19-ի

N 1259-Ա որոշման

 

.________________________________________________________________

|NN |Կազմակերպության |Ավտոմե- |Պետական| Սկզբնական  |Մնացորդային |

|ը/կ|  անվանումը     |քենայի  |համարա-|  արժեքը    |  արժեքը    |

|   |                |անվանու-|նիշը   |  (դրամ)    |  (դրամ)    |

|   |                |մը և    |       |            |            |

|   |                |մակնիշը |       |            |            |

|___|________________|________|_______|____________|____________|

|1. |«Տուբերկուլյոզի |Հունդայ |444SS60|17.600.000,0|10.332.903,0|

|   |դեմ պայքարի     |Սանտա   |       |            |            |

|   |ազգային կենտրոն»|Ֆե 2.4  |       |            |            |

|   |ՊՈԱԿ            |        |       |            |            |

|___|________________|________|_______|____________|____________|

|2. |«Սևանի          |Տոյոտա  |442AO61|18.408.000,0|12.732.200,0|

|   |հոգեբուժական    |(Land   |       |            |            |

|   |հիվանդանոց» ՓԲԸ |Cruiser)|       |            |            |

|   |                |15027CNS|       |            |            |

.________________________________________________________________

_________________________.

|Թողարկ| Նույնականացման  |

|ման տա|     համարը      |

|րեթիվը|                 |

|      |                 |

|      |                 |

|______|_________________|

|2014թ.|KJ525950         |

|      |                 |

|      |                 |

|      |                 |

|______|_________________|

|2015թ.|JTEBX3FJ80K211081|

|      |                 |

|      |                 |

|      |                 |

_________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2019 թվականի սեպտեմբերի 19-ի

N 1259-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆՎՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ

 

.______________________________________________________

|NN |Ավտոմե- |Պետական|Սկզբնական   |Մնացորդային |Թողարկ|

|ը/կ|քենայի  |համարա-|  արժեքը    |  արժեքը    |ման տա|

|   |անվանու-|նիշը   |  (դրամ)    |  (դրամ)    |րեթիվը|

|   |մը և    |       |            |            |      |

|   |մակնիշը |       |            |            |      |

|___|________|_______|____________|____________|______|

|1. |Հունդայ |070LL60|15.000.000,0| 6.037.629,0|2009թ.|

|   |Սոնատա  |       |            |            |      |

|   |2.4     |       |            |            |      |

|___|________|_______|____________|____________|______|

|2. |Հունդայ |764LL11| 7.950.000,0|         0,0|2007թ.|

|   |Տուսոն  |       |            |            |      |

|   |        |       |            |            |      |

|   |        |       |            |            |      |

|___|________|_______|____________|____________|______|

|3. |Նիսսան  |077LL60|11.490.000,0|   172.700,0|2010թ.|

|   |Ալթիմա  |       |            |            |      |

|   |2.5     |       |            |            |      |

|   |        |       |            |            |      |

|   |        |       |            |            |      |

|   |        |       |            |            |      |

.______________________________________________________

___________________________________.

| Նույնականացման  |Կազմակերպության |

|     համարը      |  անվանումը     |

|                 |                |

|                 |                |

|                 |                |

|_________________|________________|

|KMHEU41DP9A652046|«Հոգեկան        |

|                 |առողջության     |

|                 |պահպանման       |

|                 |ազգային կենտրոն»|

|                 |փակ բաժնետիրական|

|                 |ընկերություն    |

|_________________|________________|

|KMHJN81DP8U756297|«Տուբերկուլյոզի |

|                 |դեմ պայքարի     |

|                 |ազգային կենտրոն»|

|                 |ՊՈԱԿ            |

|_________________|________________|

|1N4AL2A99AC183425|«Ակադեմիկոս     |

|                 |Ս. Ավդալբեկյանի |

|                 |անվան           |

|                 |առողջապահության |

|                 |ազգային         |

|                 |ինստիտուտ» ՓԲԸ  |

___________________________________.

 

(2-րդ հավելվածը փոփ. 13.02.2020 թիվ 154-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.09.2019
N 1259-Ա
Որոշում