Սեղմել Esc փակելու համար:
ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ, ՀԱՑԱՀԱՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ, ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՆԵՐԻ, ԱԼՅՈՒՐԻ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ԿՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 սեպտեմբերի 2019 թվականի N 619-Ա

 

ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ, ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՆԵՐԻ, ԱԼՅՈՒՐԻ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՆԵՐԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը`

1. Ստեղծել Վրաստանի տարածքով հացահատիկի, հացահատիկային կուլտուրաների, ալյուրի և կերային կուլտուրաների ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների արգելման հարցի կարգավորմանն աջակցող աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել աշխատանքային խմբի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան

 

2019 թ. սեպտեմբերի 18

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ փոխվարչապետի

2019 թ. սեպտեմբերի 18-ի

N 619-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ, ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՆԵՐԻ, ԱԼՅՈՒՐԻ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՆԵՐԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Ա. Ավանեսյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, աշխատանքային

                         խմբի ղեկավար

                         

    Ա. Եգանյան         - ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության

                         զարգացման վարչության պետ

                         

    Ռ. Նազարյան        - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի

                         բուսաբուծության և բույսերի պաշտպանության

                         վարչության պետ

                         

    Գ. Ղազարյան        - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի

                         ագրովերամշակման զարգացման վարչության պետ

                         

    Ա. Ավագյան         - ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից

                         երկրների վարչության պետ

                         

    Ա. Նիկոյան         - ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի

                         անվտանգության տեսչական մարմնի բուսասանիտարիայի

                         տեսչության պետ

                         

    Ա. Կարապետյան      - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարության տրանսպորտի վարչության, տեխնիկական

                         քաղաքականության բաժնի պետ

                         

    Տ. Մնացականյան     - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային

                         հսկողության վարչության մաքսային վարչարարության և

                         մաքսային գործի զարգացման բաժնի գլխավոր մաքսային

                         տեսուչ

                         

    Մ. Թարզյան         - ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի

                         անվտանգության տեսչական մարմնի բուսասանիտարիայի

                         տեսչության գլխավոր փորձագետ

 

Մ. Հարությունյան  - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական

անվտանգության և կոռուպցիայի հակազդման

դեպարտամենտի աշխատակից

 

    Գ. Նիկողոսյան      - «Մոդուս Գրանում» ՄՊԸ-ի հիմնադիր (համաձայնությամբ)

 

    Ա. Այվազյան        - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արտաքին

                         կապերի վարչության պետ, աշխատանքային խմբի

                         քարտուղար

                         

                                               Հավելված N 2

                                            ՀՀ փոխվարչապետի

                                            2019 թ. սեպտեմբերի 18-ի

                                            N 619-Ա որոշման

                                

                               ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ, ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՆԵՐԻ, ԱԼՅՈՒՐԻ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՆԵՐԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

1. Սույն աշխատակարգով սահմանվում է Վրաստանի տարածքով հացահատիկի, հացահատիկային կուլտուրաների, ալյուրի և կերային կուլտուրաների ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների արգելման հարցի կարգավորմանն աջակցող աշխատանքային խմբի աշխատակարգը:

2. Աշխատանքային խմբի գործունեության վայրն է` քաղ. Երևան, 0010, Մ. Մկրտչյան 5, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն:

3. Աշխատանքային խումբը`

1) իրականացնում է աշխատանքային խմբի նիստերի անցկացումը.

2) ուսումնասիրում և վեր է հանում ոլորտում առկա խնդիրները և ըստ անհրաժեշտության լուծման առաջարկություններ ներկայացնում ՀՀ փոխվարչապետին.

3) անհրաժեշտության դեպքում աշխատանքային խմբի աշխատանքներին կարող են հրավիրել փորձագետների:

4. Աշխատանքային խմբի գործունեությունը կազմակերպվում է նիստերի միջոցով: Նիստերը հրավիրվում են, ըստ անհրաժեշտության, աշխատանքային խմբի նախագահի նախաձեռնությամբ, առնվազն եռամսյակը մեկ անգամ:

5. Աշխատանքային խմբի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության ընթացքում աշխատանքային խմբի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Աշխատանքային խումբն իրավազոր է, եթե աշխատանքային խմբի նիստին մասնակցում են աշխատանքային խմբի անդամների կեսից ավելին: Ձայների հավասարության դեպքում աշխատանքային խմբի նախագահի ձայնը վճռորոշ է:

6. Նիստերում քննարկված հարցերը, եզրահանգումները և ընդունված որոշումներն արձանագրվում են: Արձանագրություններն ստորագրվում են աշխատանքային խմբի անդամների կողմից: Աշխատանքային խմբի անդամի կողմից հատուկ կարծիք ունենալու դեպքում այն գրավոր ներկայացվում է աշխատանքային խմբի նախագահին և կցվում արձանագրությանը:

7. Աշխատանքային խմբի նախագահը`

1) հրավիրում է աշխատանքային խմբի նիստերը և նախագահում դրանք.

2) կազմակերպում և համակարգում է աշխատանքային խմբի աշխատանքները.

3) ստորագրում է աշխատանքային խմբի որոշումները և արձանագրությունները, աշխատանքային խմբի գործունեության հետ առնչվող անհրաժեշտ փաստաթղթերն ու գրությունները:

8. Աշխատանքային խմբի անդամը`

1) մասնակցում է աշխատանքային խմբի նիստերին.

2) իրականացնում է աշխատանքային խմբի առջև դրված խնդիրների լուծման հետ կապված աշխատանքները.

3) ստորագրում է աշխատանքային խմբի նիստերի արձանագրությունները.

4) աշխատանքային խմբի նիստին մասնակցել չկարողանալու դեպքում (հարգելի պատճառով) նախապես տեղեկացնում է աշխատանքային խմբի նախագահին:

9. Աշխատանքային խմբի քարտուղարը`

1) նախապատրաստում է աշխատանքային խմբի նիստերը.

2) աշխատանքային խմբին տրամադրում է վերջինիս գործունեությանը վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկատվությունը.

3) կազմում է աշխատանքային խմբի նիստերի արձանագրությունները և դրանք ներկայացնում նիստին մասնակցած աշխատանքային խմբի անդամների ստորագրությանը.

4) վարում է աշխատանքային խմբի աշխատանքների հետ կապված գործավարությունը և փաստաթղթերը հանձնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն:

 

 

pin
Փոխվարչապետ
18.09.2019
N 619-Ա
Որոշում