Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 489-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 սեպտեմբերի 2019 թվականի N 1264-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 489-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2018-2022 թվականների կարիքների համար պատվաստանյութերի, պատվաստումների համար օժանդակ պարագաների, հակառետրովիրուսային և հակատուբերկուլյոզային դեղերի գնման գործընթացները կազմակերպելու մասին» N 489-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Հայաստանի Հանրապետության 2018-2022 թվականների կարիքների համար պատվաստանյութերի, պատվաստումների համար օժանդակ պարագաների, հակառետրովիրուսային դեղերի, հակատուբերկուլյոզային դեղերի, 2019-2022 թվականների կարիքների համար ուղղակի ազդող հակավիրուսային դեղամիջոցների, հեմոֆիլիայի բուժման դեղերի և մեթադոնի գնման գործընթացները կազմակերպելու մասին».

i

2) որոշման նախաբանը «ընդունելով» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասը,» բառերով.

3) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժման, տուբերկուլյոզի բուժման, վիրուսային հեպատիտի կանխարգելման և բուժման, հեմոֆիլիայի բուժման համար համապատասխանաբար հակառետրովիրուսային դեղերի, հակատուբերկուլյոզային դեղերի, ուղղակի ազդող հակավիրուսային դեղամիջոցների, հեմոֆիլիայի բուժման դեղերի և մեթադոնի (այսուհետ` գնման առարկա) մրցակցային կարգով ձեռքբերման կարգը` համաձայն N 1 հավելվածի:»..

4) որոշման 2-րդ կետում`

i

ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Հայաստանի Հանրապետության 2018-2022 թվականների կարիքների համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից հակառետրովիրուսային դեղերի և հակատուբերկուլյոզային դեղերի, 2019-2022 թվականների կարիքների համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ուղղակի ազդող հակավիրուսային դեղամիջոցների, հեմոֆիլիայի բուժման դեղերի և մեթադոնի յուրաքանչյուր խմբաքանակի գնումներն իրականացվելու են սույն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգով:»,

բ. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) սույն որոշման համաձայն իրականացվող գնման գործընթացներում պայմանագրի և (կամ) կանխավճարի ապահովում կարող է չներկայացվել, ընդ որում, կանխավճարի չափը կարող է լինել պայմանագրի գնի հարյուր տոկոսը.»,

գ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ և 6-րդ ենթակետերով.

«5) սույն որոշման շրջանակներում գնման ենթակա հակառետրովիրուսային և հակատուբերկուլյոզային դեղերը պետք է ունենան Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում կամ գրանցված լինեն միջազգային մասնագիտական կազմակերպությունների անդամ որևէ երկրում.

6) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իմունականխարգելման ազգային ծրագրի շրջանակներում կատարվող` պատվաստանյութերի և օժանդակ պարագաների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքներն իրականացվում են անհատույց:».

5) որոշման N 1 հավելվածում`

ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Կարգ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի կանխարգելման և բուժման, տուբերկուլյոզի բուժման, վիրուսային հեպատիտի կանխարգելման և բուժման, հեմոֆիլիայի բուժման համար համապատասխանաբար հակառետրովիրուսային դեղերի, հակատուբերկուլյոզային դեղերի, ուղղակի ազդող հակավիրուսային դեղամիջոցների, հեմոֆիլիայի բուժման դեղերի և մեթադոնի` մրցակցային կարգով ձեռքբերման»,

բ. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. Յուրաքանչյուր տարի յուրաքանչյուր խմբաքանակ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի, վիրուսային հեպատիտի կանխարգելման և բուժման, հեմոֆիլիայի բուժման համար համապատասխանաբար հակառետրովիրուսային դեղերի, հակատուբերկուլյոզային դեղերի, ուղղակի ազդող հակավիրուսային պրեպարատների, հեմոֆիլիայի բուժման դեղերի և մեթադոնի (այսուհետ` գնման առարկա) համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` պատվիրատուներ) և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 489-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված գնման առարկա մատակարարող միջազգային գնումների գործակալներին (այսուհետ` գնումների գործակալներ) առաջարկում են ներկայացնել գնային առաջարկներ` սահմանելով դրանք ներկայացնելու վերջնաժամկետը: Սահմանված ժամկետում գնումների գործակալներից ստացված գնային առաջարկներն ամփոփելուց հետո իրականացվում է գնման մրցակցային ընթացակարգ (անհրաժեշտության դեպքում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին համապատասխան): Ընդ որում, մրցակցային գնման ձևի ընտրությունը կախված է գնումների գործակալների կողմից սահմանված ժամկետում տրամադրված գնային առաջարկներից նվազագույնի վավերականության ժամկետից:»,

i

գ. 5-րդ կետը «սահմանված» բառից հետո լրացնել «հակառետրովիրուսային դեղերի և հակատուբերկուլյոզային դեղերի» բառերով,

դ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«6. Սույն կարգի 1-ին կետի համաձայն իրականացված գնման մրցակցային ընթացակարգի արդյունքում չափաբաժինները չկայացած հայտարարվելու դեպքում դրանք պատվիրատուների և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից կարող են ձեռք բերվել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն: Ընդ որում, սույն կետով սահմանված գնման դեպքում գնման գինը չի կարող ավելի լինել սույն կարգի 2-րդ կետում նշված նախահաշվային գներից:».

6) որոշման N 2 հավելվածի ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր`

i

7-րդ կետով.

«7. Միավորված ազգերի կազմակերպության ծրագրային ծառայությունների գրասենյակ - United Nations Office for Project Services (UNOPS)»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                   Տ. Ավինյան  

 

2019 թ. սեպտեմբերի 24

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.09.2019
N 1264-Ն
Որոշում