Սեղմել Esc փակելու համար:
ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆԻՆ, ԱՐՏԱԿ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆԻՆ, ԱՐՏԱԿ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՂՎԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 սեպտեմբերի 2019 թվականի N 1372-Ա

 

ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆԻՆ, ԱՐՏԱԿ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՂՎԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի հերթական 12-րդ նիստին և ՀԱՊԿ արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի աշխատանքային խմբի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին`

2019 թվականի հոկտեմբերի 9-11-ը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության այլ պետություններում, միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության այլ պետական մարմիններում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ, փ/ծ մայոր Արտակ Սաֆարյանին` 2019 թվականի հոկտեմբերի 9-11-ը և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչության միջազգային համագործակցության առաջին բաժնի պետ Աղվան Սարգսյանին` 2019 թվականի հոկտեմբերի 8-11-ը գործուղել Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ):

2. Ֆելիքս Ցոլակյանի, Արտակ Սաֆարյանի և Աղվան Սարգսյանի` Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո, եռօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ղրղզստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան

 

2019 թ. սեպտեմբերի 26

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.09.2019
N 1372-Ա
Որոշում