Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 332-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ` ՁԵՌՔ ԲԵՐՈՂ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 սեպտեմբերի 2019 թվականի N 1271-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 332-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ` ՁԵՌՔ ԲԵՐՈՂ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ 100 ՏՈԿՈՍ ԲԱԺՆԵՄԱՍԸ (ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ) ՀԱՏՈՒՑՄԱՄԲ ՆԵՐԴՐՈՂԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՆԱԽՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 22-ի N 332-Ն որոշմամբ հաստատված` ձեռք բերող հանդիսացող իրավաբանական անձանց 100 տոկոս բաժնեմասը (բաժնետոմսերը) հատուցմամբ ներդրողին օտարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության մասնակցությամբ նախնական պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն հավելվածի:

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել պայմանագրերը:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան

 

2019 թ. սեպտեմբերի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2019 թվականի սեպտեմբերի 26-ի

N 1271-Ա որոշման

 

ԲԱԺՆԵՄԱՍԻ (ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ) ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

 

    քաղ. Երևան                                          ______20 թ.

 

_____________ (անձ. ________տրվ.` _______կողմից______ թ.), հասցեն` քաղ. ________) այսուհետ նաև` կողմ 1, մի կողմից, և________ (ՀՎՀՀ________, հասցեն` ________), այսուհետ նաև` կողմ 2, ի դեմս ________ի, ով գործում է ________թ. տրված լիազորագրի հիման վրա, մյուս կողմից, այսուհետ` միասին կողմեր,

 

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության, որն ստանձնում է սույն պայմանագրով իրեն վերապահված իրավունքները և պարտականությունները, ի դեմս ՀՀ ___________ի, լիազորված ՀՀ կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 26-ի N 1271-Ա որոշմամբ,

 

կնքեցին բաժնեմասի (բաժնետոմսերի) առուվաճառքի սույն նախնական պայմանագիրը, (այսուհետ նաև` պայմանագիր) հետևյալի մասին`

 

1. Պայմանագրի առարկան

1.1. Պայմանագրով կողմ 1-ը և կողմ 2-ը համաձայնում են մինչև _______թ. պայմանագրով նախատեսված կարգով կնքել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության/փակ բաժնետիրական ընկերության (պետական գրանցման համար` _______, ՀՎՀՀ`_______, գտնվելու վայրը`____________) այսուհետ նաև` ընկերություն, 100% բաժնեմասի/բաժնետոմսերի (այսուհետ` բաժնեմաս) առուվաճառքի պայմանագիրը (այսուհետ նաև` առուվաճառքի պայմանագիր):

1.2. Առուվաճառքի պայմանագրով կողմ 1-ը հատուցմամբ օտարելու է բաժնեմասը/բաժնետոմսերը կողմ 2-ին, իսկ կողմ 2-ը ձեռք է բերելու բաժնեմասը/բաժնետոմսերը և վճարելու է բաժնեմասի/բաժնետոմսերի պայմանագրով որոշված արժեքը:

1.3. Կողմերն ընդունում են, որ ընկերությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 22-ի N 332-Ն որոշման (այսուհետ` որոշում) N ______ հավելվածում նշված թիվ _____ տարածքի ձեռք բերողը և բաժնեմասի/բաժնետոմսերի օտարումը տեղի է ունենալու`

ա. պայմանագրով նշված ժամկետում պայմանագրի N 1 հավելվածով ներկայացված տարածքի (այսուհետ` տարածք)` որոշմամբ նախատեսված օտարման գործընթացներն ընկերության կողմից ավարտելու և օտարվող տարածքների սեփականատեր դառնալու դեպքում, կամ

բ. տարածքի` որոշմամբ նախատեսված օտարման գործընթացներն ընկերության կողմից մասնակի ավարտելու և օտարվող տարածքների մի մասի (ոչ ամբողջական) սեփականատեր դառնալու դեպքում:

1.4. Կողմ 1-ը երաշխավորում է, որ առուվաճառքի պայմանագրի կնքման պահին հանդիսանալու է ընկերության 100 տոկոս բաժնեմասի/բաժնետոմսերի սեփականատեր և առուվաճառքի պայմանագրի կնքման ծանուցումը կտա կողմ 2-ին պայմանագրի կնքման պահից սկսած ______(______) օրվա ընթացքում, իսկ եթե ծագեն «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված դատական կարգով սեփականության օտարման դատական գործընթացներ, ապա` ______(______) օրվա ընթացքում:

1.5. Կողմ 2-ը երաշխավորում է, որ պայմանագրի 1.4-րդ կետով նախատեսված պարտականությունը Կողմ 1-ի կողմից կատարվելու և համապատասխան ծանուցումն ստանալուց 30 օրվա ընթացքում կկնքի առուվաճառքի պայմանագիրը:

1.6. Կողմ 2-ը հավաստիացնում է, որ ծանոթացել է օրենքին, որոշման, ինչպես նաև ընկերության և Երևանի քաղաքապետի միջև 2018 թվականի մարտի 19-ին կնքված պայմանագրով սահմանված ընկերության պարտավորություններին:

1.7. Կողմ 1-ը հավաստիացնում է, որ առուվաճառքի պայմանագրի կնքման պահին բաժնեմասն ամբողջությամբ հանդիսանալու է իր սեփականությունը, բաժնեմասը/բաժնետոմսերը և (կամ) ընկերության ակտիվները վեճի առարկա չեն հանդիսանալու, արգելանքի և երրորդ անձանց օգտին գրավադրված չեն լինելու, երրորդ անձինք պահանջներ չեն ունենալու բաժնեմասի/բաժնետոմսերի նկատմամբ, բաժնեմասը/բաժնետոմսերը կամ ընկերության ակտիվները որևէ այլ կերպ ծանրաբեռնված չեն լինելու` բացառությամբ պայմանագրի 1.6-րդ կետով ներկայացված պարտավորությունների:

Այն դեպքում, եթե առուվաճառքի պայմանագրի կնքման պահին ընկերությունը կունենա պարտավորություն կողմ 1-ի նկատմամբ, ապա կողմերն առուվաճառքի պայմանագրում կնախատեսեն նաև պահանջի իրավունքի զիջման դրույթ, որի գինը կներառվի (առանց ավելացնելու) առուվաճառքի պայմանագրի գնի մեջ:

2. Առուվաճառքի պայմանագրի գինը և վճարման պայմանները

2.1. Բաժնեմասի/բաժնետոմսերի արժեքը որոշվում է հետևյալ բանաձևին համապատասխան`

ա. պայմանագրի 1.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված դեպքում`

X*(անգամ) Y=(հավասար է) Z, որտեղ

X - որոշմամբ սահմանված և ընկերության կողմից ձեռք բերված տարածքի ընդհանուր մակերեսի չափն է (քառ. մ): Պայմանագրի կնքման պահին տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է _______(_______) քառ. մ և կողմ 1-ն ու կողմ 2-ն ընդունում են, որ առուվաճառքի պայմանագրի կնքման պահին այն կարող է մինչև 3 տոկոսի շեղում ունենալ,

Y-_______(______________) դրամ (պայմանագրի կնքման օրվա դրությամբ ՀՀ ԿԲ-ի կողմից սահմանված ԱՄՆ-ի դոլար-դրամ միջին փոխարժեքին համապատասխան համարժեք է _______ԱՄՆ-ի դոլարին), որը սակայն ենթակա է փոփոխման (վերահաշվարկման)` պայմանագրի 2.2.2-րդ կետով սահմանված կարգով վճարման և պայմանագրի կնքման օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված 1 ԱՄՆ-ի դոլար-դրամ փոխարժեքի փոփոխման դեպքում: Այս դեպքում վերահաշվարկված գումարը պետք է հավասար լինի պայմանագրի 2.2.2-րդ կետով սահմանված կարգով վճարման օրվա դրությամբ ՀՀ ԿԲ-ի կողմից սահմանած ԱՄՆ-ի դոլար-դրամ միջին փոխարժեքին համարժեք _________ԱՄՆ-ի դոլարին,

Z - Բաժնեմասի/բաժնետոմսի արժեք,

բ. պայմանագրի 1.3-րդ կետի «բ» ենթակետով սահմանված դեպքում`

X*(անգամ) Y+(գումարած) W=(հավասար է) Z, որտեղ

X - որոշմամբ սահմանված և ընկերության կողմից տարածքում ձեռք բերված հողատարածքների ընդհանուր մակերեսի չափն է (քառ. մ),

Y-__________(__________) դրամ (պայմանագրի կնքման օրվա դրությամբ ՀՀ ԿԲ-ի կողմից սահմանված ԱՄՆ-ի դոլար-դրամ միջին փոխարժեքին համապատասխան համարժեք է __________ԱՄՆ-ի դոլարին), որը սակայն ենթակա է փոփոխման (վերահաշվարկման)` պայմանագրի 2.2.2-րդ կետով սահմանված կարգով վճարման և պայմանագրի կնքման օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված 1 ԱՄՆ-ի դոլար-դրամ փոխարժեքի փոփոխման դեպքում: Այս դեպքում վերահաշվարկված գումարը պետք է հավասար լինի պայմանագրի 2.2.2-րդ կետով սահմանված կարգով վճարման օրվա դրությամբ ՀՀ ԿԲ-ի կողմից սահմանված ԱՄՆ-ի դոլար-դրամ միջին փոխարժեքին համարժեք __________ԱՄՆ-ի դոլարին,

W - օրենքով սահմանված դատական կարգով սեփականության օտարման ընթացիկ (չավարտված) գործերի շրջանակներում դատարանի կամ նոտարի դեպոզիտ հաշվին հանձնված փոխհատուցման գումարների հանրագումարը:

Z - Բաժնեմասի/բաժնետոմսի արժեք:

2.2. Պայմանագրի 2.1-ին կետում նշված գումարը կողմ 2-ը կողմ 1-ին է վճարում կանխավճարների տեսքով` հետևյալ կարգով`

2.2.1. ընկերության կողմից պայմանագրի N 1 հավելվածով ներկայացված օտարվող տարածքից յուրաքանչյուր հողատարածքի (գույքային միավորի) վերաբերյալ ընկերության սեփականության իրավունքը գրանցելուց հետո __________(__________) աշխատանքային օրվա ընթացքում կողմ 1-ը ծանուցում է կողմ 2-ին` համապատասխան քառ. մ մակերեսով հողատարածք սեփականության իրավունքով ձեռք բերելու մասին ծանուցմանը կից ներկայացնելով ձեռք բերված հողատարածքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը,

2.2.2. կողմ 2-ը, ստանալով կողմ 1-ի` պայմանագրի 2.2.1-ին կետով սահմանված ծանուցումը, պարտավորվում է __________(__________) աշխատանքային օրվա ընթացքում կողմ 1-ի` պայմանագրում նշված բանկային հաշվին փոխանցել պայմանագրի 2.1-ին կետով սահմանված կարգով հաշվարկված գումար (X*(անգամ) Y, որտեղ X հանդիսանում է տարածքում սեփականության իրավունքով ձեռք բերված հողամասի մակերեսը),

2.2.3. կողմ 1-ը պարտավորվում է կողմ 2-ի կողմից պայմանագրի 2.2.2-րդ կետով սահմանված պարտավորությունը պատշաճ կատարելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել ընկերության կողմից սեփականության իրավունքով ձեռք բերված հողատարածքի գրավադրումը կողմ 2-ի օգտին` ի ապահովումն պայմանագրով ստանձնած առուվաճառքի պայմանագրի կնքման պարտավորության կատարման:

2.3. Պայմանագրով նախատեսված վճարումները կատարվում են կողմ 1-ի` ստորև նշված բանկային հաշվին.

Բանկ`________

հ/հ ______________

Շահառու` _____________

2.4. ՀՀ կառավարությունը հավաստիացնում է, որ`

2.4.1. կիրականացնի օրենքով իրեն վերապահված բոլոր իրավասություններն ապահովելու որոշմամբ ու օրենքով սահմանված կարգի և ժամկետների պահպանումը, ինչպես նաև իրեն վերապահված բոլոր իրավասությունների շրջանակներում կօժանդակի տարածքի օտարման գործընթացին,

2.4.2. կաջակցի տարածքում կողմ 2-ի կողմից քաղաքաշինական ծրագիր և կառուցապատման աշխատանքներ իրականացնելու համար հետևյալ թույլտվությունների տրամադրմանն իրավասու մարմինների կողմից` համաձայն հաստատված ճարտարապետանախագծային առաջադրանքի և մշակված գլխավոր հատակագծի

Հարկայնությունը` ____________,

Կառուցապատման խտությունը`____________,

Նպատակային նշանակությունը` ____________,

2.4.3. կաջակցի, որ մինչև տարածքում կատարվելիք կառուցապատման աշխատանքների ավարտը Երևանի 33-րդ թաղամասում առկա լինեն կառուցապատվող շենքերի կոմունիկացիոն (գազ, էլեկտրաէներգիա, ջուր և կոյուղի) կետերը/հանգույցները, որտեղից հնարավոր կլինի ապահովել քաղաքաշինական ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ կառուցվող շենքերի գազամատակարարումը, ջրամատակարարումը, էլեկտրաէներգիայի մատակարարումը, և կոյուղու/կեղտաջրերի հեռացումը:

3. Պայմանագրի ուժի մեջ մտնելը Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից:

4. Սեփականության իրավունքի փոխանցումը

4.1. Բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը կողմ 2-ին է փոխանցվում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով:

5. Կողմերի պատասխանատվությունը

5.1. Պայմանագրի 1.5-րդ կամ 2.2.2-րդ կետերով սահմանված ժամկետներն ավելի քան մեկ օր ուշացնելու դեպքում կողմ 1-ն իրավունք ունի կողմ 2-ից պահանջել վճարել տույժ` կետանցի յուրաքանչյուր օրվա համար պայմանագրի գնի 0.05 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան պայմանագրի գնի 5 տոկոսի չափով: Սույն կետում նշված տույժի վճարումը չի բացառում կողմ 1-ի` իրավունքների պաշտպանության այլ միջոցներ կիրառելու հնարավորությունը, ինչպես նաև չի ազատում կողմ 2-ին իր պարտականությունները բնեղենով կատարելու պարտականությունից:

5.2. Կողմ 2-ի կողմից պայմանագրով ստանձնած պարտավորությունները նախատեսված կերպով 30 օրվանից ավելի չկատարվելու դեպքում կողմ 1-ն իրավունք կունենա միակողմանի լուծելու պայմանագիրը: Այս իրավունքը չի բացառում պայմանագրով նախատեսված այլ իրավունքների իրացումը կողմ 1-ի կողմից, որը կարող է դրանք իրացնել սեփական հայեցողությամբ:

5.3. Կողմ 1-ի կողմից պայմանագրի 1.4-րդ կետով նախատեսված պարտականությունները 60 օրվանից ավելի չկատարվելու դեպքում կողմ 2-ն իրավունք կունենա կողմ 1-ից պահանջելու տույժ` 60 օրվանից ավելի կետանցի յուրաքանչյուր օրվա համար պայմանագրի գնի 0.05 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան պայմանագրի գնի 5 տոկոսի չափով: Սույն կետում նշված տույժի վճարումը չի բացառում կողմ 2-ի` իրավունքների պաշտպանության այլ միջոցներ կիրառելու հնարավորությունը, ինչպես նաև չի ազատում կողմ 1-ին իր պարտականությունները բնեղենով կատարելու պարտականությունից:

5.4. Կողմ 1-ի կողմից որոշմամբ սահմանված տարածքի ձեռքբերման պարտականությունը պայմանագրով նախատեսված ժամկետից 30 օր ուշացնելու դեպքում կողմ 2-ն իրավունք կունենա միակողմանի լուծելու Պայմանագիրը: Այս իրավունքը չի բացառում պայմանագրով նախատեսված այլ իրավունքների իրացումը կողմ 2-ի կողմից, որը կարող է դրանք իրացնել սեփական հայեցողությամբ:

6. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ֆորս-մաժոր)

Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու դեպքում կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը և այլն, որոնք անհնար են դարձնում պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

7. Ծանուցումներ

7.1. Պայմանագրի համաձայն կամ դրա շրջանակներում տրվող բոլոր ծանուցումները կամ այլ հաղորդագրություններ պետք է լինեն գրավոր, առաքված առձեռն, պատվիրված նամակով (փոստային ծառայությունների նախապես վճարմամբ): Ծանուցումները համարվում են առաքված`

ա. առաքման օրը, եթե առաքված են առձեռն,

բ. փոստային ծառայությանը հանձնելուց հետո 10-րդ օրը, եթե առաքված են պատվիրված նամակով կամ հետադարձ ծանուցման վրա կատարված ստացման նշման օրը:

Կողմերը կարող են փոխել իրենց հասցեները` նշված կարգով ծանուցելով միմյանց: Չծանուցման դեպքում բացասական ռիսկերը կրում է չծանուցող կողմը:

8. Վեճերի լուծման կարգը

8.1. Պայմանագրի կապակցությամբ կողմերի միջև ծագած վեճերը և տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը, կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, Հայաստանի Հանրապետության դատական կարգով:

9. Եզրափակիչ դրույթներ

9.1. Պայմանագիրը մեկնաբանվում է ՀՀ օրենքների համաձայն:

9.2. Պայմանագրի հավելվածը (հավելվածներ) հանդիսանում են վերջինիս անբաժանելի մասը:

9.3. Կողմերը համաձայնում են պայմանագրի դրույթները ներառել առուվաճառքի պայմանագրում:

9.4. Սույն պայմանագիրը կազմված է հայերենով` երկու օրինակից, որոնք ունեն միևնույն իրավաբանական ուժը: Կողմերից յուրաքանչյուրին տրվում է պայմանագրի մեկ օրինակ:

Առուվաճառքի պայմանագիրը կազմվելու է հայերենով` երեք օրինակից, որոնք կունենան միևնույն իրավաբանական ուժը: Կողմերից յուրաքանչյուրին տրվելու է պայմանագրի մեկ օրինակ: Երրորդ օրինակը տրվելու է կողմ 2-ին` ընկերության մասնակիցների ռեեստրում համապատասխան փոփոխության իրականացման համար:

 

    ԿՈՂՄ 1                                 ԿՈՂՄ 2

    __________________________          __________________________

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.09.2019
N 1271-Ա
Որոշում