ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
17 սեպտեմբերի 2019 թվականի թիվ 127-Ն
i
2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԿՈՎԿԱՍՅԱՆ ԸՆՁԱՌՅՈՒԾԻ ՏԱՐԻ» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «է» կետը, 40-րդ հոդվածը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2019 թվականի հոկտեմբերի 2-ից շրջանառության մեջ դնել «Կովկասյան ընձառյուծի տարի» արծաթե հուշադրամը:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամի նկարագրությունը, որը էսքիզների հետ միասին ներկայացված է սույն որոշման Հավելվածում (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի
նախագահ Ա. Ջավադյան
2019 թ. սեպտեմբերի 24
Երևան
Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2019 թվականի սեպտեմբերի 17-ի
թիվ 127-Ն որոշմամբ
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«ԿՈՎԿԱՍՅԱՆ ԸՆՁԱՌՅՈՒԾԻ ՏԱՐԻ» արծաթե հուշադրամի
Հուշադրամի դիմերեսին ՀՀ զինանշանն է և Խոսրովի անտառ պետական արգելոցի պատկերը: Ներքևում անվանական արժեքն է` «ԴՐԱՄ 1000 DRAM» և թողարկման տարեթիվը` 2019: Շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
Հուշադրամի դարձերեսին կովկասյան ընձառյուծի և Խոսրովի անտառ պետական արգելոցի պատկերներն են: Մակագրություններն են` «PANTHERA PARDUS CISCAUCASICA», «ԿՈՎԿԱՍՅԱՆ ԸՆՁԱՌՅՈՒԾԻ ՏԱՐԻ», «THE YEAR OF CAUCASIAN LEOPARD» և «2019»:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը/հարգը արծաթ 925o
Տրամագիծը 40,0 մմ
Քաշը 33,6 գ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Քանակը 700 հատ
Էսքիզների հեղինակն է` Արամ Ուռուտյանը:
Հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում:
«ԿՈՎԿԱՍՅԱՆ ԸՆՁԱՌՅՈՒԾԻ ՏԱՐԻ» արծաթե հուշադրամի դիմերեսի էսքիզները
_______________________
ԻՐՏԵԿ - պատկերները չեն բերվում