Սեղմել Esc փակելու համար:
ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ Հ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 սեպտեմբերի 2019 թվականի N 1290-Լ

 

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ և 9-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) զբաղվածության կարգավորման 2020 թվականի պետական ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) զբաղվածության կարգավորման 2020 թվականի պետական ծրագրով նախատեսվող և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.

3) զբաղվածության կարգավորման 2020 թվականի պետական ծրագրերը` ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի և Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնների` համաձայն N 3 հավելվածի:

2. Սահմանված կարգով զբաղվածության կարգավորման 2020 թվականի պետական ծրագիրը և միջոցառումների ցանկը Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 1

Երևան

__________________________________

ԻՐՏԵԿ - N 3 հավելվածը չի բերվում

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2019 թվականի սեպտեմբերի 30-ի

N 1290-Լ որոշման

 

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

1. Զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի (այսուհետ` ամենամյա ծրագիր) մշակման և իրականացման ուղենշային համարվող օրենսդրական հիմքը «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքն է (այսուհետ` օրենք):

2. Ծրագրի մշակման ընթացքում հաշվի են առնվել`

1) Հայաստանի Հանրապետության 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը (այսուհետ` հեռանկարային զարգացման ծրագիր), որի հիմքում դրված չորս գերակայություններից, որպես առաջին, մատնանշվում է զբաղվածության ընդլայնումը,

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսված նպատակներն ու գերակայությունները,

3) ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված նպատակները, մասնավորապես, «Նպատակ 8. Արժանապատիվ աշխատանք և տնտեսական աճ» նպատակը, այն է` խթանել կայացած, ներառական և կայուն տնտեսական աճ, լիարժեք և արտադրողական զբաղվածություն և արժանապատիվ աշխատանք բոլորի համար, ինչպես նաև 1-4-րդ նպատակները (Նպատակ 1. Ոչ աղքատությանը - Ամենուրեք վերացնել աղքատությունը` իր բոլոր դրսևորումներով ու ձևերով, Նպատակ 2. Ոչ սովին - Վերացնել սովը, հասնել պարենային ապահովության և բարելավված սնուցման, խթանել գյուղատնտեսության կայուն զարգացումը, Նպատակ 3. Առողջություն և բարեկեցություն - Ապահովել առողջ կյանք և խթանել բարեկեցություն բոլորի համար` անկախ տարիքից, Նպատակ 4. Որակյալ կրթություն - Ապահովել ներառական ու համապատասխան որակյալ կրթություն բոլորի համար և խթանել ողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորություններ),

4) 2019թ.-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված «Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի առաջարկի և պահանջարկի վերլուծություն և գնահատում, զբաղվածության ոլորտում նոր ծրագրային ուղղությունների մշակում» թեմայով հետազոտության արդյունքները:

3. Զբաղվածության պետական քաղաքականությունը մշակում է ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը և իրականացնում ամենամյա ծրագրի միջոցով` համագործակցելով պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, գործատուների, շահագրգիռ այլ կազմակերպությունների և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց հետ:

4. Ամենամյա ծրագրի նպատակը բնակչության կայուն և արդյունավետ զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծումն է: Այն ուղղված է աշխատաշուկայի լարվածությունը մեղմելուն, զբաղվածության ակտիվ ծրագրերի միջոցով աշխատաշուկայում անմրցունակ անձանց` ըստ առաջնահերթությունների կայուն զբաղվածության ապահովմանը և ինքնազբաղվածության խթանմանը, աշխատանք փնտրողների, հատկապես` հաշմանդամություն ունեցող անձանց, երիտասարդների զբաղվածության մակարդակի բարձրացմանը, կայուն զբաղվածություն ապահովող պետական ծրագրերին գործատուների շահագրգիռ ներգրավվածությունը խթանելուն, գործատուների կողմից ներկայացված թափուր աշխատատեղերը որակյալ մասնագետներով համալրելուն, ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման շրջանակներում աշխատաշուկայում անմրցունակ խմբերի արդյունավետ և կայուն զբաղվածության ապահովմանը:

5. Տեղեկատվության հավաքագրման համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված 2013-2018թթ. ցուցանիշները, Զբաղվածության պետական գործակալության գործունեությանը վերաբերող 2013-2018թթ. ցուցանիշները, Հայաստանի Հանրապետության գործատուների շրջանում իրականացված հետազոտության միջոցով աշխատուժի պահանջարկի ուսումնասիրության արդյունքները, Հայաստանի Հանրապետության կրթական հաստատություններում իրականացված հետազոտության միջոցով աշխատուժի առաջարկի առկա իրավիճակի և խնդիրների վերհանման արդյունքում ստացված տեղեկատվությունը:

6. Որպես հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ դիտարկվել են ՀՆԱ ծավալը, ՀՆԱ ինդեքս դեֆլյատորը և ՀՆԱ իրական աճի տեմպը նախորդ տարվա համեմատ, որոնք ներկայացված են գծապատկեր 1-ում, 2-ում և 3-ում (1-ից 17 գծանկարների համար որպես տեղեկատվական աղբյուր ծառայել են Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակվող Հայաստանի վիճակագրական տարեգրքերը և այլ տեղեկատվական ժողովածուներ): Դիտարկվող 6 տարիների ընթացքում ՀՆԱ ծավալն ունեցել է տարեկան միջինը 5.90% աճ, ՀՆԱ ինդեքս դեֆլյատորը ունեցել է տարեկան միջինը 0.18% նվազում, իսկ միջին տարեկան ՀՆԱ իրական աճի տեմպերը կազմել է 0.38%: Եթե դիտարկելու լինենք 2013-2017 ժամանակահատվածը, ապա ՀՆԱ ծավալը ունեցել է տարեկան միջինը 5.50% աճ, ՀՆԱ ինդեքս դեֆլյատորը ունեցել է տարեկան միջինը 0.33% նվազում, իսկ միջին տարեկան ՀՆԱ իրական աճի տեմպերը կազմել է 1.05%: Ըստ էության, 2018 թվականի մակրոտնտեսական ցուցանիշները ունեցել են դիտարկվող ժամանակահատվածում ցուցանիշների դինամիկայի վրա որոշակի բացասական ազդեցություն:

 

Գծապատկեր 1. ՀՆԱ ծավալը, միլիոն դրամ

_______________________________

ԻՐՏԵԿ - Գծապատկեր 1-ը չի բերվում

 

Գծապատկեր 2. ՀՆԱ ինդեքս-դեֆլյատոր (ընթացիկ և համադրելի գներով ՀՆԱ-ի ծավալների հարաբերություն), %

_______________________________

ԻՐՏԵԿ - Գծապատկեր 2-ը չի բերվում

 

Գծապատկեր 3. ՀՆԱ-ի իրական աճի տեմպը նախորդ տարվա նկատմամբ, %

_______________________________

ԻՐՏԵԿ - Գծապատկեր 3-ը չի բերվում

 

7. Վերը ներկայացված մակրոտնտեսական ցուցանիշներն ուղղակիորեն փոխկապակցված են, ուստի աշխատաշուկայի վերլուծության և զբաղվածության պետական ծրագրերի պլանավորման ժամանակ կարևոր է դիտարկել մակրոտնտեսական ցուցանիշների, մասնավորապես, ՀՆԱ-ի և տնտեսական ակտիվության ազդեցությունը զբաղվածության ցուցանիշների վրա: Փոխադարձ ազդեցությունները դիտարկվել են կախվածության գծային մոտարկմամբ, որը նաև հնարավորություն է տալիս կատարել որոշակի կարճաժամկետ կանխատեսումներ և հասկանալ ոլորտում առկա խնդիրները:

8. Մակրոտնտեսական և զբաղվածության ցուցանիշների համեմատական վերլուծության շրջանակներում դիտարկվել է ՀՆԱ ծավալի և զբաղվածների թվաքանակի կորելացիոն կապը, որը ներկայացված է գծապատկեր 4-ում:

 

Գծապատկեր 4. ՀՆԱ ծավալի և զբաղվածների թվաքանակի կապը

_______________________________

ԻՐՏԵԿ - Գծապատկեր 4-ը չի բերվում

 

9. Ունենք բավականին բարձր ճշտությամբ հակադարձ համեմատական կախում, երբ զբաղվածների թվի ավելացումը ուղեկցվել է ՀՆԱ ծավալի նվազմամբ: Մեկ զբաղվածի հաշվարկով ստեղծված ՀՆԱ ծավալի չափը Հայաստանի Հանրապետության դրամով ներկայացված է գծապատկեր 5-ում: Այս ցուցանիշը տարիների ընթացքում աճել է տարեկան միջինը 7%-ով:

 

Գծապատկեր 5. Մեկ զբաղվածի հաշվարկով ստեղծված ՀՆԱ ծավալի չափը, ՀՀ դրամ

_______________________________

ԻՐՏԵԿ - Գծապատկեր 5-ը չի բերվում

 

Գծապատկեր 6. Գործազուրկների և ՀՆԱ ծավալի փոխադարձ կապը

_______________________________

ԻՐՏԵԿ - Գծապատկեր 6-ը չի բերվում

 

Այս դեպքում ևս գործում է հակադարձ համեմատական կախում, այսինքն` գործազուրկների թվի ավելացումը ուղեկցվել է ՀՆԱ ծավալի նվազմամբ:

10. Գծապատկեր 7-ում ներկայացված է Հայաստանի Հանրապետության աշխատաշուկան բնութագրող բնակչության, աշխատանքային ռեսուրսների և տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակի շարժը 2013-2018թթ.-ին:

 

Գծապատկեր 7. Հայաստանի Հանրապետության բնակչության, աշխատանքային ռեսուրսների և տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակը, հազար մարդ

_______________________________

ԻՐՏԵԿ - Գծապատկեր 7-ը չի բերվում

 

Ժողովրդագրական գործոնը ունի զբաղվածության վրա ուղղակի ազդեցություն, քանի որ այն ազդում է մի կողմից տնտեսապես ակտիվ բնակչության, մյուս կողմից` աշխատանքային ռեսուրսների թվաքանակի վրա: Ինչպես երևում է գծապատկեր 7-ից, ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ դիտարկվող ժամանակահատվածում բնակչության թիվը նվազել է տարեկան միջինը 0.3%-ով և դրան զուգահեռ նվազել է աշխատանքային ռեսուրսների թիվը` տարեկան միջին 1.4%-ով և տնտեսապես ակտիվ բնակչության թիվը` տարեկան միջինը 1.3%-ով:

11. Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայում զբաղվածների թվաքանակի փոփոխությունը ներկայացված է գծապատկեր 8-ում:

 

Գծապատկեր 8. Զբաղվածների թվաքանակի փոփոխությունը, հազար մարդ

_______________________________

ԻՐՏԵԿ - Գծապատկեր 8-ը չի բերվում

 

Զբաղվածների թվաքանակը նվազել է տարեկան միջինը 1.25%-ով, ընդ որում` զբաղված տղամարդկանց թիվը` 1.22%-ով, կանանց թիվը` 1.27%-ով: Չնայած ինչպես երևում է գծանկար 8-ից, 2018 թվականին 2017 թվականի համեմատ արձանագրվել է զբաղվածության որոշակի բարելավում. զբաղվածների ընդհանուր թիվը աճել է 6.1%-ով, զբաղված կանանց թիվը` 6.3%-ով, զբաղված տղամարդկանց թիվը` 6.0%-ով:

12. Զբաղվածների բաշխումն` ըստ տարիքային խմբերի ներկայացված է գծապատկեր 9-ում:

 

Գծապատկեր 9. Զբաղվածները` ըստ տարիքային խմբերի, հազար մարդ

_______________________________

ԻՐՏԵԿ - Գծապատկեր 9-ը չի բերվում

 

Գծապատկերից երևում է, որ դիտարկվող ժամանակահատվածում երիտասարդների` մինչև 29 տարեկան զբաղվածների թիվը, նվազել է 4.05%-ով, 30-ից 50 տարեկանների շրջանում` նվազել է 2.01%-ով, 50 և ավելի տարիքի անձանց շրջանում` նվազել է 2.71%-ով: Միաժամանակ պետք է նկատել, որ զբաղվածների թիվը քաղաքային համայնքներում նվազել է տարեկան միջինը 3.04%-ով, իսկ գյուղական համայնքներում` 2.28%-ով:

13. Զբաղվածների թվաքանակի փոփոխությունը` ըստ կրթական մակարդակների, բերված է գծապատկեր 10-ում, որից երևում է, որ դիտարկվող ժամանակահատվածում բարձրագույն և միջին մասնագիտական կրթության մասնագետների զբաղվածությունը տարեկան նվազել է համապատասխանաբար միջինը 0.34%-ով և 6.24%-ով, իսկ նախնական մասնագիտական կրթության մասնագետների շրջանում զբաղվածների թիվը աճել է 3.77%-ով: Նվազել է նաև մասնագիտական կրթություն չունեցողների թիվը` տարեկան միջինը 2.52%-ով:

 

Գծապատկեր 10. Զբաղվածների թվաքանակի փոփոխությունը` ըստ կրթական մակարդակների

_______________________________

ԻՐՏԵԿ - Գծապատկեր 10-ը չի բերվում

 

14. Զբաղվածության անհամաչափություն առկա է նաև ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի, որի վերաբերյալ վերլուծությունը բերված է գծապատկեր 11-ում:

 

Գծապատկեր 11. Զբաղվածների միջին տեսակարար կշիռը, զբաղվածների թվաքանակի և զբաղվածության մակարդակի փոփոխությունը` ըստ մարզերի և Երևան քաղաքի 2013-2017 թվականների համար, %.

_______________________________

ԻՐՏԵԿ - Գծապատկեր 11-ը չի բերվում

 

Ինչպես երևում է գծապատկեր 11-ից, մարզերում զբաղվածների թվաքանակի փոփոխությունը արձանագրել է զգալի տարբերություն` տարեկան նվազում 1.8% Շիրակի մարզում և 9.7% Վայոց ձորի մարզում: Բավականին բարձր է եղել նաև զբաղվածների թվաքանակի կրճատումը Երևանում` տարեկան միջինը 4.8%:

15. Ինչպես և զբաղվածների թվաքանակի փոփոխությունը, այնպես էլ զբաղվածության մակարդակի փոփոխությունը ունեցել է ըստ մարզերի ընդգծված նվազման միտում, բացառությամբ Լոռու և Շիրակի մարզերում, որտեղ արձանագրվել են 0,5% և 0,1% տարեկան միջին աճ, մյուս մարզերում և Երևան քաղաքում արձանագրվել է նվազման միտում: Առավել բարձր նվազման տարեկան տեմպ արձանագրվել է Արագածոտնի մարզում` 5,3%, իսկ ամենացածր նվազման տեմպը եղել է Վայոց ձորում` 0.1%: Ներկայացված վերլուծությունը միանշանակ առաջացնում է զբաղվածության ծրագրերի տարածքային տարբերակման մոտեցումների կիրառման անհրաժեշտություն:

16. Պետական և ոչ պետական սեկտորներում 2013-2017 թվականներին արձանագրվել է զբաղվածների թվաքանակի կրճատում` համապատասխանաբար տարեկան միջինը 0.38%-ով և 3.39%-ով, ինչով և պայմանավորված ավելացել է պետական սեկտորում զբաղվածների տեսակարար կշիռը ոչ պետական սեկտորի զբաղվածների թվաքանակում` տարեկան միջինը 2.7%-ով:

 

Գծապատկեր 12. Զբաղվածների բաշխումն` ըստ պետական և ոչ պետական սեկտորների, հազ. մարդ

_______________________________

ԻՐՏԵԿ - Գծապատկեր 12-ը չի բերվում

 

Միջին հաշվարկով պետական սեկտորում զբաղվածների տեսակարար կշիռը ամբողջ ժամանակահատվածի համար կազմել է 23.37%, իսկ ոչ պետական սեկտորի համար 76.63%:

17. Որպես գործազրկության ցուցանիշներ դիտարկվել են գործազրկության մակարդակը` ըստ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի մեթոդաբանության, ներկայացվել է գործազուրկների թվաքանակը սեռատարիքային և կրթական բաշխմամբ: Գործազուրկների վերլուծությունը ցույց է տալիս, որ զբաղվածների թվաքանակի նվազմանը զուգահեռ նվազել է նաև գործազուրկների թվաքանակը (տես գծապատկեր 13): Գործազուրկների ընդհանուր թվաքանակը նվազել է տարեկան միջինը 1,1%-ով, սակայն հետաքրքիր է, որ տղամարդկանց շրջանում գործազուրկների թիվը աճել է տարեկան միջինը 0,44%-ով, իսկ կանանց շրջանում` նվազել 2,2%-ով: Այս փաստը վկայում է այն մասին, որ ՀՀ աշխատանքի շուկայում առաջարկվող աշխատատեղերի մի զգալի մասը պայմանավորված մասամբ պահանջվող աշխատանքի բնույթով, ինչպես նաև աշխատանքի վարձատրությամբ առավել հարմար են եղել կանանց համար: Իր որոշակի ազդեցությունն է ունեցել նաև այն փաստը, որ արտագնա աշխատանքի մեկնող տղամարդկանց պայմաններում կանայք ավելի ակտիվորեն են սկսել փնտրել աշխատանք և որպես արդյունք նրանց մոտ կրճատվել է գործազրկությունը:

 

Գծապատկեր 13. Գործազուրկների թվաքանակի փոփոխությունը, հազար մարդ

_______________________________

ԻՐՏԵԿ - Գծապատկեր 13-ը չի բերվում

 

18. Գործազուրկների բաշխումը` ըստ տարիքային խմբերի բերված է գծապատկեր 14-ում, որից պարզ է դառնում, որ գործազուրկների թիվը առավել մեծ է երիտասարդների շրջանում` միջինը տարեկան 37.6% և մինչև 50 տարեկանների շրջանում` միջինը տարեկան 37,5%: Ընդ որում, 15-ից 29 տարեկանների շրջանում գործազուրկների թիվը նվազել է տարեկան միջինը 2,5%-ով, 30-ից 50 տարեկանների շրջանում այն ավելացել է տարեկան միջինը 3.3%-ով, իսկ 50 և ավելի տարիքի գործազուրկների թիվը նվազել է տարեկան միջինը 1,4%-ով:

 

Գծապատկեր 14. Գործազուրկների բաշխումը` ըստ տարիքային խմբերի, %.

_______________________________

ԻՐՏԵԿ - Գծապատկեր 14-ը չի բերվում

 

19. Գործազուրկների վերաբերյալ վիճակագրական վերլուծությունը` ըստ կրթական մակարդակների բերված է գծապատկեր 15-ում: Գծապատկերից պարզ է դառնում, որ առավել շատ են գործազուրկները, ովքեր չունեն որևէ մասնագիտական կրթություն` միջինը 45,8%, սակայն միաժամանակ մտահոգիչ է այն փաստը, որ գործազուրկների միջինը 28.6%-ը ունեն բարձրագույն կրթություն, 22,6%-ը` միջին մասնագիտական և մոտ 3%-ը` նախնական մասնագիտական կրթություն: Վերլուծությունը ցույց է տվել, որ բարձրագույն կրթություն ունեցող գործազուրկների թիվը աճել է տարեկան միջինը 2,6%-ով, միջին մասնագիտական կրթություն ունեցողներինը նվազել է տարեկան միջինը 4,2%-ով, նախնական մասնագիտական կրթություն ունեցողներինը աճել է տարեկան միջինը 25%-ով, իսկ մասնագիտական կրթություն չունեցողներինը նվազել է շատ փոքր չափով` տարեկան 0,1%-ով:

 

Գծապատկեր 15. Գործազուրկների բաշխումը` ըստ կրթական մակարդակների, %.

_______________________________

ԻՐՏԵԿ - Գծապատկեր 15-ը չի բերվում

 

20. Գործազուրկների մոտ 85%-ը գտնվում է քաղաքային համայնքներում, 15%-ը` գյուղական, ընդ որում, դիտարկվող ժամանակահատվածում քաղաքային համայնքներում գործազուրկների թիվը տարեկան կրճատվել է տարեկան միջինը 0.85%-ով, իսկ գյուղական համայնքներում` աճել տարեկան միջինը 3,3%-ով:

21. Բնակչության տնտեսական ակտիվության, զբաղվածության և գործազրկության վերլուծությունը բերված է գծապատկեր 16-ում, որից պարզ է դառնում, որ 2013-2018 թվականների ընթացքում այդ ցուցանիշները գործնականում չեն փոխվել` տնտեսական ակտիվության մակարդակը 5 տարիների ընթացքում աճել է ընդամենը 0,2%-ով, զբաղվածության մակարդակը` 2.7%-ով, իսկ գործազրկության մակարդակը` 0,1%-ով:

 

Գծապատկեր 16. Տնտեսական ակտիվության, զբաղվածության և գործազրկության մակարդակները, %.

_______________________________

ԻՐՏԵԿ - Գծապատկեր 16-ը չի բերվում

 

22. Գործազրկության վերլուծությունը` ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի բերված է գծապատկեր 17-ում, որից պարզ է դառնում, որ առավել մեծ է գործազուրկների տեսակարար կշիռը Երևանում` 49.1%, համեմատաբար փոքր` Վայոց ձորում, ընդ որում, դիտարկվող 5 տարիներին գործազուրկների թիվն ավելի շատ աճել է Արմավիրում, տարեկան միջինը 12.1%-ով, իսկ առավել շատ նվազել Գեղարքունիքում` տարեկան միջինը 17.5%-ով: Գործազրկության մակարդակը համապատասխանաբար տարեկան միջինը 21.3%-ով աճել է Արմավիրում և կրճատվել Գեղարքունիքում` 8%-ով:

 

Գծապատկեր 17. Գործազուրկների միջին տեսակարար կշիռը, գործազուրկների թվի և գործազրկության մակարդակի միջին տարեկան փոփոխությունը` ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի, %.

_______________________________

ԻՐՏԵԿ - Գծապատկեր 17-ը չի բերվում

 

23. 2019թ.-ին իրականացված «Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի առաջարկի և պահանջարկի վերլուծություն և գնահատում» թեմայով հետազոտության շրջանակներում ուսումնասիրություններ են կատարվել Երևան քաղաքի և ՀՀ մարզերի թվով 1503 գործատուների շրջանում: Գործատուներից 1142-ը կամ 76%-ը նշել են, որ ունեն թափուր աշխատատեղեր, մնացած 361-ը կամ 24%-ը թափուր աշխատատեղեր չեն ներկայացրել: Թվով 1142 գործատու համատեղ ներկայացրել են 1130 թափուր աշխատատեղ, կամ կազմակերպությունում աշխատողների ընդհանուր թվի 2.45%-ի չափով: Թափուր աշխատատեղերի տեսակարար կշիռը` ըստ կրթական մակարդակների, ներկայացված է գծապատկեր 18-ում:

 

Գծապատկեր 18. Թափուր աշխատատեղերի թիվը` ըստ պահանջվող կրթական մակարդակների, %.

_______________________________

ԻՐՏԵԿ - Գծապատկեր 18-ը չի բերվում

 

Ինչպես երևում է գծապատկեր 18-ից, գործատուների թափուր աշխատատեղերի համար առավել շատ պահանջվում են միջին մասնագիտական կրթություն ունեցողներ, այնուհետև առանց մասնագիտական կրթության աշխատողներ, նախնական մասնագիտական և ամենաքիչը` բարձրագույն կրթությամբ մասնագետներ: Այս ցուցանիշները նախորդ տարվա համեմատ կրել են արմատական փոփոխություն: Պետք է նկատել, որ 2018 թվականի հետազոտության արդյունքներով առավել մեծ պահանջարկ եղել է բարձրագույն կրթության մասնագետների նկատմամբ:

24. Առավել շատ են եղել թափուր աշխատատեղերը մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլետների նորոգում, կացության և հանրային սննդի կազմակերպում, սպասարկման այլ ծառայություններ և տնային տնտեսությունների գործունեություն, մշակող արդյունաբերություն, Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում և մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն, կրթություն, առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում և մշակույթ, զվարճություններ և հանգիստ ոլորտներում, համեմատաբար փոքր` հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում և վարչարարական և օժանդակ գործունեություն, պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն, օտարերկրյա կազմակերպությունների գործունեություն ոլորտներում:

25. Հայտարարված թափուր աշխատատեղերի բաշխումն` ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի բերված է գծապատկեր 19-ում:

 

Գծապատկեր 19. Հայտարարված թափուր աշխատատեղերի բաշխումը` ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի, %

_______________________________

ԻՐՏԵԿ - Գծապատկեր 19-ը չի բերվում

 

Ինչպես երևում է գծապատկեր 19-ից, հայտարարված թափուր աշխատատեղերի մոտ մեկ քառորդը բաժին է ընկնում Երևան քաղաքին, իսկ Արարատի, Լոռու և Կոտայքի մարզերի հետ միասին ներկայացվել է թափուր աշխատատեղերի 63%-ը: Գործնականում թափուր աշխատատեղեր չեն ներկայացրել Վայոց ձորի և Արմավիրի գործատուները (համապատասխանաբար 2 և 2.5 տոկոս), իսկ մյուս մարզերում թափուր աշխատատեղերը եղել են համեմատաբար ցածր և տատանվել 5-ից 7 տոկոսի միջակայքում (կամ 55-ից 80 թափուր աշխատատեղ):

26. Հարցմանը մասնակցած կազմակերպությունների կողմից ներկայացվել են նախորդ երեք տարիներին դժվար համալրված թվով 974 աշխատատեղեր: Գործատուների մի զգալի մասը` 62.9%-ը համալրման դժվարություն չեն ունեցել, իսկ 25.5%-ը ստիպված է եղել ընդունել այլ մասնագետի և նրա հետ իրականացրել է վերապատրաստում կամ ընդունել աշխատանքի պահանջվող որակավորումից ցածր որակավորման մասնագետ: Դժվար համալրվող աշխատատեղերի բաշխումը` ըստ կրթական մակարդակների, բերված է գծապատկեր 20-ում:

 

Գծապատկեր 20. Դժվար համալրվող աշխատատեղերի բաշխումը` ըստ կրթական մակարդակների, %.

_______________________________

ԻՐՏԵԿ - Գծապատկեր 20-ը չի բերվում

 

Ինչպես երևում է գծապատկեր 20-ից, գործատուները ինչպես և նախորդ տարի շարունակել են դժվարանալ բարձրագույն կրթություն պահանջող աշխատատեղերի համալրման հարցում: Այս ցուցանիշները իրենց բնույթով և արժեքներով նախորդ տարիների հետազոտության արդյունքների հետ համեմատած գործնականում չեն փոխվել:

Դժվար համալրվող աշխատատեղեր առավելապես շատ են ներկայացվել մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն, կրթություն, առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում և մշակույթ, զվարճություններ և հանգիստ, փոխադրումներ և պահեստային տնտեսություն, տեղեկատվություն և կապ և մշակող արդյունաբերություն, Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում ոլորտներում` միասին ներկայացված դժվար համալրվող աշխատատեղերի 76.2%-ը, իսկ համեմատաբար քիչ` ֆինանսական և ապահովագրական գործունեություն, անշարժ գույքի հետ կապված գործունեություն և վարչարարական և օժանդակ գործունեություն, պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն, օտարերկրյա կազմակերպությունների գործունեություն ոլորտներում, իսկ հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում ոլորտում նման աշխատատեղ ընդհանրապես չի ներկայացվել:

27. Միաժամանակ, կատարվել է դժվար համալրվող աշխատատեղերի վերլուծությունը` ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի, որի արդյունքները բերված են գծապատկեր 21-ում:

 

Գծապատկեր 21. Դժվար համալրվող աշխատատեղերի բաշխումը` ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի, %.

_______________________________

ԻՐՏԵԿ - Գծապատկեր 21-ը չի բերվում

 

Համաձայն գծապատկեր 21-ի, ինչպես և թափուր աշխատատեղերի դեպքում, դժվար համալրվող աշխատատեղերի մեծ մասը նորից բաժին է ընկնում Երևան քաղաքին` 44%, մյուս մարզերից այս ցուցանիշը համեմատաբար բարձր է Լոռու, Կոտայքի և Սյունիքի մարզերում միասին` 34.5%, իսկ մնացած մարզերում ցուցանիշը շատ ցածր է` յուրաքանչյուրում 5%-ից պակաս:

28. Հարցմանը մասնակցած 1503 գործատուներից 1185-ը կամ 79%-ը ներկայացրել են ընդհանուր 1192 նոր ստեղծվող աշխատատեղեր, ինչը նշանակում է, որ նրանք մտադիր են իրենց մոտ աշխատատեղերի թիվը ավելացնել 2.6%-ով: Մնացած 318 գործատուները կամ մտադիր չեն ստեղծել նոր աշխատատեղեր կամ դժվարացել են այս հարցին պատասխանել: Նոր ստեղծվող աշխատատեղերը` ըստ կրթական մակարդակների ներկայացված է գծապատկեր 22-ում:

 

Գծապատկեր 22. Նոր ստեղծվող աշխատատեղերի բաշխումը` ըստ պահանջվող կրթական մակարդակների, %.

_______________________________

ԻՐՏԵԿ - Գծապատկեր 22-ը չի բերվում

 

Գծապատկերից երևում է, որ գործատուները նախատեսում են առաջիկա երեք տարիներին ստեղծել ավելի շատ միջին մասնագիտական կրթություն, այնուհետև նախնական մասնագիտական և բարձրագույն կրթություն պահանջող աշխատատեղեր, իսկ համեմատաբար քիչ` որակավորում չպահանջող աշխատատեղեր:

29. Նոր աշխատատեղերի 56.4%-ը նախատեսվում են ստեղծվել առավել շատ Երևանում, Լոռու և Կոտայքի մարզերում, համեմատաբար քիչ` Վայոց ձորի և Տավուշի մարզերում` միասին 3%-ից պակաս: Մյուս մարզերում ցուցանիշն ունի միջին արժեք և տատանվում է 5-ից 9 տոկոսի միջակայքում:

30. Առավել մեծ թվով նոր աշխատատեղեր նախատեսում են ստեղծել մշակող արդյունաբերություն, Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում, մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլետների նորոգում, կացության և հանրային սննդի կազմակերպում, սպասարկման այլ ծառայություններ և տնային տնտեսությունների գործունեություն և մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն, կրթություն, առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում և մշակույթ, զվարչճություններ և հանգիստ, միասին 83.4%, իսկ համեմատաբար քիչ` հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում, վարչարարական և օժանդակ գործունեություն, պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն, օտարերկրյա կազմակերպությունների գործունեություն ոլորտների գործատուները` 1%-ից էլ պակաս:

31. Իրականացված հետազոտության տվյալներով հարցմանը մասնակցած գործատուների մոտ աշխատում են ընդհանուր 46119 աշխատող կամ միջինը մեկ գործատուի մոտ 30 աշխատող:

32. Գործատուների 35%-ը 2019-2021 թվականներին կանխատեսում է աշխատողների թվի աճ, 4%-ը` նվազում, 26%-ը կարծում է, որ աշխատողների թիվը իրենց մոտ չի փոխվի և ևս 35%-ը դժվարացել է պատասխանել հարցին: Աշխատողների թվաքանակի փոփոխության կանխատեսումները` ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի, բերված է գծապատկեր 23-ում:

 

Գծապատկեր 23. Աշխատողների թվաքանակի փոփոխության կանխատեսումը` ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի, %.

_______________________________

ԻՐՏԵԿ - Գծապատկեր 23-ը չի բերվում

 

33. Տնտեսական գործունեություն իրականացնելու համար ինչպես նախորդ երեք տարիներին, այնպես էլ առաջիկա երեք տարիների համար, որպես հիմնական խոչընդոտ, գործատուները համարում են ներքին շուկայի մրցակցությունը և հարկային բեռի անհամատեղությունը, իսկ համեմատաբար թույլ խոչընդոտ` արտաքին շուկայում բարձր մրցակցությունը: Պետք է նկատել, որ բոլոր խոչընդոտները նախորդ տարիների համեմատ գործատուները դիտարկել են ավելի զգալի, քան առաջիկա տարիներին (գործատուները ակնկալում են նշված խոչընդոտների ազդեցության նվազում): Այս տեսակետից նախորդ տարիների համեմատ գործատուների մոտ տեսակետը գործնականում չի փոխվել: Ըստ գործատուների աշխատատեղերի կրճատման հիմնական պատճառը ֆինանսական դժվարություններն են` 46% և սպառման ծավալների հնարավոր նվազումները` 26.3%:

 

Գծապատկեր 24. Ի՞նչ ծրագրերի շուրջ են ցանկանում համագործակցել գործատուները, %.

_______________________________

ԻՐՏԵԿ - Գծապատկեր 24-ը չի բերվում

 

34. Ինչպես երևում է գծապատկեր 24-ից, ըստ գործատուների` համագործակցության հիմնական ուղղություններ հանդիսանում են մասնագիտական ուսուցումը, երիտասարդներին աշխատանքում ներգրավումը և թափուր աշխատատեղերի համալրումը որակյալ աշխատուժով, որոնք միասին վերցրած կազմել են մոտ 77%: Այս ուղղություններն էլ, ըստ վերլուծության, պետք է դառնան հետագա համագործակցության շրջանակներում ամենամյա պետական ծրագրի բաղադրիչ մաս:

35. Հաշվի առնելով զբաղվածության իրավիճակային վերլուծության ամփոփ արդյունքները, ինչպես նաև հիմք ընդունելով հեռանկարային զարգացման ծրագրում և զբաղվածության ռազմավարության մեջ սահմանված նպատակներն ու թիրախները` 2020թ.-ի համար առանձնացվում են հետևյալ հիմնախնդիրները.

1) Հայաստանի աշխատաշուկայում առաջարկի և պահանջարկի քրոնիկ անհամապատասխանությունը, գործազրկության բարձր մակարդակը,

2) աշխատաշուկայի տարածքային անհամամասնություններով պայմանավորված առանձին տարածաշրջաններում գործազրկության մակարդակների էական տարբերությունների առկայությունը,

3) աշխատաշուկայում անմրցունակ անձանց զբաղվածության ապահովման դժվարությունները,

4) առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող երիտասարդների աշխատանքի տեղավորման հնարավորությունների ցածր մակարդակը,

5) Հայաստանում ոչ ֆորմալ զբաղվածության բարձր մակարդակը:

Վերը նշված հիմնախնդիրներով է պայմանավորված հայաստանյան աշխատաշուկայի կարևոր առանձնահատկությունը` աշխատանքային միգրացիայի բարձր ցուցանիշները:

36. Ամենամյա ծրագրում ներառված են հետևյալ ծրագրերը և ծառայությունները.

1) Գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին մինչև վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում

ա. ծրագրի նպատակն ունկնդրին աջակցելն է աշխատաշուկայի պահանջներին համապատասխան նոր կարողություններ ու հմտություններ ձեռք բերելու միջոցով հարմար աշխատանքի տեղավորման, աշխատանքից ազատման ռիսկի նվազեցման, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հարցերում,

բ. ծրագրի շահառուները գործազուրկներն են, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին մինչև վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձինք, որոնք առնվազն երեք ամիս գտնվում են գործազուրկի կարգավիճակում,

գ. մասնագիտական ուսուցման դասընթացներում ընդգրկված գործազուրկին ուսուցման ամբողջ ընթացքում յուրաքանչյուր ամիս վճարվում է կրթաթոշակ,

դ. ակնկալվում է, որ ծրագրում ընդգրկվողների առնվազն 10%-ը պետք է լինեն հաշմանդամություն ունեցող անձինք:

2) Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար դրամական օգնության տրամադրում

ա. ծրագրի նպատակն է գործատուի կողմից անմրցունակ անձանց տրվող աշխատավարձի մասնակի փոխհատուցման միջոցով աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորվելուն նպաստելը և այդ ճանապարհով կայուն զբաղվածության ապահովումը,

բ. ծրագրի շահառուները հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ ունեցող աշխատաշուկայում անմրցունակ անձինք են,

գ. հարմար աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անմրցունակ անձի համար վեց օրացուցային ամիս ժամկետով, ամսական կտրվածքով, գործատուին տրվում է փոխհատուցում` տվյալ անմրցունակ անձի համար սահմանված ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը, իսկ ուղեկցողի կարիք ունեցող անձանց ուղեկցող ունենալու համար տրվում է դրամական օգնություն մինչև վեց օրացուցային ամիս ժամկետով, ամսական կտրվածքով` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով:

3) Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում

ա. ծրագրի նպատակը ձեռք բերած մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող գործազուրկի` իր մասնագիտական որակավորմանը համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու, աշխատաշուկայում առավել մրցունակ դառնալու և հարմար աշխատանքի տեղավորվելու համար ցուցաբերվող աջակցության միջոցով կայուն զբաղվածության ապահովումն է,

բ. ծրագրի շահառուները գործազուրկներն են, որոնք ունեն մասնագիտական կրթություն և որակավորում,

գ. ծրագրի իրականացման ամբողջ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից գործազուրկին վճարվում է աշխատավարձ` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված գումարի չափով, իսկ գործատուին տրամադրվում է գումար` գործազուրկի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը և օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը փոխհատուցելու համար,

դ. ծրագրի տևողությունը 3 ամիս է,

ե. ակնկալվում է, որ ծրագրում ընդգրկվածների առնվազն 10%-ը պետք է լինեն հաշմանդամություն ունեցող անձինք:

4) Աշխատանքի տոնավաճառի կազմակերպում

ա. ծրագրի նպատակը գործատուի և աշխատանք փնտրողի անմիջական հաղորդակցման միջոցով, մի կողմից` աշխատանք փնտրողի կայուն զբաղվածության ապահովումն է, իսկ մյուս կողմից` գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղերի արդյունավետ համալրումը,

բ. ծրագրի շահառուներն են աշխատանք փնտրողները և գործատուները,

գ. ծրագիրը մեկօրյա միջոցառում է, որն իրականացվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ընտրված ծառայություններ մատուցող կազմակերպության միջոցով:

5) Գործազուրկին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրում

ա. ծրագրի նպատակը աշխատուժի ներքին տեղաշարժի կարգավորման միջոցով Հայաստանի Հանրապետության մարզերում, մասնավորապես, գյուղական բնակավայրերում և սահմանամերձ տարածաշրջաններում շարունակաբար չլրացվող թափուր աշխատատեղերի և, հատկապես, բժիշկների և ուսուցիչների թափուր աշխատատեղերի համալրումն ու կայուն զբաղվածության ապահովումն է,

բ. ծրագրի շահառուներն են գործազուրկները,

գ. ծրագրի շրջանակներում շահառուներին փոխհատուցվում են հետևյալ ծախսերը`

* շահառուի և իր ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսը,

* շահառուի և իր ընտանիքի անդամների անհրաժեշտ գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսը,

* 3 տարվա ընթացքում 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախսը,

* միանվագ ֆինանսական աջակցություն` նվազագույն ամսական աշխատավարձի եռապատիկի չափով,

* ամսական գումար բնակարանային վարձի և կոմունալ ծախսերի համար` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով, 2 տարի ժամկետով,

* աշխատավարձի հավելում` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից մինչև 100 տոկոսի չափով, մեկ տարի ժամկետով, հաշվի առնելով թափուր աշխատատեղերի` ըստ մասնագիտությունների լրացման առաջնահերթությունները, ընդ որում, ըստ մասնագիտությունների աշխատավարձի հավելման չափերը հաստատված են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2014 թվականի հուլիսի 3-ի N 82-Ա/1 հրամանով,

դ. ծրագրի տևողությունը 3 տարի է:

6) Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում

Ծրագրում ներառված են հետևյալ 2 ենթածրագրերը`

1. աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման համար միանվագ փոխհատուցում գործատուին,

2. հաշմանդամություն ունեցող անձանց աշխատատեղի հարմարեցման համար միանվագ փոխհատուցում գործատուին:

Նշված երկու ենթածրագրերն աշխատաշուկայում անմրցունակ անձանց համար կարող են իրականացվել ինչպես համատեղ, այնպես էլ առանձին` հաշվի առնելով ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 8 հավելվածի պահանջները,

ա. ծրագրի նպատակն աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքային ունակությունների և կարողությունների` աշխատանքի վայրում ձեռքբերման հնարավորությունների ընձեռման միջոցով կայուն զբաղվածության ապահովումն է, ինչպես նաև աշխատատեղի հարմարեցման աջակցության միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց կայուն զբաղվածության ապահովումը,

բ. ծրագրի շահառուներն աշխատաշուկայում անմրցունակ անձինք են.

գ. 1-ին ենթածրագրի շրջանակներում անմրցունակ անձանց աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման համար գործատուին տրամադրվում է միանվագ փոխհատուցում` 50.0 հազ. դրամից մինչև 200.0 հազ. դրամի չափով, իսկ 2-րդ ենթածրագրում ընդգրկված յուրաքանչյուր անձի համար գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման նպատակով փոխհատուցվում են աշխատանքի համար անհրաժեշտ հատուկ պարագաների, աշխատատեղի հարմարեցման կազմակերպատեխնիկական ու էրգոնոմետրիկ հատուկ պահանջների ապահովման համար անհրաժեշտ ծախսերը, որը մեկ անձի համար չպետք է գերազանցի հինգ հարյուր հազար դրամը:

7) Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրում

ա. ծրագրի նպատակը փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության միջոցով կայուն զբաղվածության ապահովումն ու աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության իրականացման և ինքնազբաղվածության խթանման համար աջակցության տրամադրումն է, ինչպես նաև լրացուցիչ աշխատատեղերի ստեղծումը,

բ. ծրագրի շահառուներն են աշխատաշուկայում անմրցունակ և առնվազն երեք ամիս գործազուրկի կարգավիճակում գտնվող անձինք,

գ. ծրագրի շրջանակներում ակնկալվող ձեռնարկատիրական գործունեության մեկնարկի և իրականացման համար անհրաժեշտ աջակցությունն (խորհրդատվություն, ուսուցում, գործարար ծրագրի մշակում և վերջինիս իրականացման ուղեկցում) իրականացվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպության կողմից: Կազմակերպությունը մեկ տարի անընդմեջ, ըստ անհրաժեշտության, աշխատում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար աջակցություն ստացած շահառուի հետ,

դ. ակնկալվում է, որ ծրագրում ընդգրկվողների առնվազն 26%-ը պետք է լինեն հաշմանդամություն ունեցող անձինք:

8) Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ (տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ) զբաղվելու համար աջակցության տրամադրում

ա. ծրագրի նպատակը փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության միջոցով կայուն զբաղվածության ապահովումն ու աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության իրականացման և ինքնազբաղվածության խթանման համար աջակցության տրամադրումն է, ինչպես նաև լրացուցիչ աշխատատեղերի ստեղծումը,

բ. ծրագրի շահառուներն են աշխատաշուկայում անմրցունակ և առնվազն երեք ամիս գործազուրկի կարգավիճակում գտնվող անձինք,

գ. ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցությունը ներառում է հետևյալ ուղղությունները`

* ծրագրում ընդգրկված անմրցունակ անձին տրվում է գումար ծրագրով նախատեսված անասնապահական աշխատանքների կատարման համար «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով` մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով` ներառյալ եկամտային հարկը և օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը,

* ծրագրով անմրցունակ անձի կողմից կենդանիների և համապատասխան քանակի ականջապիտակների ձեռքբերման համար միանվագ փոխհատուցում` առավելագույնը 350.0 հազ. դրամ, ընդ որում, ձեռք բերվող կենդանիները պետք է բավարարեն հետևյալ պայմաններին`

առնվազն մեկ հղի երինջ կամ հղի կով կամ

առնվազն երկու հղի խոզամայր կամ

առնվազն յոթ հղի մաքի կամ

առնվազն 150 վեց և ավելի ամսական վառեկ,

* անասնակերի ձեռքբերման համար միանվագ փոխհատուցում` առավելագույնը 230.0 հազ. դրամ,

* անասնաբույժին յուրաքանչյուր ծրագրի մասով կարգով նախատեսված աշխատանքների իրականացման համար տրվում է գումար «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 20 տոկոսի չափով` մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով` ներառյալ եկամտային հարկը և օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը:

9) Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում

ա. Ծրագրի նպատակը սեզոնային զբաղվածության ապահովման միջոցով հանրապետության առավել խոցելի և աղքատ գյուղական բնակավայրերի բնակչության սոցիալական լարվածության մեղմումն ու աշխատանքի արտադրողականության բարձրացումն է, նրանց կայուն զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծումը, իրավիճակից բխող մարտահրավերներին արագ արձագանքող միջոցներով` գյուղացիական տնտեսություններին աջակցելը:

բ. ծրագրի շահառուները մինչև 3 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող` աշխատաշուկայում անմրցունակ անձինք են, որոնք որպես աշխատանք փնտրող հաշվառվել են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնում, ներկայացրել են հողի սեփականատեր կամ վարձակալ, կամ անհատույց օգտագործող հանդիսանալը հավաստող համապատասխան փաստաթղթերը, և որոնց ընտանիքի անդամներն ընդգրկված չեն գյուղատնտեսության ոլորտում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերում,

գ. ծրագրի շրջանակներում առաջնահերթությունը տրվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված մշակաբույսերի մշակման ծրագրերի իրականացմանը,

դ. հողօգտագործողին տրվում է ծրագրում ընդգրկվելու առաջնահերթություն, եթե նրա`

ընտանիքը հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և անապահովության միավորը բարձր է 0-ից,

ընտանիքում առկա է երկու և ավելի անչափահաս,

ընտանիքի անդամներից մեկը հաշմանդամություն ունեցող անձ է,

ընտանիքը Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիք է:

ե. ծրագրի շրջանակներում ծրագրում ընդգրկված հողօգտագործողին մեկ մարդ/օր աշխատանքային ծավալի համար նախատեսվում է ֆինանսական օժանդակություն` չորս հազար դրամի չափով, նախատեսված աշխատանքներում գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման դեպքում հողօգտագործողին տրվում է ֆինանսական օժանդակություն` մեկ ժամվա համար հինգ հազար դրամի չափով: Ընդ որում` մեկ ծրագրի արժեքը չի կարող ցածր լինել հիսուն հազ. դրամից, և գերազանցել երեք հարյուր հիսուն հազար դրամը:

10) Աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի համար գործատուի մոտ մասնագիտական ուսուցման կազմակերպում

ա. ծրագրի նպատակն աշխատաշուկայում անմրցունակ և առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի աշխատանքային ունակությունների ու կարողությունների` աշխատանքի վայրում ձեռքբերման հնարավորությունների ընձեռման միջոցով կայուն զբաղվածության ապահովումն է,

բ. ծրագրի շահառուներն աշխատաշուկայում անմրցունակ անձինք են,

գ. ծրագրի տևողությունը չի կարող գերազանցել վեց ամիսը,

դ. ծրագրում ընդգրկված անձանց` ուսուցման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում տրվում է կրթաթոշակ` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով` մասնագիտական ուսուցմանը մասնակցելու համար պահանջվող տրանսպորտային և այլ ծախսերը հոգալու, ինչպես նաև երեխաների խնամքը կազմակերպելու համար, ինչպես նաև` գործատուի մոտ մասնագիտական ուսուցումը կազմակերպող` ուսուցանող մասնագետին` նրա նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի 20 տոկոսի չափով հավելում, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը, իսկ այն դեպքում, երբ մասնագիտական ուսուցում կազմակերպող մասնագետն անհատ ձեռնարկատեր է, ապա նրան ամսական կտրվածքով վճարվում է գումար` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով:

11) Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող` աշխատանք փնտրող անձանց` մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում, երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում

ա. ծրագրի նպատակը մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց աշխատանքի վերադառնալու հնարավորությունների մեծացումն է` երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելուն ուղղված աջակցության տրամադրման միջոցով,

բ. ծրագրի շահառուներն են տարածքային կենտրոններում հաշվառված, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձինք, որոնք մինչև երեխայի երկու տարին լրանալը վերադառնում են աշխատանքի,

գ. ծրագրի իրականացման ընթացքում յուրաքանչյուր տարի` ոչ ավելի, քան 11 ամիս ամսական կտրվածքով շահառուին` մինչև երկու տարեկան յուրաքանչյուր երեխայի խնամքի համար վճարվում է գումար` ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական վարձատրության 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը:

12) Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում

ա. վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման նպատակը գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման միջոցով հանրապետությունում սոցիալական լարվածության մեղմումն է, իրավիճակից բխող մարտահրավերներին արագ արձագանքող միջոցներով համայնքներին աջակցելն է,

բ. ծրագրի շահառուները գործազուրկի կարգավիճակ ստացած անձինք են,

գ. ծրագրի տևողությունը երեք ամիս է:

37. Զբաղվածության պետական գործակալությունը զբաղվածության պետական կարգավորման շրջանակներում տրամադրում է նաև հետևյալ հիմնական ծառայությունները`

1) աշխատանք փնտրող անձին անհրաժեշտ տեղեկատվության ու խորհրդատվության տրամադրում և հաշվառում, կայուն զբաղվածության ապահովման նպատակով կարիքների գնահատում և անհատական ծրագրի կազմում,

2) գործատուներին անհրաժեշտ խորհրդատվության և տեղեկատվության տրամադրում,

3) գործատուներից թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվության ստացում և հավաքագրում,

4) աշխատանք փնտրող անձանց մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,

5) աշխատանք փնտրող անձանց աշխատանքի տեղավորման միջնորդություն,

6) աշխատանք փնտրող անձանց, թափուր աշխատատեղերի, գործակալության հետ համագործակցող գործատուների վերաբերյալ տեղեկատվական շտեմարանի վարում,

7) աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպություններին անհրաժեշտ տեղեկատվության և մասնագիտական խորհրդատվության, ինչպես նաև մեթոդական աջակցության տրամադրում,

8) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, հատկապես` նպաստառու ընտանիքների գործունակ և աշխատանքային տարիքի հասած, գործազուրկ անդամների հետևողական ներգրավումը կայուն կամ ժամանակավոր զբաղվածություն ապահովող ծրագրերում,

9) զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի և ծառայությունների հանրային իրազեկում:

38. Հաշվի առնելով զբաղվածության և համախառն ներքին արդյունքի ցուցանիշների ընդհանուր դինամիկայի կանխատեսումները Հայաստանի Հանրապետությունում` սահմանվել են ամենամյա ծրագրի արդյունքային ցուցանիշների թիրախային արժեքները, մասնավորապես`

1. ծրագրերում ընդգրկված հաշմանդամություն ունեցող անձանց թվի աճ նախորդ տարվա համեմատ առնվազն 5.5%-ով,

2. ծրագրերում ընդգրկված 22-29 տարեկան երիտասարդների թվի աճ նախորդ տարվա համեմատ առնվազն 7.5%-ով,

3. ծրագրերում ընդգրկված շահառուների թվի աճ նախորդ տարվա համեմատ առնվազն 5%-ով,

4. հավաքագրված և չկրկնվող աշխատատեղերի թվի աճ նախորդ տարվա համեմատ առնվազն 5%-ով,

5. առկա թափուր աշխատատեղերը համալրելու նպատակով ծրագրերում ներգրավված գործատուների թվի աճ նախորդ տարվա համեմատ առնվազն 7.5%-ով,

6. աշխատանք գտնելու միջին տևողության կրճատում տարեկան 10%-ով:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2019 թվականի սեպտեմբերի 30-ի

N 1290-Լ որոշման

 

ՑԱՆԿ

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|ՀՀ/|Միջոցառման անվանումը     |Ակնկալվող արդյունքները   |Ֆինանսավորման|

|Հ  |                         |                         |աղբյուրը     |

|___|_________________________|_________________________|_____________|

|1. |Աշխատանք փնտրող անձանց   |Տարվա ընթացքում շուրջ    |ֆինանսավորում|

|   |խորհրդատվության          |50000 աշխատանք փնտրող    |չի պահանջում |

|   |տրամադրում               |անձանց խորհրդատվության   |             |

|   |                         |տրամադրում:              |             |

|___|_________________________|_________________________|_____________|

|2. |Աշխատանք փնտրող անձանց   |Շուրջ 7600 աշխատանք      |ֆինանսավորում|

|   |աշխատանքի տեղավորման     |փնտրող անձանց աշխատանքի  |չի պահանջում |

|   |միջնորդություն (առանց    |տեղավորման               |             |

|   |զբաղվածության կարգավորման|միջնորդություն:          |             |

|   |պետական ծրագրերում       |                         |             |

|   |ընդգրկելու)              |                         |             |

|___|_________________________|_________________________|_____________|

|3. |Գործատուների հետ         |Տարեկան կտրվածքով շուրջ  |ֆինանսավորում|

|   |համագործակցություն       |8600 չկրկնվող թափուր     |չի պահանջում |

|   |                         |աշխատատեղերի վերաբերյալ  |             |

|   |                         |գործատուներից ստացված կամ|             |

|   |                         |հավաքագրված              |             |

|   |                         |տեղեկատվության ապահովում:|             |

|___|_________________________|_________________________|_____________|

|4. |Զբաղվածության կարգավորման|Յուրաքանչյուր ամիս և     |ֆինանսավորում|

|   |պետական ծրագրերի հանրային|անհրաժեշտությունից       |չի պահանջում |

|   |իրազեկում                |ելնելով` համակարգում     |             |

|   |                         |իրականացվող ծրագրերի     |             |

|   |                         |վերաբերյալ տեղեկատվության|             |

|   |                         |տրամադրում շահագրգիռ     |             |

|   |                         |անձանց և  հասարակության  |             |

|   |                         |ներկայացուցիչներին       |             |

|___|_________________________|_________________________|_____________|

|5. |Գործազուրկների,          |700 ունկնդրի             |ՀՀ պետական   |

|   |աշխատանքից ազատման ռիսկ  |մասնագիտական ուսուցում   |բյուջե`      |

|   |ունեցող, ինչպես նաև      |անցնելու վերաբերյալ      |63,875.0     |

|   |ազատազրկման ձևով  պատիժը |փաստաթղթերի տրամադրում   |հազար դրամ   |

|   |կրելու ավարտին մինչև  վեց|                         |             |

|   |ամիս մնացած աշխատանք     |                         |             |

|   |փնտրող անձանց            |                         |             |

|   |մասնագիտական ուսուցման   |                         |             |

|   |կազմակերպում             |                         |             |

|___|_________________________|_________________________|_____________|

|6. |Գործազուրկների,          |700 գործազուրկների       |ՀՀ պետական   |

|   |աշխատանքից ազատման ռիսկ  |մասնագիտական ուսուցման   |բյուջե`      |

|   |ունեցող, ինչպես նաև      |ընթացքում կրթաթոշակի     |57,750.0     |

|   |ազատազրկման ձևով  պատիժը |վճարում                  |հազար դրամ,  |

|   |կրելու ավարտին մինչև  վեց|                         |միջազգային   |

|   |ամիս մնացած աշխատանք     |                         |դոնոր        |

|   |փնտրող անձանց կրթաթոշակի |                         |կազմակերպու- |

|   |տրամադրում               |                         |թյունների    |

|   |                         |                         |միջոցներ     |

|___|_________________________|_________________________|_____________|

|7. |Աշխատաշուկայում          |Կազմակերպել              |ՀՀ պետական   |

|   |անմրցունակ անձանց        |աշխատաշուկայում          |բյուջե`      |

|   |աշխատանքի տեղավորման     |անմրցունակ               |34,650.0     |

|   |դեպքում գործատուին       |հաշմանդամություն ունեցող |հազար դրամ   |

|   |աշխատավարձի մասնակի և    |100 անձանց աշխատանքի     |             |

|   |հաշմանդամություն ունեցող |ընդունելու դեպքում       |             |

|   |անձին ուղեկցողի համար    |գործատուին աշխատավարձի   |             |

|   |դրամական օգնության       |մասնակի փոխհատուցումը,   |             |

|   |տրամադրում               |որոնցից 10-ին` ուղեկցողի |             |

|   |                         |համար նաև  դրամական      |             |

|   |                         |օգնության տրամադրումը    |             |

|___|_________________________|_________________________|_____________|

|8. |Ձեռք բերած               |Մասնագիտություն ունեցող, |ՀՀ պետական   |

|   |մասնագիտությամբ          |սակայն մասնագիտական      |բյուջե`      |

|   |մասնագիտական աշխատանքային|աշխատանքային փորձ        |132,886.0    |

|   |փորձ ձեռք բերելու համար  |չունեցող 600             |հազար դրամ   |

|   |գործազուրկներին          |գործազուրկների           |             |

|   |աջակցության տրամադրում   |աշխատանքային պրակտիկայի  |             |

|   |                         |կազմակերպում գործատուի   |             |

|   |                         |մոտ                      |             |

|___|_________________________|_________________________|_____________|

|9. |Աշխատանքի տոնավաճառի     |10 աշխատանքի տոնավաճառի  |ՀՀ պետական   |

|   |կազմակերպում             |կազմակերպում             |բյուջե`      |

|   |                         |                         |7,000.0      |

|   |                         |                         |հազար դրամ   |

|___|_________________________|_________________________|_____________|

|10.|Գործազուրկին այլ վայրում |Այլ վայր աշխատանքի       |ՀՀ պետական   |

|   |աշխատանքի տեղավորմանն    |գործուղված 22            |բյուջե`      |

|   |աջակցության տրամադրում   |գործազուրկների           |19,030.0     |

|   |                         |աջակցության տրամադրում   |հազար դրամ   |

|___|_________________________|_________________________|_____________|

|11.|Աշխատաշուկայում          |1) Գործատուի մոտ         |1) ՀՀ պետական|

|   |անմրցունակ անձանց        |գործուղել աշխատաշուկայում|բյուջե`      |

|   |աշխատանքի տեղավորման     |անմրցունակ շուրջ 975     |195,000.0    |

|   |դեպքում գործատուին       |անձանց` հմտություններն ու|հազար դրամ   |

|   |միանվագ փոխհատուցման     |ունակությունները         |             |

|   |տրամադրում               |զարգացնելու համար        |             |

|   |                         |2) Հաշմանդամություն      |2) ՀՀ պետական|

|   |                         |ունեցող 25 անձանց        |բյուջե`      |

|   |                         |աշխատատեղը հարմարեցնելու |12,500.0     |

|   |                         |միջոցով աշխատանքի        |հազար դրամ   |

|   |                         |տեղավորվելու համար       |             |

|___|_________________________|_________________________|_____________|

|12.|Աշխատաշուկայում          |1) Կազմակերպել           |1) ՀՀ պետական|

|   |անմրցունակ անձանց փոքր   |աշխատաշուկայում          |բյուջե`      |

|   |ձեռնարկատիրական          |անմրցունակ 50 անձանց     |50,000.0     |

|   |գործունեությամբ, ինչպես  |ձեռնարկատիրական          |հազար դրամ   |

|   |նաև  անասնապահությամբ    |գործունեության համար     |             |

|   |զբաղվելու համար          |անհրաժեշտ ֆինանսական     |             |

|   |աջակցության տրամադրում   |աջակցություն             |             |

|   |                         |2) Կազմակերպել           |2) ՀՀ պետական|

|   |                         |աշխատաշուկայում          |բյուջե`      |

|   |                         |անմրցունակ 70 անձանց     |70,000.0     |

|   |                         |անասնապահությամբ         |հազար դրամ   |

|   |                         |(տավարաբուծությամբ,      |             |

|   |                         |ոչխարաբուծությամբ,       |             |

|   |                         |խոզաբուծությամբ,         |             |

|   |                         |թռչնաբուծությամբ)        |             |

|   |                         |զբաղվելու համար          |             |

|   |                         |տրամադրվող աջակցություն  |             |

|___|_________________________|_________________________|_____________|

|13.|Աշխատաշուկայում          |Ծրագրի շրջանակներում     |ՀՀ պետական   |

|   |անմրցունակ անձանց փոքր   |աշխատաշուկայում          |բյուջե`      |

|   |ձեռնարկատիրական          |անմրցունակ անձանց        |10,000.0     |

|   |գործունեությամբ զբաղվելու|ձեռնարկատիրական          |հազար դրամ   |

|   |համար աջակցության        |գործունեության մեկնարկի  |             |

|   |տրամադրում ծրագրի        |և  իրականացման համար     |             |

|   |իրականացման համար        |անհրաժեշտ աջակցություն   |             |

|   |խորհրդատվական            |պատվիրակում «Գնումների   |             |

|   |ծառայությունների         |մասին» ՀՀ օրենքով        |             |

|   |ձեռքբերում               |սահմանված կարգով ընտրված |             |

|   |                         |կազմակերպությանը         |             |

|___|_________________________|_________________________|_____________|

|14.|Սեզոնային զբաղվածության  |Աշխատաշուկայում          |ՀՀ պետական   |

|   |խթանման միջոցով          |անմրցունակ անձանց համար  |բյուջե`      |

|   |գյուղացիական տնտեսությանն|կազմակերպել 2400 ծրագիր  |605,308.8    |

|   |աջակցության տրամադրում   |                         |հազար դրամ   |

|___|_________________________|_________________________|_____________|

|15.|Աշխատաշուկայում          |200 շահառուի` գործատուի  |ՀՀ պետական   |

|   |անմրցունակ և             |մոտ մասնագիտական         |բյուջե`      |

|   |մասնագիտություն չունեցող |ուսուցման կազմակերպման   |113,454,0    |

|   |երիտասարդ մայրերի համար  |աջակցության տրամադրում   |հազար դրամ   |

|   |գործատուի մոտ            |                         |             |

|   |մասնագիտական ուսուցման   |                         |             |

|   |կազմակերպում             |                         |             |

|___|_________________________|_________________________|_____________|

|16.|Մինչև  երեք տարեկան      |600 շահառուի` երեխայի    |ՀՀ պետական   |

|   |երեխայի խնամքի           |խնամքն աշխատանքին        |բյուջե`      |

|   |արձակուրդում գտնվող`     |զուգահեռ կազմակերպելու   |363,000.0    |

|   |աշխատանք փնտրող անձանց`  |համար աջակցության        |հազար դրամ   |

|   |երեխայի մինչև  երկու     |տրամադրում               |             |

|   |տարին լրանալը աշխատանքի  |                         |             |

|   |վերադառնալու դեպքում,    |                         |             |

|   |երեխայի խնամքն աշխատանքին|                         |             |

|   |զուգահեռ կազմակերպելու   |                         |             |

|   |համար աջակցության        |                         |             |

|   |տրամադրում               |                         |             |

|___|_________________________|_________________________|_____________|

|17.|Վարձատրվող հասարակական   |Գործազուրկների համար     |ՀՀ պետական   |

|   |աշխատանքների կազմակերպման|կազմակերպել 60 ծրագիր    |բյուջե`      |

|   |միջոցով գործազուրկների   |                         |90,000.0     |

|   |ժամանակավոր զբաղվածության|                         |հազար դրամ   |

|   |ապահովում                |                         |             |

|___|_________________________|_________________________|_____________|

|18.|Վարձատրվող հասարակական   |Գործազուրկների համար     |ՀՀ պետական   |

|   |աշխատանքների իրականացման |կազմակերպել 60 ծրագիր    |բյուջե` 900.0|

|   |ապահովում հազար դրամ     |                         |             |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.09.2019
N 1290-Լ
Որոշում