Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ԷՐԵԲՈՒՆԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՇԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ԷՐԵԲՈՒՆԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0262.260500

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«26» մայիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 մայիսի 2000 թվականի N 262

 

ԵՐԵՎԱՆԻ ԷՐԵԲՈՒՆԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանի ուղևորատար տրանսպորտային N 1» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել Երևանի Արցախի փողոցի N 23 հասցեում գտնվող հանրակացարանի շենքը և անհատույց սեփականության իրավունքով հանձնել Երևանի Էրեբունի թաղային համայնքին` վերջինիս համաձայնությամբ այն որպես բնակարանային ֆոնդ վերափոխելու համար:

2. Երևանի քաղաքապետին`

ա) Երևանի Էրեբունի թաղային համայնքի ղեկավարի հետ համատեղ մեկամսյա ժամկետում ապահովել նշված շենքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը.

բ) կատարել նշված շենքի սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սահմանների ճշտումը և համապատասխան ձևակերպումները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մայիսի 26-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.05.2000
N 262
Որոշում