Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1457-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 սեպտեմբերի 2019 թվականի N 1325-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1457-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համակարգերի զինծառայողների, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի փրկարարական ծառայողների իրային ապահովության կարգը (չափաքանակները) սահմանելու մասին» N 1457-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշման վերնագրում, ամբողջ տեքստում և N 2 հավելվածում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության» բառերը փոխարինել «ազգային անվտանգության ծառայության» բառերով.

2) որոշման վերնագրից և ամբողջ տեքստից հանել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի» բառերը.

i

3) N 1 հավելվածի N 1 չափաքանակի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին կետով`

 

«._____________________________________________________________________.

|13.|Բաճկոն` սեզոնային, անթև                |1 հատ    |2 տարի |     «.|

|1. |                                       |         |       |       |

._____________________________________________________________________.

 

4) N 1 հավելվածի N 2 չափաքանակի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1-ին կետով`

 

«._____________________________________________________________________.

|16.|Բաճկոն` սեզոնային, անթև                |1 հատ    |2 տարի |     «.|

|1. |                                       |         |       |       |

._____________________________________________________________________.

 

5) N 1 հավելվածի N 3 չափաքանակի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1-ին կետով`

 

«._____________________________________________________________________.

|16.|Բաճկոն` սեզոնային, անթև                |1 հատ    |2 տարի |     «.|

|1. |                                       |         |       |       |

._____________________________________________________________________.

6) N 1 հավելվածի N 4 չափաքանակի աղյուսակում`

ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին կետով`

 

«._____________________________________________________________________.

|12.|Բաճկոն` սեզոնային, անթև                |1 հատ    |3 տարի |     «,|

|1. |                                       |         |       |       |

._____________________________________________________________________.

 

բ. «ԿՈՇԿԵՂԵՆ» բաժնի առաջին սյունակի «12» թիվը փոխարինել «12.2.» թվով.

7) N 1 հավելվածի N 5 չափաքանակի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին կետով`

 

._____________________________________________________________________.

|«7.|Բաճկոն` սեզոնային, անթև                  |1 հատ  |3 տարի |     «.|

|1. |                                         |       |       |       |

._____________________________________________________________________.

 

8) N 1 հավելվածի N 6 չափաքանակի աղյուսակում`

ա. 12-րդ և 14-րդ կետերում «Քանակը» սյունակում «3 հատ» բառերը փոխարինել «6 հատ» բառերով,

բ. առաջին սյունակի 14-րդ կետից հետո կրկնվող «14» թիվը փոխարինել «14.1» թվով.

9) N 1 հավելվածի N 7 չափաքանակի աղյուսակում`

ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին կետով`

 

._____________________________________________________________________.

|«9.|Բաճկոն` սեզոնային, անթև                |1 հատ    |2 տարի |     «.|

|1. |                                       |         |       |       |

._____________________________________________________________________.

 

բ. 14-րդ կետում «Քանակը» սյունակում «52 հատ» բառերը փոխարինել «6 հատ» բառերով.

10) N 1 հավելվածի N 15 չափաքանակի աղյուսակի 39-րդ կետում «Շահագործման ժամկետը» սյունակում «3 տարի» բառերը փոխարինել «1 տարի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 4

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.09.2019
N 1325-Ն
Որոշում