040.0264.260500
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«26» մայիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 մայիսի 2000 թվականի N 264
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2000 թվականի ապրիլի 4-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական ճեմասրահում, խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ժամանակ, «Եվրոպա-Հայաստան» պատմության 2500 տարի» լուսանկարչական ցուցահանդեսի կազմակերպման հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացնել 4000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` նշված ծախսերի ֆինանսավորումը կատարել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվության համաձայն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մայիսի 26-ից: