ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 հոկտեմբերի 2019 թվականի N 1384-Ա
ԱՐՄԵՆ ԿՈՏՈԼՅԱՆԻՆ ՈՒԿՐԱԻՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին 2019 թվականի հոկտեմբերի 6-11-ը ներառյալ գործուղել Ուկրաինա (Կիև)` Ֆիզիկատեխնիկական ինստիտուտի միջազգային համագործակցության դեպարտամենտի կողմից կազմակերպված` շուկայի վերահսկողության համար ռիսկերի գնահատման թեմայով սեմինարին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Կոտոլյանի` Ուկրաինա (Կիև) գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ուկրաինա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հոկտեմբերի 3
Երևան