Սեղմել Esc փակելու համար:
ԼԻԼԻԱ ՇՈՒՇԱՆՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԼԻԼԻԱ ՇՈՒՇԱՆՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հոկտեմբերի 2019 թվականի N 1392-Ա

 

i

ԼԻԼԻԱ ՇՈՒՇԱՆՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանին 2019 թվականի հոկտեմբերի 6-ից 9-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)` հանքարդյունաբերության, հանքանյութերի, մետաղների և կայուն զարգացման հարցերով միջկառավարական ֆորումի 15-րդ ամենամյա ընդհանուր հանդիպմանը մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Լիլիա Շուշանյանի` Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման ծախսերը կատարվելու են Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող` Հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության ծրագրի` Հայաստանի Հանրապետության դրամաշնորհ թիվ TFOA5519-ի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լիլիա Շուշանյանի` Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 3

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
03.10.2019
N 1392-Ա
Որոշում