ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 հոկտեմբերի 2019 թվականի N 1395-Ա
i
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետություն նավթամթերքների մատակարարման ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին» միջազգային համաձայնագրի նախագիծը ղազախական կողմի հետ համաձայնեցնելու նպատակով 2019 թվականի հոկտեմբերի 8-10-ը Ղազախստանի Հանրապետություն (Նուր Սուլթան) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության` Ղազախստանի Հանրապետություն (Նուր Սուլթան) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Բորիս Գյուլումյանինը և Տաթևիկ Միքայելյանինը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Լիլիթ Մովսիսյանինը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից կատարվող` 9006 ծրագրի 11001 միջոցառման գծով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության` Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հոկտեմբերի 4
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թ. հոկտեմբերի 4-ի
N 1395-Ա որոշման
ԿԱԶՄ
ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Բորիս Գյուլումյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության տնտեսագիտական վարչության պետ
(պատվիրակության ղեկավար)
Լիլիթ Մովսիսյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վարչարարության
մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման
վարչության պետի տեղակալ
Տաթևիկ Միքայելյան - ՀՀ արդարադատության նախարարության միջազգային
իրավական համագործակցության վարչության միջազգային
պայմանագրերի փորձաքննության բաժնի պետ: