Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 361-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 սեպտեմբերի 2019 թվականի N 1326-Լ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 361-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 361-Լ որոշման հավելվածի 38-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) արտերկրից ձեռք բերված տնկանյութով այգեհիմնում կատարելու դեպքում` բուսասանիտարական կարանտին հսկողության (վերահսկողության) ակտը, ինչպես նաև տնկանյութի ձեռքբերման հաշիվ-ապրանքագիրը և տնկանյութի ծագումն ու որակը հավաստող փաստաթուղթը (հավաստագիր), իսկ տեղական արտադրության տնկանյութով այգեհիմնում կատարելու դեպքում` բուսասանիտարական անձնագիր կամ մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը` շահառուին տրված կարանտին փորձաքննության վկայագիրը, ինչպես նաև տնկանյութի ձեռքբերման հաշիվ-ապրանքագիրը,»:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 4

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.09.2019
N 1326-Լ
Որոշում