ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 հոկտեմբերի 2019 թվականի N 695-Ա
ԶԱՐՈՒՀԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Զարուհի Մաթևոսյանին 2019 թվականի հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 25-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ` ԱՄՆ օրենսդրական և կառավարման գործընթացների, այդ թվում` օրենսդրական բարեփոխումներ նախաձեռնելու և իրականացնելու ժամանակակից մեթոդների վերաբերյալ` ԱՄՆ կոնգրեսում (Վաշինգտոն) և Մասաչուսեթս նահանգի Սենատում (Բոստոն) մասնագիտական վերապատրաստման նպատակով:
2. Զարուհի Մաթևոսյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Զարուհի Մաթևոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2019 թ. հոկտեմբերի 4
Երևան