ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 հոկտեմբերի 2019 թվականի N 1403-Ա
ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՈՒ ԱՐԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին 2019 թվականի հոկտեմբերի 8-9-ը գործուղել Եգիպտոսի Արաբական Հանրապետություն (Կահիրե)` «Մեծ արդյունաբերական շաբաթ» միջազգային ցուցահանդեսին և համաժողովին, ինչպես նաև դրա շրջանակներում ԵԱՏՄ անդամ պետությունների արդյունաբերական քաղաքականության խորհրդի 2-րդ նիստին մասնակցելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի խորհրդական Արամ Վարդանյանին 2019 թվականի հոկտեմբերի 9-11-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Շտուտգարտ)` «DEUTSCH - ARMENISCHES WIRTSCHAFT UND INVESTMENT 2019» ֆորումին մասնակցելու նպատակով:
3. Տիգրան Խաչատրյանի` Եգիպտոսի Արաբական Հանրապետություն (Կահիրե), ինչպես նաև Տիգրան Խաչատրյանի և Արամ Վարդանյանի` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Շտուտգարտ) գործուղումների հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Եգիպտոսի Արաբական Հանրապետություն և Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղումների արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հոկտեմբերի 4
Երևան