Սեղմել Esc փակելու համար:
«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հոկտեմբերի 2019 թվականի N 1348-Լ

 

«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-268-04.09.2019-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 7

Երևան

 

«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (Պ-268-04.09.2019-ՏՏԳԲ-011/0) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունն անհրաժեշտ է համարում նշել, որ`

Սևանա լճից ջրառն իրականացվում է օրենքով սահմանված կարգով` ոռոգման նպատակով` Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող հողատարածքների ոռոգման ջրառաջարկի դեֆիցիտի մեղմման նպատակով: Այդ հողատարածքներում ջրառաջարկի բաղադրիչները (Ապարանի, Ազատի, Մարմարիկի ջրամբարների ջրատվությունը, Հրազդան գետի ազատ հոսքը, ինչպես նաև Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերը (ծախսատար մեխանիկական ջրարտադրությամբ)` կախված եղանակային պայմաններից, հիմնականում չեն բավականացնում ջրապահանջի բավարարմանը: Խնդիրն ավելի է սրվում սակավաջուր և երաշտ տարիներին: Արարատյան դաշտի և հարակից նախալեռնային գոտիների ինտենսիվ գյուղատնտեսական տարածքներում հողագործության արդյունքը մեծապես պայմանավորված է ոռոգման ջրամատակարարմամբ: Ուստի, ջրառաջարկի նշված բաղադրիչներից բացի այլ ջրաղբյուրներ չլինելու պայմաններում դեֆիցիտի մեղմման նպատակով Սևանա լճից ջրառ իրականացնելն այլընտրանք չի ունենում` անկախ լճի տվյալ ժամանակաշրջանի հաշվեկշռից:

«Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի առաջին պարբերության «բ» ենթակետով սահմանված օրենքով նախատեսված բացառության անհրաժեշտությունն առաջանում է Սևանա լճից օրենքով սահմանված մինչև 170 մլն մ3 չափաքանակից ավելի ջրառ իրականացնելու բացառիկ դեպքերում` սակավաջրության պայմաններում` «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` նույն օրենքում փոփոխության նախագիծը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը: Դրան նախորդում են շահագրգիռ գերատեսչությունների, ոլորտի մասնագետների հետ բազմակողմանի քննարկումները, ջրապահանջի և լճից լրացուցիչ ջրառի հաշվարկված ծավալների համաձայնեցումները, հասարակական լսումները:

Ուստի, լրացուցիչ ջրառի իրականացումը հնարավոր է գործադիր և օրենսդիր բարձրագույն մարմինների համաձայնությամբ` միայն օրենքով, տվյալ «գյուղատնտեսական տարվա» ձախողում թույլ չտալու և գյուղատնտեսական արդյունքներով պայմանավորված` պետական սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման նպատակով: Հակառակ դեպքում իմաստազրկվում է «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի առաջին պարբերության «բ» ենթակետով սահմանված օրենքով նախատեսված բացառության անհրաժեշտությունը:

Այդուհանդերձ, հարկ է նշել նաև, որ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերի» 6.1-ին կետի առաջին պարբերության թե գործող նորմի, և թե նախագծով առաջարկվող լրացման ընդունման պայմաններում շարունակելու է գործել նույն կետի երկրորդ պարբերությունը, որի համաձայն տնտեսական խիստ անհրաժեշտության, ինչպես նաև չնախատեսված արտակարգ իրավիճակների դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կարող է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել չափաքանակի փոփոխության մասին ժամանակավոր ծրագիր, որը հաստատվում է համապատասխան օրենքի ընդունմամբ:

Ամփոփելով նշվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բավարար հիմնավորված չէ:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախագիծը չի համապատասխանում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի պահանջներին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.10.2019
N 1348-Լ
Որոշում