Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հոկտեմբերի 2019 թվականի N 1359-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

(Խ-262-28.08.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 8

Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

(Խ-262-28.08.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

(Խ-262-28.08.2019-ՊԻ-011/0) (այսուհետ` նախագիծ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները`

1. Նախագծի 2-րդ հոդվածի համաձայն առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 970-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Համալիր թույլտվության պայմանագրի ձևը և գրանցումը» վերանվանելով «Համալիր թույլտվության պայմանագրի ձևը և արտոնագրային օրենսդրությամբ պահպանվող օբյեկտի օգտագործման վերաբերյալ համալիր թույլտվության պայմանագրից ծագող իրավունքների գրանցումը»:

Առաջարկում ենք հոդվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Համալիր թույլտվության պայմանագրի ձևը և դրանից բխող իրավունքի գրանցումը»:

2. Օրենքի նախագծի 2-րդ հոդվածի համաձայն համալիր թույլտվության պայմանագրով նախատեսված` իրավատիրոջը պատկանող բացառիկ իրավունքների համալիրը ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու իրավունքների տրամադրումը, ինչպես նաև այդ իրավունքների դադարումը ենթակա են գրանցման` արտոնագրերի ու ապրանքային նշանների գրանցում իրականացնող լիազորված պետական մարմնում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Համալիր թույլտվության պայմանագրի կողմերը երրորդ անձանց հետ հարաբերություններում իրավունք ունեն պայմանագիրը վկայակոչելու միայն դրանից ծագող իրավունքները սույն մասով նախատեսված կարգով գրանցելուց հետո:

Գտնում ենք, որ`

1) բացառիկ իրավունքների համալիրը ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու միայն մեկ իրավունք է տրամադրվում: Դա բխում է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 969-րդ հոդվածի 1-ին մասում տրված համալիր թույլտվության պայմանագրի սահմանումից, որի համաձայն համալիր ձեռնարկատիրական գործունեության թույլտվության (այսուհետ` համալիր թույլտվություն) պայմանագրով մեկ կողմը (իրավատերը) պարտավորվում է վարձատրությամբ, ժամկետի նշումով կամ առանց դրա, մյուս կողմին (օգտագործողին) իրավունք տրամադրել իր ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու իրավատիրոջը պատկանող բացառիկ իրավունքների համալիրը` ներառյալ իրավատիրոջ ֆիրմային անվանման, օրենքով պահպանվող առևտրային տեղեկատվության, ինչպես նաև պայմանագրով նախատեսված բացառիկ իրավունքների այլ օբյեկտների` ապրանքային նշանի, սպասարկման նշանի և այլնի նկատմամբ իրավունքները:

Ուստի, առաջարկում ենք «իրավունքների» բառը փոխարինել «իրավունքի» բառով և, ըստ այդմ, նույն փոփոխությունը կատարել 970-րդ հոդվածի վերնագրում.

2) անհրաժեշտ է որոշակիացնել նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասի շարադասությունը.

3) անհրաժեշտ է նկատի ունենալ այն, որ «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածից բխում է, որ արդյունաբերական նմուշի դեպքում տրվում է վկայագիր: Ուստի, հարկ է հաշվի առնել այդ հանգամանքը ևս նախագծի 3-րդ հոդվածում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.10.2019
N 1359-Լ
Որոշում