ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 հոկտեմբերի 2019 թվականի N 1362-Ա
ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից գնման ենթակա ապրանքների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում ներառված աշխատանքների գնման հայտերի կազմման նկատմամբ չի կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 21-րդ կետով նախատեսված ժամկետային սահմանափակումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հոկտեմբերի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2019 թվականի հոկտեմբերի 3-ի
N 1362-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՆՄԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |ԳՄԱ կոդերը|Գնման առարկայի անվանումը |Գումարը |
| | | |(հազ. դրամ)|
|___|__________|__________________________________________|___________|
| | |Երևանի մնջախաղի պետական թատրոնի շենքի | |
| | |վերակառուցում | |
| | | | |
|1. |45611200-1|Մշակութային օբյեկտների հիմնանորոգում | 45381.1|
| | | | |
| |71351540-1|Տեխնիկական հսկողության ծառայություններ | 590.0|
| | | | |
| |98111140-1|Հեղինակային հսկողության ծառայություններ | 272.3|
|___|__________|__________________________________________|___________|
|2. |71241200-1|ՀՀ Արագածոտնի մարզի «Ապարանի ռազմամարզական| 16057.2|
| | |վարժարան» ՊՈԱԿ-ի վերակազմավորում | |
| | |գյուղատնտեսական քոլեջ | |
| | |Նախագծերի պատրաստում ծախսերի գնահատում | |
|___|__________|__________________________________________|___________|
|3. |71241200-2|ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի ակադեմիկոս | 16057.2|
| | |Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական| |
| | |քոլեջ | |
| | |Նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատում | |
|___|__________|__________________________________________|___________|
|4. |71241200-2|Հայաստանի ազգային ագրարային համալսարանի | 22930.0|
| | |Վանաձորի մասնաճյուղի «Միջին մասնագիտական | |
| | |ծրագիր» քոլեջ | |
| | |Նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատում | |
|___|__________|__________________________________________|___________|
|5. |71241200-1|ՀՀ Լոռու մարզի «Ստեփանավանի պրոֆ. | 21939.2|
| | |Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական | |
| | |քոլեջ» ՊՈԱԿ | |
| | |Նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատում | |
._____________________________________________________________________.