030.0595.290500
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ա. ՕՀԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով արդարադատության խորհրդի 2000 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերի պալատի դատավորի թափուր տեղի համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացրած թեկնածության վերաբերյալ» եզրակացությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 11-րդ կետով` որոշում եմ.
1. Սամվել Վլադիմիրի ՕՀԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերի պալատի դատավոր:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
29 մայիսի 2000 թ.
ՆՀ-595