ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 հոկտեմբերի 2019 թվականի N 1398-Ա
ԿԱՐԵՆ ԲՐՈՒՏՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանին 2019 թվականի հոկտեմբերի 10-12-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` պետական (մունիցիպալ) գնումների հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի նիստին մասնակցելու նպատակով:
2. Կարեն Բրուտյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կարեն Բրուտյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հոկտեմբերի 4
Երևան